ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը չի բացառում անցումային արդարադատության որոշակի մեխանիզմների ներդրումը պետությունից գողացված գումարները վերադարձնելու համար 12/03/2018 13:15 | Քաղաքական
Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարվա ընթացքում զինված ուժերի կարիքների համար ծախսել հավելյալ 2.5 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանակա ընտրությունների նախընտրական քարոզրշավի շրջանակերում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Այդ 2.5 միլիարդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք բոլորս հաշվի կառնենք, որ նրանք դա արել են կամավոր: Բայց սա չի նշանակում, որ դա թալանված ամբողջ գումարի չափն է: Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք օբյեկտիվորեն կարողանանք գնահատել, թե ինչքան գումար է գողացվել և ինչքան գումար պետք է վերադարձվի: Սա հեշտ աշխատանք չէ, սակայն ես հույս ունեմ, որ մենք բոլորս համբերություն կունենանք այդ աշխատանքը պատշաճ անելու համար»,- նշեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում շատ կարևոր կետ կա այն մասին, որ Հայաստանում քաղբատարկյալներ այլևս երբեք չպետք է լինեն: «Որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որպեսզի որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, որևէ մեկը հանկարծ քրեական հետապնդման չենթարկվի չհիմնավորված: Սա չափազանց կարևոր է, իսկ որպեսզի քրեական գործերը լինեն հիմնավորված, անհրաժեշտ է, որ դրանք անցնեն օրենքով սահմանված կարգով: Եվ, իհարկե, նոր Ազգային ժողովը, որը ունենալու է ժողովրդի վստահության քվեն, կարող է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ: Ես ասել եմ, որ շատ հնարավոր է, որ մենք անցումային արդարադատության որոշակի էլեմենտներ ներդնենք, որը ըստ հնարավորության կնախատեսի այս ողջ հնարավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա մանրամասնեց, որ պիտի կարողանան մշակել պատրաստի բանաձևեր, թե ինչպե՞ս են վարվելու այն դեպքերում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ներկայացել է քննչական մարմին, հայտարարում է, որ թույլ է տվել չարաշահումներ, գողացել է ինչ-որ չափի գումար և պատրաստ է վերադարձնել այդ գումարը: «Սա շատ կարևոր հարց է, որը մենք պետք է առաջիկայում Ազգային ժողովում քննարկենք: Եվ, իհարկե, հանրությունը նույնպես պետք է այդ քննարկմանը մասնակից լինի, որովհետև մենք մի կողմից տեսնում ենք, որ հանրությունը մեր առաջ պահանջ է դնում, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում լինենք ավելի արդյունավետ, իսկ մյուս կողմից իրավական ընթացակարգերը շատ դեպքերում թույլ չեն տալիս, որ մենք լինենք բավարար չափով արագ և խնդիրները լուծենք հանրության համար ցանկալի արագությամբ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Փաշինյանը շեշտեց, որ ոչ մի գործարք ժողովրդի թիկունքում չի լինելու, իսկ ժողովրդից գողացվածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձվի և պետք է ծառայեցվի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ընդհարապես Հայաստանի հետագա զարգացման համար պետք է դրամագլուխ դառնա: «Սա մեր հստակ քաղաքականությունն է, մենք մտադիր չենք այս քաղաքականությունից մի միլիմետր անգամ շեղվել: Եվ հույս ունեմ, որ դուք դեկտեմբերի 9-ին այս քաղաքականությունը շարունակելու մանդատ կտաք «Իմ քայլը» դաշինքին և մանդատ կտաք անձամբ ինձ»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից