ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հնարավորությունները 12/03/2018 20:47 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ կառավարությունից:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր մեր հանդիպման ֆորմալ առիթը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, բայց բնականաբար, միշտ ուրախ եմ ձեզ տեսնել և քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները Հայաստանի Հանրապետությունում: Ընդհանուր առմամբ, պետք է խոստովանել, որ այդ խնդիրները շատ են, բայց գլխավոր հարցը, որ ծագում է, հետևյալն է. ինչպե՞ս պետք է մոտենալ այդ խնդիրներին, որպեսզի դրանց հեղեղի մեջ չկորչել:
Կարծում եմ, որ հիմնական մեթոդը պետք է լինի այդ խնդիրների դասակարգումն ըստ առաջնահերթության և փորձել քայլ առ քայլ լուծել դրանք: Ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այլև որևէ այլ ոլորտում եթե մենք փորձենք միանգամից բոլոր հարցերը լուծել՝ ավելի մեծ հավանականությամբ կխճճվենք և արդյունքներ չենք ունենա, ուստի ավելի ճիշտ է ըստ առաջնահերթությունների դասակարգել խնդիրները և ունենալ դրանց լուծման ճանապարհային քարտեզ: Հույս ունեմ, որ այսօրվա մեր հանդիպումը կծառայի այդ նպատակին»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը ներկայացրել է հաշմանդամների խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Մասնավորապես, նախարարությունը վերջին ամիսների ընթացքում վերանայել է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատակարգը, մշակման փուլում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին օրենքը, մշակվել է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մոդել: Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ այսուհետ հաշմանդամներին տեխնիկական սարքավորումները տրամադրվելու են և ծառայությունները մատուցվելու են հավաստագրի միջոցով: «Քաղաքացին ինքը կարող է ընտրել այն տեխնիկական միջոցն ու ծառայությունը, որն իրեն անհրաժեշտ է: Այսինքն, դրանք այլևս պետական գնումների միջոցով չեն լինի: Այսպիսով մի կողմից կստեղծվի ազատ մրցակցություն այդ ծառայությունները տրամադրողների միջև, մյուս կողմից՝ մարդիկ կունենան ընտրության հնարավորություն՝ իրենց անհրաժեշտ ծառայություններն ընտրելիս»,- ասել է փոխնախարարը: Զարուհի Բաթոյանը նշել է, որ նախարարությունը պարբերաբար թեմատիկ քննարկումներ է անցկացնում շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ և հավելել, որ հաշմանդամների խնդիրները հիմնականում վերաբերվում են ծառայությունների բացակայությանը, անմատչելի միջավայրին, ֆիզիկական, տեղեկատվական ոչ մատչելի պայմաններին, համապատասխան տրանսպորտային միջոցների բացակայությանը: Փոխնախարարը նշել է, որ կառավարության քայլերն ուղղված են լինելու հաշմանդամների կյանքի և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը բոլոր ոլորտներում, որտեղ մարդն ունի աջակցության կարիք:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում բարձրացվել են հաշմանդամներին հուզող տարբեր խնդիրներ, որոնց վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, իսկ վարչապետի պաշտոնակատարի կողմից՝ կոնկրետ հանձնարարականներ: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել նորակառույց շենքերում, միջմարզային և քաղաքային տրանսպորտում հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներն ու հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև աուտիզմով հիվանդ երեխաների խնդիրներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ երեխաների համար մասնագիտացված ժամանակակից կենտրոնի ստեղծման ուղղությամբ և հորդորել ՀԿ-ների ներկայացուցիչներին ներկայացնել առաջարկություններ:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ