ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցավոք կրթական համակարգի նկատմամբ այսօր շատ դեպքերում ֆորմալ վերաբերմունք կա. Նիկոլ Փաշինյան 12/01/2018 13:57 | Քաղաքական
«Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի հետ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզում է: Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածի ամրագրումը պետք է հաստատվի դեկտեմբերի 9-ին: Նրա խոսքով, պետք է ազդարարվի, որ ազատ ենք, ու մենք ենք տերը մեր երկրի:
«Սյունիքն այն մարզերից է, որ ունի խոշորացված ամենաշատ համայնքները: Այստեղ 8 խոշորացված համայնք կա: Այստեղ ամենաշատն են օգտվել սուբվենցիոն ծրագրերից, որոնց շրջանակում տրամադրվել է 213 մլն դրամ: Քանի որ խոշորացված ամենաշատ համայնքները Սյունիքում են, հետևաբար 2019-ին ամենաշատ դոտացիան հենց Սյունիքն է ստանալու բյուջեից: Ի հեճուկս բոլոր վատատեսների, մենք ամեն ինչ պետք է անենք, որ համայնքների միջոցները շատանան, չպակասի կառավարության օժանդակությունը: Սա հավելյալ մոտիվացիա է, որ տեղի բնակիչներն արարեն, ստեղծեն, համայնքը շենացնեն»,- ասել է Սուրեն Պապիկյանը:
Այնուհետև մեղրեցիներին ողջունեց Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը: Նա իր խոսքը սկսեց՝ ներկայացնելով աշխարհահռչակ «Նեյշնլ ինստրումենթս» ընկերության հիմնադիր Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից մի հատված:
«Ջեյմս Թրուշարդը միլիարդատեր է: Նա իր գործունեությունը սկսել է երկու ընկերների հետ՝ մի փոքրիկ ընկերություն ստեղծելով: Պաշտոնական ընթրիքի ժամանակ նրան հարցրեցի, թե ԱՄՆ-ի կառավարությունն ինչ է արել, որը ինքը հաջողության է: Մտածում էի, թե տվել է հարկային արտոնություններ, անտոկոս վարկեր և այլն: Այդ մարդն ասաց, «թերևս միակ ամենակարևոր բանը իմ կրթության համար պայմաններ ստեղծելն է: Եթե չլիներ այն դպրոցը, որում ես սովորել եմ, կմնայի մեր ֆերմայում»: Ես հասկացա, որ մեր մտքերի ընթացը ճիշտ ուղու վրա է: Այո, շատ կարևոր է մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովելը: Մենք պետք է 4 տարեկանից սկսած երեխաներին ընդգրկենք կրթական համակարգ: Քաղաքացիների հետագա հաջողությունը պետք է կերտենք՝ սկսելով կրթությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ, բարերարի նվիրատվությամբ: Վերաբացվելուց հետո երեք տարեկանից սկսած երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ:
«Ցավոք կրթական համակարգի նկատմամբ այսօր շատ դեպքերում ֆորմալ վերաբերմունք կա: Ընկնում ենք գնահատականների հետևից, սակայն հարց չենք տալիս, թե այդ գնահատականը որքանով է համապատասխանում մեր երեխայի ունեցած գիտելիքին: Մեր հեղափոխությունը շատ կարևոր անելիք ունի կրթության ոլորտում: Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, կարողանանք մեր երեխաների համար ապահովել այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենան»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ուսուցիչների աշխատավարձերին, մասնագիտական որակներին: Նրա խոսքով, երկրի ռազմավարությունը երկու կարևոր գործոնի վրա պետք է հիմնված լինի պատշաճ մակարդակի կրթություն, և լավ առողջապահություն:
Նիկոլ Փաշինյանը խոսեց «Իմ քայլը» դաշինքի տնտեսական քաղաքականության մասին: Նա նշեց, որ ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներով ՀՀ-ից արտահանվել է 80 մլն դոլարի գյուղ մթերք, նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 49 մլն դոլար: Մանածագործական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 200մլն դոլար, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 75 տոկոս: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ տեքստիլ ոլորտում նոր աշխատատեղեր են բացվել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ծրագրերը շարունակելու համար իրեն անհրաժեշտ է ժողովրդի քվեն: Նա հույս հայտնեց, որ անկախ եղանակային պայմաններից, քաղաքացիները ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին:
«Դուք եք որոշելու ապագա կառավարության ճակատագիրը: Ոչ մի քվեաթերթիկ չի գողացվելու: Հեղափոխության ամենակարևոր իմաստը եղել է դա, որ քաղաքացին իրեն տեր զգա: Իմ ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում, փորձել եմ ձեզ ապացուցել, որ ձեր մեկ ձայնն ամենավճռորոշ գործոնն է: Վստահ եղեք, ձեր մի հատիկ քվեն չի կեղծվի: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք երբեք կառչած չենք մնալու իշխանությունից, այն պահելու փորձ չենք անելու: Հիշեք, դուք այս ընտրություններով ընդունում եք աշխատանքի վարչապետին, նախարարներին, պատգամավորներին ձեզ ծառայություն մատուցելու համար:Վերջին 27 տարում մեծ պատիվ է եղել ձեզ ծառայելու, եթե այդ մանդատը շնորհենք ինձ, ապա կրկնակի մեծ պատիվ կլինի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից