ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե չհայտնվենք էլ ԱԺ-ում, Հանրապետականը, միևնույն է, չի դադարելու երկրի քաղաքական կյանքում ներկայացված լինելուց. Արփինե Հովհաննիսյան 12/01/2018 15:12 | Քաղաքական
«Այս իրավիճակում, երբ իշխանությունների կողմից ստեղծվեց արհեստական օրակարգ, և ընտրությունները բերվեցին դեկտեմբեր, բնական է, որ այս ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը նշում են, որ իշխանության հարցը լուծված է, և որևէ քաղաքական ուժ չի հավակնում մեծամասնություն ձևավորել, ու բոլոր քաղաքական ուժերը իրենց նախընտրական պլատֆորմը կառուցում են` ելնելով այս իրողությունից, պարզապես միայն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է (ՀՀԿ) իր մտածողությամբ, կեցվածքով ու դիսկուրսով հանդես գալիս իրական ընդդիմության դիրքերից»,- 24TV-ին տված հարցազրույցում նշել է արձակված Խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը:
Վերջինս ասել է նաև, որ եթե որևէ ուժ ձգտում է դառնալ խորհրդարանական ընդդիմություն և քննադատում է ոչ թե իշխանությանը, այլ նախկին իշխանությանը, ապա պարզ ճշմարտություն է, որ որևէ պարագայում այդ քաղաքական ուժը չի կարող ընդդիմություն համարվել: Քաղաքական ընդդիմության առաքելությունն այն է, որ մատնացույց անի սխալները` թույլ տալով, որ իշխանությունը ոչ թե հեգնի, քմծիծաղ տա ու հրճվի սեփական անփորձության վրա, այլ դրանից հետևություններ անի:
«Մտահոգիչ չէ՞, որ այն 350 000-ը, որ 800 000-ի է պահում, հիմա նպաստների վերանայման գործընթաց է սկսվել. Տեղեկանքներ են սկսել պահանջել, որ տեսնեն` եե վարկ ունի նպաստառուն, զրկեն նպաստից: Կամ 100-150 000 պետական աշխատողների կրճատումները, որոնց թվում նաև բժիշկներն ու ուսուցիչներն են: Մենք ունենք ինստիտուցիոնալ խնդիրներ, բայց սոցիալական խնդիրների առկայության դեպքում պետք է տեսնել, թե որն է կարևոր, և որքան էլ մեզ քննադատեն, անարգանքի սյունին գամեն, պետք է լինի 2-րդ կարծիք, և այդ երկրորդ կարծիքը բարձրաձայնողը մենք ենք»,- հավելել է Ա. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե իրենք ընտրողների հետ չեն հանդիպում, արդարադատության նախկին նախարարը նշեց, որ, իհարկե, հանդիպում են, միայն թե հանդիպում են այն ձևաչափերով, որոնց ֆորմատը արհեստական ձևով մեզ թելադրել է այս իշխանությունը:
«Մարդկանց վախեցնում են, ճնշում: Մարդիկ հաճախ մեզ ասում են, որ ճիշտ է, մեզ են ընտրելու, բայց չեն ուզում որևէ կերպ, որևէ տեղ երևալ: Ի՞նչ է նշանակում վիրավորել մարդկանց ու ասել, թե ոչ մի արժանապատիվ մարդ չպետք է ընտրի Հանրապետականին: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վիրավորում ՀՀ այն քաղաքացիներին, ում վարչապետն է ինքը:
Ինքն ախր արդեն ընդդիմության առաջնորդ չէ, այլ ՀՀ բոլոր քաղաքացիների վարչապետը: Մարդիկ տեսնում են, խոսում են, մենք քննադատելու ենք` անկախ նրանից, թե քանի ստեղծագործական, յրեատիվ հայհոյանք կգրվի վարչապետի համակիրների կողմից մեր հասցեին»,- մասնավորապես նկատեց ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը:
Նրա կարծիքով` մտահոգ մարդիկ մակերևույթին չեն երևում, որովհետև վախենում են երևալ շտաբների մոտ, խոսել մեզ աջակցելու մասին հասկանալի պատճառներով, սակայն իրականում նրանք շատ են:
«Եթե չհայտնվենք էլ ԱԺ-ում, Հանրապետականը միևնույն է՝ չի դադարելու երկրի քաղաքական կյանքում ներկայացված լինելուց: Մենք հիմա ինչի՞ համար ենք պայքարում: Ո՞ւմ է դուր գալիս այդքան քարկոծված լինել: Ես պայքարում եմ նրա համար, որպեսզի ՀՀ-ին սպառնացող բոլոր վտանգները իմ իրավասությունների, լիազորությունների, կարողությունների, ունակությունների շրջանակներում թույլ չտամ տեղի ունենալ»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից