ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ասկերովի և Գուլիևի կողմից իրականացված հանցագործություններն արդարացնելու փորձերը ցուցադրում են Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների մերժումը. NEWS.am 12/01/2018 13:17 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության իշխանությունները չեն վարել եւ չեն վարում բանակցություններ՝ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիևին ազատ արձակելու շուրջ:
Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահի օգնական Մարատ Գարայանը։
–Ինչպե՞ս կմեկնաբանեք Անհայտ կորածների որոնման միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) նոյեմբերի 21-ի հայտարարությունն այն մասին, որ ՄԱԽ-ը Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում հանդիպումներ է ունեցել պետական հանձնաժողովների հետ, Շուշիում այցելել է Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին, իսկ Բաքվում՝ Զավեն Կարապետյանին եւ Արսեն Բաղդասարյանին։ Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ ՄԱԽ-ը բանակցություններ է վարում փորձագետների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ քննարկելու գերիների ազատ արձակման հետագա ծրագրերը եւ գերիների ու պատանդների հարցերում արագ արձագանքման նպատակով շփումների հաստատման եւ կարգավորման հնարավորությունը։
Առաջինը, անհրաժեշտ է նշել, որ Դիլհամ Ասկերովը եւ Շահբազ Գուլիեւը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն, չեն հանդիսանում ո՛չ ռազմագերիներ, ո՛չ պատանդներ։ Ադրբեջանի վերոնշյալ քաղաքացիներն ապօրինի մուտք են գործել Արցախի Հանրապետության տարածք եւ իրականացրել մի շարք ծանր եւ առանձնակի ծանր հանցագործություններ, այդ թվում՝ 17–ամյա Սմբատ Ցականյանի առեւանգումն ու սպանությունը, եւ Արցախի Հանրապետության դատարանի դատավճռով կրում են իրենց պատիժը։ Այդ պատճառով Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի հարցը չի մտնում Արցախի Հանրապետության ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի իրավասության մեջ։ Այս դիրքորոշումը փոխանցվել է Միջազգային աշխատանքային խմբին։ Ավելին, ՄԱԽ-ի ներկայացուցիչների՝ Շուշիի քրեակատարողական հիմնարկ այցի եւ վերոնշյալ անձանց հետ հանդիպման կազմակերպմամբ զբաղվում էր ոչ թե Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, այլ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Կցանկանայի նաեւ ընդգծել, որ Արցախի Հանրապետության իշխանությունները չեն վարել եւ չեն վարում բանակցություններ՝ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին ազատ արձակելու շուրջ։ Մեր խորին համոզմամբ՝ չկարգավորված հակամարտությունը չի կարող ծառայել որպես ո՛չ արդարացում, եւ, առավել եւս, թույլտվություն՝ հանցագործությունների իրականացման համար։ Տվյալ անձանց կողմից իրականացված հանցագործություններն արդարացնելու ադրբեջանական իշխանությունների փորձերը եւ միջազգային հանրությանն ուղղված կոչերը՝ աջակցելու նրանց ազատ արձակելու հարցում, ցուցադրում են Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների, այդ թվում՝ կյանքի եւ իրավական պաշտպանության իրավունքների մերժումը։
Միեւնույն ժամանակ, մենք բաց ենք Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աջակցությամբ անհայտ կորածների որոնման վերաբերյալ հարցերի քննարկմանը՝ ցուցակների հստակեցում, թաղման վայրերի հայտնաբերում, մասունքների նույնականացում եւ այլն։ Ադրբեջանական կողմից նմանատիպ հետաքրքրության առկայության դեպքում մենք պատրաստ ենք մասնակցել համապատասխան պետական հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպմանը՝ քննարկելու այդ եւ մարդասիրական բնույթի այլ հարցեր, որոնք մտնում են մեր իրավասության մեջ։
–Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանական կողմի ջանքերը՝ հավասարության նշան դնել, մի կողմից Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի, մյուս կողմից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ պատանդների միջեւ։ Այդ նպատակով ադրբեջանական կողմն անգամ դատ է իրականացնում պատանդների նկատմամբ։
Ադրբեջանի կողմից պատանդ վերցված հայերի նկատմամբ դատական գործերի կեղծմամբ կազմակերպված ֆարսն ակնհայտ սադրանք է, որը կոպտորեն խախտում է Ժնեւյան կոնվենցիաների համապատասխան դրույթները եւ ցուցադրում իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների նկատմամբ Բաքվի արհամարհանքի աստիճանը։
Ակնհայտ է, որ դատական գործընթացների հետ կապված այս բոլոր մանիպուլյացիաներն իրականացվել են մեկ նպատակով՝ նախադրյալներ ստեղծել հետագայում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման առաջարկի համար։ Սակայն, ստեղծված պայմաններում նման փոխանակումը կլիներ անհամաչափ, իսկ առաջարկն ինքնին՝ անիրավաչափ։ Ըստ էության, ադրբեջանական կողմն առաջարկում է փոխանակել իրենց մոտ գերության մեջ գտնվող անմեղ հայ պատանդներին հանցագործների հետ, ովքեր Արցախում կրում են իրենց պատիժը՝ ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների համար։ Անձանց պատանդ վերցնելը՝ հետագայում փոխանակման նպատակով բնորոշ է ահաբեկչական կազմակերպություններին, այլ ոչ թե միջազգային հանրության անդամ երկրին, որը նման հարցերում պետք է առաջնորդվի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով։
Թե ինչպիսի վտանգ է պարունակում Ադրբեջանի տվյալ քաղաքականությունը, հստակ ցույց են տվել 2016 թվականի ապրիլի իրադարձությունները, երբ Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրականացվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների հանդեպ։ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցները պարունակում են ադրբեջանական զինծառայողների իրականացրած խոշտանգումների, սպանությունների եւ դիակապտության փաստեր։ Այս վայրագությունները ոչ միայն չեն քննադատվել Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ հակառակը՝ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողներն արժանացել են Ադրբեջանի նախագահի կողմից պարգեւների։
Որպեսզի ադրբեջանական կողմի մոտ անպատժելիության եւ ամենաթողության զգացումը չուժեղանա, մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով եւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում՝ Բաքվի ապակառուցողական գործողությունների, որոնք հակասում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ