ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քրեական գործ է հարուցված 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան 12/01/2018 17:47 | Քաղաքական
«Հայաստանի և Իրանի հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, այսօր էլ գտնվում են բարձր մակարդակի վրա, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ դրանք շարունակեն գտնվել բարձր մակարդակի վրա։ Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները»,- այսօր Կապանում նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների կառավարությունները կձեռնարկեն բոլոր քայլերը՝ ապահովելու ՀՀ-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը։
Ըստ նրա՝ իրենք ամեն ինչ անելու են՝ այդ նպատակին հասնելու համար։ Նկատելով, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է, Ն.Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ցանկացած խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման կամ սպառնալիքի։
Ն.Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում ԵՄ ֆինանսավորմամբ վերանորոգվելու է Իրանի հետ սահմանային անցակետը, կստեղծվի ժամանակակից մաքսատուն և հսկիչ անցակետ, ինչն է՛լ ավելի կակտիվացնի 2 երկրների հարաբերությունները։ Նա անդրադարձավ հայաստանցի և իրանցի վարորդների ունեցած դժվարություններին մեր երկու երկրներում, և հավաստիացրեց, որ կառավարությունները կքննարկեն և պատշաճ լուծումներ կգտնեն։
«Հայաստանի Հանրապետությունը բաց է իրանյան ներդրումների համար, և մենք հույս ունենք, որ նորանոր ներդրումներ կլինեն Հայաստանում, այդ թվում՝ Իրանի քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներից»,- ասաց Ն.Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նախորդ անգամ Կապան այցելելիս՝ ճանապարհի վիճակը շատ վատն էր, այս մի քանի ամիսների ընթացքում անտանելիից դարձել է թեթև տանելի, և Իրանի հետ հարաբերություններից ելնելով էլ չեն կարող թույլ տալ, որ միջպետական ճանապարհը նման վատ վիճակում լիներ։ Ն.Փաշինյանը «ռազմավարական կոպիտ սխալ» անվանեց Հյուսիս-Հարավ մայրուղին Մեղրիից չսկսելը. «Դա իսկապես կոպիտ սխալ էր, բայց արդեն արված է այդ սխալը։ Մենք, ըստ էության, մտադիր ենք շարունակել ՀՀ մայրուղու կառուցումը, բայց մինչև դրա բուն կառուցումը մենք ստիպված ենք լինելու ծախսեր անել գործող ճանապարհը նորմալ վիճակում պահելու համար»։
Ն.Փաշինյանի խոսքով՝ Հյուսիս-Հարավի հետ կապված խնդիրներ կան, քրեական գործ է հարուցված 25 մլրդ դրամի չարաշահումների կապակցությամբ, արդեն իսկ կոնկրետ մարդկանց մեղադրանք է առաջադրվել. «Օրինական ընթացակարգերով մենք պետք է վերականգնենք պետությանը և հանրությանը հասցրած վնասը»։
Նա նաև նշեց Հյուսիս-Հարավի հետ կապված մեկ ուրիշ խնդիր՝ ճանապարհի բազմաթիվ հատվածներ մինչ օրս նախագծված չեն, և հայտնի չէ՝ ի վերջո, այն ինչքա՞ն է արժենալու։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից