ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քանի դեռ չի լուծվել քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան 12/01/2018 16:30 | ԼՐԱՀՈՍ
Եթե քննիչը կատարել է նախաքննություն այն գործով, որի նախաքննության կատարման ենթակայությունը վերապահված չէ քննչական կոմիտեին, ապա կարծում եմ պետք է գնահատել քննիչի կողմից գործը օրենքով սահմանված քննչական ենթակայության չուղարկելու իրավաչափությունը։ Ուստի, քանի դեռ չի լուծվել քննարկվող գործով քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը՝ հատուկ կարծիք ներկայացնելով հանձնաժողովի որոշման վերաբերյալ։
Նշենք, որ հանձնաժողովի քննարկման էր ներկայացվել սահմանն ապօրինի հատելու գործով քննիչի կողմից թույլ տրված խախտումները դատախազության միջնորդության հիման վրա, մինչդեռ հանձնաժողովի նախագահը կարծում է,որ ՔԿ քննիչն ընդհանրապես իրավասու չի եղել քննել այդ գործը, քանի որ այն ենթակա է ԱԱԾ-ի քննությանը։
Եթե առկա է քննչական ենթակայության կանոնների ենթադրյալ խախտման հարցը, ապա առաջնային պետք է քննարկել այդ հարցը,- կարծում է Ղամբարյանը։
Կից նրա ներկայացրած հատուկ կարծիքն ամբողջությամբ.
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա.Ղամբարյանս, համաձայն չլինելով ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման հետ, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի 05.09.2018 թ. որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգ»-ի 49-րդ կետով, ներկայացնում եմ հատուկ կարծիք:
1. Ընդհանուր հարցադրումը:
Տավուշի մարզային քննչական վարչության քննիչի (այսուհետ` քննիչ) վերաբերյալ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` ԿՀ) անդամները քննարկել են քննիչին վերագրվող ենթադրյալ դատավարական խախտումները և դրանց վերաբերյալ կայացրել որոշում։
Իմ դիրքորոշումը վերաբերում է հետևյալ հարցին. երբ կասկածի տակ է դրվում տվյալ քրեական գործով քննչական մարմնի իրավասուբյեկտությունը (գործը ենթակա է, ոչ թե ՀՀ քննչական կոմիտեին, այլ մեկ ուրիշ նախաքննության մարմնին), արդյոք թույլատրելի է առանց այդ հարցը քննարկելու, գնահատել այլ դատավարական խախտումների առկայությունը։ ԿՀ անդամների մեծամասնությունը կարծում է, որ քննչական ենթակայության հարցը դուրս է տվյալ կարգապահական վարույթի շրջանակից, ուստի իրավասու չեն քննարկելու այն։
Գտնում եմ, որ եթե առկա է քննչական ենթակայության կանոնների ենթադրյալ խախտման հարցը, ապա առաջնային պետք է քննարկել այդ հարցը։ Եթե պարզվի, որ վարույթի հանրային մասնակիցը թույլ է տվել քննչական ենթակայության կանոնի խախտում, ապա պետք է հաստատել միայն այդ խախտումը, իսկ կարգապահական վարույթի շրջանակներում մյուս խախտումները ենթակա չեն քննարկման, քանի որ քննիչը ի սկզբանե տվյալ գործով դատավարական գործողությունները կատարելու իրավասություն չուներ։ Այս պարագայում` քննչական ենթակայության կանոնի խախտումը կլանում է մյուս բոլոր ենթադրյալ դատավարական խախտումները։
2. Կարգապահական վարույթին վերաբերող փաստական և իրավական հիմքերը։
2.1. Փաստեր:
30.03.2018 թ. անձի կողմից ապօրինի սահմանահատում կատարելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության նախապատրաստված նյութերով ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը:
25.05.2018 թ-ին անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով:
2.2. Կարգապահական վարույթի մասնակիցների դիրքորոշումը։
Կարգապահական վարույթի ընթացքում Մարզային վարչության պետը հայտնեց, որ իրենց ի սկզբանե հայտնի է եղել, որ ՀՀ քր. օր–ի 329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը ենթակա չէ ՀՀ քննչական կոմիտեին, սակայն նախաքննություն կատարելու վերաբերյալ առկա է եղել դատախազի հանձնարարությունը:
2.3. Քննչական ենթակայության իրավական հիմքերը։
ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետ. դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190–րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել մյուսին։
ՀՀ քր. դատ. օր–ի 189–րդ հոդված (նախաքննության մարմինները). Քրեական գործերով նախաքննություն կատարում են քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները:
ՀՀ քր. դատ. օր–ի 190–րդ հոդված (քննչական ենթակայություն)
3. Նախաքննությունը ՀՀ քրեական օրենսգրքի .. 329, ... հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները:
10. Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը:
3. Եզրահանգումներ:
Հաշվի առնելով վերոշարադրյալը գտնում եմ, որ՝
3.1. ՀՀ քր. դատ. օր–ի 53–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետը մեկնաբանելիս ինչպիսի իրավական ձեռնածությունների (մանիպուլյացիաների) էլ որ դիմեն, միևնույնն է, ավելի քան պարզ է, որ որևէ պաշտոնատար անձ իրավասու չէ փոխելու օրենսդրի կողմից նախապես որոշված քննչական ենթակայության կանոնները, բացառությամբ, երբ օրենսդիրը կոնկրետ դեպքերի համար տվյալ պաշտոնատար անձին նման լիազորություն է վերապահել։
Քննչական ենթակայության ինստիտուտի ոլորտում պետք է տարանջատել ՀՀ ազգային ժողովի, դատախազի և քննիչի իրավասությունները:
Առաջին` քննչական ենթակայության կանոնները որոշելու բացառիկ իրավասությունը վերապահված է ՀՀ ազգային ժողովին: Քննչական ենթակայության կանոնների բուն նպատակն է սահմանափակել քրեական վարույթի հանրային մասնակիցների հայեցողությունը կոնկրետ դեպքերով քրեական գործերը չպատճառաբանված կամ որևէ արդարացված շահով չպայմանավորված եղանակով նախաքննության մի մարմնից հանձնել մեկ այլ նախաքննության մարմնին: ՀՀ օրենսդիրը ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածում ընդհանուր առմամբ նախապես սահմանել է այն օբյեկտիվ չափանիշները (կանոնները), որոնց հիման վրա պետք է որոշել, թե քրեական գործերը նախաքննության որ մարմնի կողմից են քննվելու: Այս առումով` ո՛չ դատախազը, ո՛չ քննիչն իրավասու չեն սահմանելու կամ փոփոխելու օրենսդրի նախապես հաստատած քննչական ենթակայության կանոնները` բացառությամբ օրենսդրությամբ սահմանած հատուկ դեպքերի:
Երկրորդ` դատախազն իրավասու է փոխել ենթակայությունն օրենսդրի կողմից սահմանված բացառիկ դեպքերում: ՀՀ քր. դատ. օր–ի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է` քրեական գործը սույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին: Նշված նորմը կարգավորում է դատախազի լիազորությունը՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից մյուսին հանձնելու վերաբերյալ, հղում կատարելով ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածին: ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածին հղում կատարելով՝ օրենսդիրը սահմանափակում է դատախազի՝ քննչական ենթակայությունը փոխելու հայեցողությունը: Դատախազն իրավասու է փոխել քննչական ենթակայության կանոնները բացառապես ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի իրավակարգավորումների, մասնավորապես` այսպես կոչված այլընտրանքային և հայեցողական ենթակայության շրջանակներում: ՀՀ քր. դատ. օր-ի 190-րդ հոդվածի կարգավորումից դուրս քննչական ենթակայությունը փոխելու դատախազի բացարձակ հայեցողությունն ինքնին հակասում է քննչական ենթակայության ինստիտուտի էությանը
3.2. Առարկայական քննչական ենթակայությունը ոչ այնքան պարզ իրավատեխնիկական կամ աշխատանքի բաժանման հարցեր կարգավորող ինստիտուտ է, որքան արդար դատաքննության իրավունքի երաշխիք։ Ժամանակակից քրեական դատավարության գիտության մեջ էապես փոխվել է քննչական ենթակայության ինստիտուտի նշանակության վերաբերյալ մոտեցումը։ Քննչական ենթակայությունը նման է ընդդատությանը, իսկ որոշակի առումով` նրանք նույնաբնույթ ինստիտուտներ են: Ներկայումս քննչական ենթակայության կանոններին տրվում է սահմանադրական նշանակություն` այն հավասարեցնելով արդարադատության իրավունքի երաշխիքների հետ։
Մեծ հեղինակություն վայելող ռուս դատավարագետներ` Լ. Գոլովկոն և Ա. Սմիրնովը քննչական ենթակայությունը հավասարեցնում են ընդդատության հետ։ Այսպես, Լ. Գոլովկոն նշում է` ընդհանուր առմամբ քննչական ենթակայությունը մինչդատական վարույթի շրջանակներում կարգավորում է նույն հարցերը, ինչ ընդդատությունը` դատական վարույթի շրջանակում ։ Ա. Սմիրնովն ավելի հստակ նշում է, որ ենթակայության կանոնների պահպանմամբ ապահովվում է մեղադրյալի` օրինական (օրենքի հիման վրա ստեղծված) քննիչի իրավունքը, ինչպես որ մեղադրյալի բնական (օրինական) դատարանի իրավունքն է: Ինչպես օրինական դատարանի իրավունքի խախտումը, այնպես էլ ենթակայության կանոնների խախտումը կասկածի տակ է դնում նախաքննության մարմինների անաչառությունը:
Եթե հետևենք այն տրամաբանությանը, որ արդար դատաքննության իրավունքի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մի շարք երաշխիքներ տարածվում են նաև մինչդատական վարույթի վրա, ապա` կարելի է եզրակացնել, որ քննչական ենթակայությունը, ինչպես քրեական գործերի ընդդատությունը, արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ տարր է: Ենթակայության կանոնները կապված են տուժողի և մեղադրյալի արդարադատության մատչելիության իրավունքի հետ:
Սա այն դեպքն է, որ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի ճանաչելու վերացական ռիսկը չի կարող վերացնել իրավունքի հիման վրա որոշում կայացնելու անհրաժեշտությունը։
3.3. Եթե քննիչը կատարել է նախաքննություն այն գործով, որի նախաքննության կատարման ենթակայությունը վերապահված չէ քննչական կոմիտեին, ապա կարծում եմ պետք է գնահատել քննիչի կողմից գործը օրենքով սահմանված քննչական ենթակայության չուղարկելու իրավաչափությունը։ Ուստի, քանի դեռ չի լուծվել քննարկվող գործով քննիչի իրավասության հարցը, նրա կողմից ենթադրյալ այլ դատավարական խախտումներին անդրադառնալն անթույլատրելի է։
ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ՝ Ա. Ղամբարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան