ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրենը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Մանե Թանդիլյանի 11/30/2018 14:40 | Քաղաքացիական իրավունք
«Երևանի թիվ 1» տուն-ինտերնատի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարության՝ ի դեմս նախկին նախարար Մանե Թանդիլյանի։
Նախարարության երկարամյա նախկին պաշտոնյան դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Թանդիլյանի որոշումը, վերականգնել աշխատանքի և վճարել հարկադիր պարապուրդը։
Երևան քաղաքի դատարանը վարույթ է ընդունել քաղաքացիական հայցը և դատական ինստի օր նշանակել դեկտեմբերի 11-ին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։
Վահան Զուրաբյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին նախարարի հրամանը անօրինական ու անհիմն որակեց։ Նա պատմեց, որ ինքը անաշխատունակության (բյուլետեն) մեջ է եղել և հոկտեմբերի 8-ին ներկայանալով աշխատանքի՝ նոր միայն տեղեկացել է, որ նախարարի հրամանով ազատված է աշխատանքից։
«Ես հիվանդ էի և հոկտեմբերի 8-ին բյուլետենից վերադառնում եմ աշխատանքի ու պարզում, որ հեռացված եմ։ Նախարարի հրամանով ես աշխատանքից հեռացված եմ եղել վստահությունը կորցնելու հիմքով։ Շատ կարճ ժամանակ ենք միասին աշխատել, խնդիրներ իմ առջև չի դրվել ու միանգամից հրաման եմ ստացել, որ աշխատանքից ազատված եմ», - մեզ հետ զրույցում ասաց Զուրաբյանը։
Նախկին պաշտոնյան ասաց, որ Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է վստահությունը կորցնելու հիմքերը, որոնք են՝ պետությանը խոշոր չափի նյութական վնաս պատճառելը, պետական գաղտնիք հրապարակելը։ Զուրաբյանն ասաց, որ այդ հիմքերից որևէ մեկը իր հետ կապ չունի, որևէ խախտում իր երկարամյա աշխատանքի ընթացքում թույլ չի տվել։
Հարցին, թե փորձե՞լ է անձամբ Թանդիլյանի հետ շփվել, հասկանալ՝ ինչու է այդ քայլին գնացել, Զուրաբյանը պատասխանեց, որ բազմաթիվ փորձեր կատարել է, բայց ապարդյուն։
«Բազմաթիվ անգամ փորձել եմ նախարարի հետ հանդիպել, որպեսզի ավելի շատ հասկանամ մոտեցումը, աշխատանքային ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերել, բայց ոչ մի անգամ ընդունելության չեմ արժանացել», - հավելեց Զուրաբյանը։
Նա ենթադրում է, որ Մանե Թանդիլյանի քայլը զուտ անձնական խնդիրներով է պայմանավորված եղել։ «Եթե մարդու հետ չես աշխատում, նրա առաջ խնդիրներ չես դնում, չես հակսանում՝ այդ խնդիրները լուծե՞լ է, թե՞ ոչ, հետևաբար ես կարող եմ ենթադրել, որ անձնական խնդիրներ է ունեցել նախարարը ինձ աշխատանքից հեռացնելու համար», - ասաց Վահան Զուրաբյանը։
Բացի այդ, նրա խոսքով, ինքը երկար տարիներ աշխատում է նախարարությունում, վարչությունների գրեթե բոլոր աշխատակիցների հետ շփվել է, որևէ մեկը չէր կարող դժգոհել ու զեկուցագիր ներկայացնել իր աշխատանքի մասին։ Նախկին պաշտոնյայի պնդմամբ, այդ որոշումը կայացրել են Թանդիլյանն ու իր առաջին տեղակալը՝ այժմ նախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը։
Դիտարկմանը, թե ստացվում է՝ Աշխատանքային օրենսգիրքը մշակող ու առաջնային կատարող մարմնի ղեկավարը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը առաջինն ինքը չի կատարում օրենքը, Վահան Զուրաբյանը արձագանքեց. «Ստացվում է այդպես։ Դրան վատագույն գնահատականը կարող եմ տալ, որովհետև մարմինը, որը մշակում է աշխատանքային օրենսգիրքը, ներկայացնում փոփոխություններ, կատարում է խախտում։ Ես պնդում եմ, որ նրա հրամանը ոչ օրինաչափ է և դրա մեջ իրավական որևէ կետ չկա։ Ցավալի է, որ օրենսդրությունը մշակող մարմինը թույլ է տալիս խախտում»։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ