ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հարկերի կրճատումից մինչ հավասար պայմանների ապահովում. նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները 11/30/2018 12:55 | ԼՐԱՀՈՍ
Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների համար կուսակցություններն ու դաշինքներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Դրանցում ներառված են նաև Հայաստանի տնտեսության զարգացման իրենց մոդելներն ու առաջարկները:
«Արմենպրես»-ն առանձնացրել է նախընտրական ծրագրերի տնտեսական բաղադրիչները:
Ներառական տնտեսություն
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել ներառական տնտեսության ապահովմանը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում կարևորում է ոչ միայն տնտեսական թվային աճը, այլ իրական տնտեսական զարգացումն ապահովելը` աճի որակական և ներառական մասով: Տնտեսական աճը պետք է լինի ներառական՝ ապահովելով, որ այդ աճից օգտվեն հանրության բոլոր հատվածները:
Հանրապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ևս կարևորել է, որ տնտեսական աճը լինի ներառական՝ յուրաքանչյուր անհատի ընձեռելով աշխատանքի ու գործարարության ինքնադրսևորման հնարավորություն։ Բոլոր տեսակի մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն են համարել:
«Իմ քայլը» ևս առանցքային նշանակություն է տվել տնտեսության ներառական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության հաղթահարմանը:
ՀՅԴ-ն կարևորել է տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի՝ հասարակության բոլոր անդամների միջև արդար բաշխումն ապահովելը:
Հարկերի կրճատում
Քաղաքական ուժերն առաջարկում են հարկերի կրճատում տարբեր ոլորտներում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է տեխնոլոգիապես նոր սերնդի մեքենասարքավորումների ձեռք բերմանն ուղղված ներդրումներն ընդհանրապես ազատել հարկերից՝ ապահովելով մրցունակ արտադրանք և ծառայություններ, աշխատանքի բարձր արտադրողականություն:
«Սասնա ծռեր» կուսակցությունը ժամանակն է համարում, որ սկսեն դիտարկել փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը, ՏՏ ոլորտում արտոնյալ հարկային քաղաքականություն կիրառելը՝ հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:
Իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն առաջարկում է հարկատեսակներն ուհարկային բեռը մի քանի անգամ կրճատել հատկապես միջին խավի և մանր ու միջինձեռնարկատիրության համար, այդ թվում՝ պարզեցնել հարկային օրենսդրությունը՝ միաժամանակ հարկային բեռը բարձրացնելով միայն հանքարդյունաբերության ոլորտում, քանի որ այն չի համարվելու գերակա ճյուղ։
ՀՅԴ-ի կարծիքով՝ պետք է ներդնել պրոգրեսիվ հարկային քաղաքականություն, որի հիմքում պետք է լինի «շատից՝ շատ, քչից՝ քիչ» քաղաքականությունը: Շատ վաստակողը պետք է ավելի շատ հարկ վճարի, քանի որ դրա միջոցով է հնարավոր վերացնել եկամուտների բևեռացվածությունը և սոցիալական անարդարությունը: Պրոգրեսիվ հարկման տրամաբանությունը պետք է գործի նաև գույքահարկի և հողի հարկի պարագայում:
Արդյունաբերության զարգացում
Շատ քաղաքական ուժեր մեծ կարևորություն են տվել նաև արդյունաբերության զարգացմանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում կարևորվում է, որ հանրապետությունում պետք է ձևավորվեն արդյունաբերական և տեխնոլոգիական խելացի քաղաքներ, որոնք կգործեն «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ հարկային հատուկ ընթացակարգերի պայմաններում: Նշյալ տեխնոլոգիական գոտիները կդառնան գիտական, արտադրական նորարարությունների կենտրոններ:
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը կարևորում է Հայաստանն արդյունաբերական երկիր դարձնելը: Նրա կարծիքով՝ եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ: Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ ևս չի լինի:
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը մասնավոր արդյունաբերությունը՝ բացառությամբ հանքարդյունաբերության, դիտարկում է որպես տնտեսական զարգացման հեռանկարային ոլորտ:
«Իմ քայլը» դաշինքը կարևորել է առաջնորդվել հանքաարդյունաբերության ոլորտում բնական պաշարների գերշահագործման և ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքով: Ներդրվելու են շրջակա միջավայրի միասնական մոնիթորինգի և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր:
Արդյունաբերության զարգացման համար «Օրինաց երկիր» կուսակցությունը կարևորել է 20 խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծումը, արդիականացումը կամ վերագործարկումը:
Տնտեսավարողների համար հավասար պայմանների ապահովում
«Իմ քայլը» դաշինքը տնտեսական մրցակցության ապահովման կարևորագույն գործոններից մեկը համարում է տնտեսավարողների համար հավասար պայմանների և խաղի միևնույն կանոնների ապահոովումը։ Կարևոր են համարել հնարավոր քննելի (հետադարձ) ժամանակահատվածում պետության նկատմամբ խոշոր բիզնեսի չկատարած հարկային պարտավորությունների վերլուծությունը և այդ պարտավորությունների կատարման ճանապարհային քարտեզի համաձայնեցումը տվյալ բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այսպիսի առավել ճկուն մեխանիզմի ստեղծմանը նպաստող օրենսդրական փոփոխություններ։
Այս համատեքստում երաշխավորում են քաղաքական և տնտեսական հետապնդումների բացառումը՝ միևնույն ժամանակ վճռական լինելով օրինականության հաստատման և պետության շահերը պաշտպանելու գործում։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կարևորել է տնտեսավարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների և խաղի արդար կանոնների հստակ ապահովումը: Ապրանքների ներկրման անօրինական մենաշնորհների վերացմանը պետք է հաջորդի առևտրային ցանցերի ազատականացումը՝ ապահովելով ներկրվող ապրանքների իրացման հավասար հնարավորություններ և պայմաններ: Արմատապես պետք է վերանայել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը՝ շրջանառության մեջ դնելով նաև նոր հակամենաշնորհային օրենք:
ՀՅԴ- ի կարծիքով՝ պետք է ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա: Մենաշնորհները և գերիշխող դիրք ունեցող ընկերությունները պետք է լրացուցիչ հարկվեն։ Կարևորել են նաև ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար հավասար պայմանների ապահովումը։
«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում նշել է՝ տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից