ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
««Սասնա ծռերից» մեկը կա` ասում է՝ «հեռացրեք բազան», ո՞ւմ քաղաքականությունն է նա իրականացնում». Նորատ Տեր-Գրիգորյանց 11/30/2018 14:22 | ԼՐԱՀՈՍ
«Պետք է ամրապնդենք հայ-ռուսական գործընկերությունը՝ թույլ չտալով կրակ, հրդեհ Հարավային Կովկասում»,- ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով տարածաշրջանում առկա անվտանգության խնդիրներին:
Ինչպես տեղեկանում ենք 168.am-ից, հեղինակավոր ռազմական գործիչն ասաց, որ իսկապես ԱՄՆ-ը իր բոլոր միջոցներով և հնարավորություններով ռազմական գործողությունների այս թատերաբեմում ցանկանում է «պառակտում մտցնել» բոլոր այն հանրապետությունների, երկրների միջև, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հետ միության մեջ և «դավաճանաբար հեռացել են Ռուսաստանից», ու նրանց միջոցով ցանկանում է մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությանը բոլոր ուղղություններով` Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում:
Նրա որակմամբ, Հարավային Կովկասը յուրահատուկ տարածաշրջան է, ռազմաքաղաքական իրավիճակի տեսանկյունից զարհուրելի տարածաշրջան է: «Հենց այդ պատճառով կցանկանայի շեշտել, որ այս ուղղությամբ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարները շատ նուրբ քաղաքականություն վարեն, ի դեպ, շատ լուրջ, անկեղծ: Ուշադրություն դարձրեք, Վրաստանը-Թուրքիան-Ադրբեջանը ստեղծել են իրենց միությունը, Ռուսաստանը- Ադրբեջանը-Թուրքիան-Իրանը` իրենց, իսկ Հայաստանն այդ միությունների մեջ մնացել է բավականին վտանգավոր իրավիճակում: Միևնույն ժամանակ Թուրքիան Վրաստանի միջոցով Հայաստանի շուրջ երկաթուղի է կառուցում և հավելյալ արգելափակում է ստեղծում այս երկրի համար»,- նկատեց Նորատ Տեր-Գրիգորյանցը` շարունակելով, որ ստացվում է վտանգավոր իրավիճակ ռազմական գործողությունների հարավային թատերաբեմում:
Ռուսաստանաբնակ Տեր-Գրիգորյանցը հռետորական հարցով դիմեց ակումբի ներկայացուցիչներին՝ ասելով, թե ինչպե՞ս է ստացվում, որ ներկայումս Ադրբեջանը, որը Հայաստանին թշնամի է համարում, Թուրքիայի հետ անելով ամեն հնարավորը Հայաստանին մեկուսացնելու համար, պնդելով, որ Երևանն իրենն է, հանկարծ ստանում է սպառազինություն մեծ քանակությամբ՝ ՀԱՊԿ-ում իր գործընկեր երկրի կողմից:
Նրա խոսքով, դա ատելություն է հարուցում, քանի որ այդ սպառազինությամբ ոչնչացնում են:
«Ու այստեղ այնպիսի պատերազմ կարող է սկսվել, որ ավելի վատ կլինի, 100, 150 անգամ ավելի վատ»,- ասաց նա:
Նաև հավելեց. «Կա մեկը, որ «Սասնա ծռերից» է, ասում է՝ հեռացրեք բազան, Ռուսաստանը և այլն, ում քաղաքականությունն է նա իրականացնում: Թուրքիայի, ԱՄՆ-ի: Ինչո՞ւ է նա դրանով զբաղվում, որպեսզի թուլացնի այդ ուղղությունը, բայց Հայաստանն ավելի թույլ է, քան Թուրքիան և Ադրբեջանը, դա հայտնի է»:
Ուրեմն, ըստ նրա՝ Ռուսաստանը Հայաստանի հետ որպես մեկ բռունցք պետք է լինի: Ավելին, Տեր-Գրիգորյանցը գտնում է, որ Ռուսաստանն իր իսկ անվտանգության համար պետք է ամրապնդի Հայաստանին:
«Պետք է ամրապնդենք մեր գործընկերությունը՝ թույլ չտալով կրակ, հրդեհ Հարավային Կովկասում: Առաջարկում եմ ` պետք է լուրջ ուշադրությամբ դիտարկենք այն գործընկերությունը, այն հարգանքը, միությունը, որը կա, անկախ նրանից, թե ով է գալիս իշխանության, այդ միությունը, պայմանագիրը պետք է գոյություն ունենա ընդմիշտ, միությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակում»,- ասաց գեներալ Տեր-Գրիգորյանցը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից