Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Հայաստանի ու Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի բարեկամության հիմքում պատմությունն ու մշակույթն են․ նախագահ Սարգսյան 11/29/2018   17:36

Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։

Այնուհետև տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ։

Ռայներ Հազելոֆը ողջունել է Հայաստանի նախագահի այցը Սաքսոնիա-Անհալթ երկրամաս՝ նշելով, որ տեղյակ է, որ նախկինում ևս Արմեն Սարգսյանը եղել է Մագդեբուրգում և ուրախ է արդեն նախագահի պաշտոնում կրկին հյուրընկալել նրան։

«Մեր երկրամասը Հայաստանի հետ սերտ կապեր ունի։ Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև արդեն իսկ համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթեր կան։ Երկրամասի Հալե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործում է«Մեսրոպ» հայագիտական կենտ­­րոնը, որը կարևոր դեր ունի մեր կապերի համար։ Այսօր ստորագրվող համաձայնագիրը նույնպես կնպաստի կրթության և գիտության ոլորտում մեր համագործակցության ամրապնդմանը»,-ասել է Ռայներ Հազելոֆը։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ հաճելի է հյուրընկալվել Գերմանիայում, մասնավորապես՝ գեղեցիկ և պատմական երկրամասում: «Գերմանիան ծանրակշիռ ներդրում ունի համաշխարհային մշակույթի մեջ, և ամեն անգամ այցելելով՝ այս հսկա ժառանգությունից փոքրիկ կտոր ես տանում հետդ»։

Նախագահը նշել է, որ 1980-ականներին, որպես խորհրդային գիտնական, մի քանի անգամ այցելել է Գերմանիա, եղել է նաև Մագդեբուրգում։ «Հայաստանն ու Սաքսոնիա-Անհալթ երկրամասը լավ բարեկամներ են։ Մեր բարեկամության ու երկխոսության աղբյուրը պատմությունն ու մշակույթն են, հուսամ, ապագայում նաև՝ գիտությունը։ Մենք բարձր ենք գնահատում «Մեսրոպ» կենտրոնի գոյությունն այստեղ։ Սա մեր փոքրիկ, բայց շատ կարևոր ներկայությունն է Գերմանիայում։ Վստահ եմ , որ միասին շատ ավելին կարող ենք անել փոխգործակցությունը խորացնելու և ընդլայնելու համար, քանի որ դրա համար լավ հիմքեր կան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Ավելացնելով, որ երկու ժողովուրդները աստղագիտության պատմական ակունքներում են՝ նա մասնագիտությամբ ֆիզիկոս Ռայներ Հազելոֆին հրավիրել է այցելել Հայաստան՝ տեսնելու աշխարհում առաջին աստղադիտարաններից մեկը, որն ավելի քան 4 հազար տարվա պատմություն ունի։

Հանդիպմանը քննարկվել են գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Ռայներ Հազելոֆը և երկրամասի ոլորտային նախարարները ներկայացրել են Հայաստանի հետ գործակցության ծրագրերը․ տեղեկացվել է, որ ներկայում իրականացվում են դպրոցականների, ուսանողների փոխանակման ծրագրեր։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է ընդլայնել ուսանողների փոխանակման ծրագրերը՝ ընդգրկելով նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ֆիզիկայի ոլորտները։ Նա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է բնապահպանական խնդիրներով: ««Կանաչ գիտության» ոլորտում Գերմանիան լավ փորձ ունի, որն օգտակար կարող է լինել մեր երկրի համար։ Հայաստանն ընդհանրապես կարող է նաև գիտահետազոտական ոլորտում լավ գործընկեր դառնալ»,-նշել է նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը Ռայներ Հազելոֆի հետ այցելել է նաև Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարան։

Ռեկտոր Յենս Շթրաքելիանի ուղեկցությամբ նախագահը շրջել է համալսարանի սպորտային գիտահետազոտական մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիաների գործունեությանը, որտեղ ուսանողներն ու գիտաշխատողներն զբաղվում են սահմանափակ կարողություններով անձանց համար սարքավորումների մշակմամբ։

Այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանի և Ռայներ Հազելոֆի ներկայությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի և Օտտո-ֆոն Գուերիկեի համալսարանի բժշկական ֆակուլտետի միջև համագործակցության համաձայնագիր է ստորագրվել։ 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:58 29/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Բեռլինում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին՝ նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին
14:50 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպել է գերմանական առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ
11:56 28/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱյստեղ եմ՝ հայ ժողովրդի անունից երախտագիտության խոսք ասելու․ նախագահ Սարգսյանն այցելել է Գերմանական Կարմիր խաչ
17:33 27/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը
14:58 27/11/2018  |  ԼՐԱՀՈՍՄեկնարկել է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
16:14 26/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա
12:03 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը իտալական «Լեոնարդո» ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
11:43 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը մեծապես հետաքրքրված է նախագահ Սարգսյանի՝ համաշխարհային ռիսկերի քվանտային վարքագծի տեսությամբ
14:45 13/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀՀ նախագահը «THALES» և «OpenClassrooms» կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է Հայաստանում համագործակցության հեռանկարները
14:54 08/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը

Արխիվ

[]