ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վեր են հանվել ազատությունից զրկման վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ. Գլխավոր դատախազ 11/28/2018 11:53 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ելույթ է ունեցել «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակ» միջազգային համաժողովի բացմանը:
Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Թույլ տվեք ողջունել Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության տասնամյակին նվիրված միջազգային համաժողովի բոլոր մասնակիցներին և շնորհավորել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և անձամբ Ձեզ, պարոն Թաթոյան, այս կարևոր և նշանակալից տարեդարձի առթիվ: Կարծում եմ, որ կանխարգելման ազգային մեխանիզմի տասնամյակը կարևոր հանգրվան է վերջինիս գործունեության ձեռքբերումներն ու փորձը արժևորելու, այն պատշաճ կերպով հասարակության ամենատարբեր շերտերին և մեր միջազգային գործընկերներին ներկայացնելու, ինչպես նաև վերջինիս առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները վեր հանելու ու լուծման ընդունելի մեխանիզմներ մշակելու հարցում արդյունավետ քննարկումներ կազմակերպելու համար:
Դժվար է գերագնահատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի ճանաչման դերը ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հնարավոր դեպքերի կանխման, պատշաճ արձագանքման, պատկան մարմինների առջև հայտնաբերված խնդիրների բարձրացման հարցում:
Անցած տասնամյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետևողականության և նախաձեռնողականության արդյունքում վեր են հանվել ազատությունից զրկման վայրերում առկա մի շարք համակարգային և կոնկրետ անձանց վերաբերող խնդիրներ, որոնք իրենց արտացոլումն են ստացել ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան և հատուկ զեկույցներում, այնպես էլ պետական տարբեր մարմիններին ուղղված նամակներում:
Կանխարգելման ազգային մեխանիզմի արդյունավետության մասին առանձնահատուկ կերպով վկայում է հատկապես մեր միջազգային գործընկերների կողմից վերջինիս գործունեությանը տրված բարձր գնահատականները և այն, որ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության փորձը, ներդրման նպատակով առաջարկվել է այլ երկրների:
Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարման լավագույն առհավատչյան են խնդրո առարկա ոլորտում վերջին տարիներին իրականացված օրենսդրական բարեփոխումները:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2015թ. հունիսի 9-ի օրենքով ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվեց նոր՝ 309.1 «Խոշտանգումը» վերտառությամբ հոդվածով, որով խոշտանգման հանցակազմի իրավական ձևակերպումը փոփոխվել և ամբողջովին համապատասխանեցվել է կոնվենցիայի առաջին հոդվածին: Ընդ որում, գործող քրեադատավարական կարգավորումները խոշտանգման դեպքերի համար նախատեսում են հանրային մեղադրանքի ռեժիմ, այսինքն քրեական գործ հարուցելու համար տուժողի բողոքը պարտադիր պայման չէ:
Այդպիսի իրավակարգավորումը յուրաքանչյուր նման դեպքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու կարևոր երաշխիք է: Նշված իրավակարգավորումները իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա են դրել պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը: Մասնավորապես, 2015-2018թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի հատկանիշներով քննված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 6 անձի նկատմամբ, որոնցից 2017 թվականի ընթացքում 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 2018թ. նոյեմբերի 26-ի դրությամբ 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, գործի դատական քննությունը շարունակվում է, մինչդատական վարույթում քննվող 2 քրեական գործով 4 անձ /1 գործով 1 անձ, 1 գործով 3 անձ/ ներգրավված է որպես մեղադրյալ:
ՀՀ դատախազությունը մշտապես կարևորել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի հետ արդյունավետ համագործակցության և գործընկերային հարաբերությունների ստեղծումը և ամրապնդումը՝ միտված ազատությունից զրկման վայրերում խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հնարավոր բոլոր դեպքերի կանխմանը և բացահայտմանը, առերևույթ հանցանք գործած անձանց բացահայտմանը և վերջիններիս գործունեության դեմ քրեաիրավական գործիքակազմի միջոցով պայքարելուն, նմանատիպ դեպքերով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության ապահովմանը, հանցագործություններ ծնող պատճառների վերհանմանը:
Պատահական չէ, որ անցած տարիներին որոշ քրեական գործեր հարուցվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի շրջանակներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ներկայացված հաղորդումների հիման վրա: Իրականացվող մշտադիտարկումները կարևորվում են հատկապես խոշտանգումների դեպքերի կապակցությամբ քննության արդյունավետությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով ներկայացվող քննության անհապաղության պահանջի ապահովման տեսանկյունից:
Ընդհանրապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ իրականացվող քննության նկատմամբ դատախազական հսկողության ընթացքում քննության արդյունավետությանը ներկայացվող միջազգային չափանիշների արմատավորման և անշեղ պահպանման համար կարևոր նշանակություն ունեցավ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017թ. հունիսի 23-ի նիստը, որի արդյունքում սահմանված ուղենիշները վերաբերում են, ի թիվս այլնի, ձերբակալված անձանց պահելու վայրերում պահվող անձանց նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքի դեպքերի կանխարգելմանը, մանրակրկիտ, անհապաղ և անկախ քննության ապահովմանը, ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և փորձագիտական հիմնարկներում բժշկական զննության հատուկ սենյակներ առանձնացնելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումներին:
Հատկանշական է, որ կոլեգիայի վերոհիշյալ նիստին մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետը, ով նաև հանդիսանում է կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգողը: Ակնկալում եմ, որ առկա գործընկերային հարաբերությունները մեզ թույլ կտան հետայսու էլ ավելի արդյունավետ դարձնել մեր համագործակցությունը ուղղված խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի հնարավոր բոլոր դեպքերի անհապաղ, ժամանակին և համարժեք արձագանքմանը և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն, հետևաբար նաև այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունների պատշաճ կատարմանը:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տարեդարձի առթիվ՝ հուսով եմ, որ մեր միջազգային գործընկերների լայն ներգրավվածությամբ կազմակերպված այս համաժողովը իրապես կդառնա արդյունավետ հարթակ մտքերի փոխանակման, ակտիվ քննարկումներ ծավալելու, ինչպես նաև լավագույն փորձի ներկայացման համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից