ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դեղատներում տեսահսկումը պետք է համապատասխանեցվի ԱՏՊ մասին օրենքին 11/28/2018 15:34 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կատարած մոնիթորինգի արդյուքնում պարզվել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող դեղատներից շատերում դեղատնային գործի կազմակերպիչները դեղատան ընդհանուր սրահում իրականացնում են տեսահսկում (տեսագրում կամ տեսաձայնագրում): Այս մասին տեղեկացնում է ԱՆ լրատվական ծառայությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղատան գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ հաճախորդները դեղատան աշխատակիցներին ներկայացնում են կենսաչափական և հատուկ կատեգորիայի զգայուն անձնական տվյալներ (հաճախորդի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական, առողջական վիճակին վերաբերող տեղեկություններ), անհրաժեշտ է ապահովել, որ տեսահսկումն իրականացվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված օրինականության եւ համաչափության սկզբունքներին համապատասխան:
Մասնավորապես՝ առերեւույթ խնդրահարույց կլինեն այն դեպքերը, երբ օրինակ պահարանների և/կամ դրամարկղի անվտանգության ապահովման նպատակով հսկվի ոչ թե պահպանման ենթակա գույքի հատվածը, այլ ամբողջ սրահն այնպես, որ տեսահսկվեն նաեւ հաճախորդները եւ դեղամիջոցների՝ նրանց կատարած ընտրությունը, կամ տեսագրմանը զուգահեռ իրականացվի նաեւ ձայնագրում կամ առկա չլինի տեսահսկման մասին ծանուցող համապատասխան գրառում կամ ցուցանակ եւ այլն:
Ուստի Գործակալությունը հորդորում է դեղատնային գործի կազմակերպիչներին դեղատնային տարածքներում տեսահսկման համակարգեր տեղադրելիս առաջնորդվել Անձնական տվյալների պաշտպանության գործակալության մշակած տեսահսկման ուղեցույցի դրույթներով (տես այստեղ՝ http://moj.am/storage/uploads/002Video_surveillance_guide.pdf):
Ինչպես նաև հիշեցնենք, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջի համաձայն՝ դեղատային գործի կազմակերպիչները պարտավոր են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը սահմանված կարգով ծանուցել կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ («Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի իմաստով մարդկանց պատկերը/տեսապատկերը (մարդկանց տեսագրելու կամ տեսաձայնագրելու դեպքերում) կամ մարդու ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններ բնութագրող տեղեկությունները համարվում են կենսաչափական անձնական տվյալներ իսկ առողջական վիճակին վերաբերող տեղեկությունը՝ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ):
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ