ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քոչարյանի քրեական գործով ի սկզբանե մի շարք խախտումներ են տեղի ունեցել. Հայկ Ալումյան 11/28/2018 15:28 | Քրեական խրոնիկոն
ՀՀ Վերաքննիչ դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության այսօրվանիստում պաշտպանական խումբը միջնորդություն է ներկայացրել՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին. ըստ որոշ տեղեկությունների՝ դատավորն ընտրվել է միջնորդությամբ։
«Նիստից մի քանի օր առաջ տեղեկացնաք, որ Վերաքննիչ դատարանում վիճակահանություն է տեղի ունեցել, որի արդյունքներով որոշվել է, թե որ դատավորը պետք է քննի այս գործը։ Իսկ վիճակահանություն օրենքով նախատեսված չէ», - նիստից հետո ասաց Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։
Փաստաբանի փոխանցմամբ, երեկ այդ տեղեկությունը ճշտել են դատավոր Ռուբեն Մխիթարյանից, և վերջինը հաստատել է։
«Դատավորի հաստատելուց հետո, մենք միջնորդեցինք, որ դատավորը ներկայացնի վիճակահանության մասին արձանագրությունը, որովհետև Քրեական դատավարության օրենսգրքում ցանկացած կատարված գործողություն պետք է նյութեղեն ամրագրում ունենա։ Սակայն դատավորը սենյակից հեռացավ ու ասաց, որ նման արձանագրություն չկա։ Եվ հետո որոշ լրացուցիչ պարզաբանումներ արեց՝ ասելով, որ այո՛, թեկուզ վիճակահանություն եղել է, ես եմ վերցրել թղթի կտորը, բայց ես չգիտեմ՝ դատարանի նախագահը երբ գործը ինձ է հանձնարարել, վիճակահնության արդյունքում է որոշել, թե՞ ուրիշ չափանիշի հիման վրա է նման որոշում կայացրել։ Այսինքն՝ դատավորը էլ ավելի անորոշ վիճակի մեջ գցեց մեզ։ Այնուհետև առաջարկեց այդ ամենը ճշտել Վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնակատարից, ինչը մենք փորձեցինք անել։ Գրություն ներկայացրինք՝ խնդրելով ներկայացնել դատավորի անձի ընտրության չափանիշները», - ներկայացրեց Ալումյանը։
Դատարանի նախագահի պաշտոնակատարն ի պատասխան ասել է, որ դատավորի ընտրության համար վիճակահանություն կայացել է, որի արձանագրություն չկա։ Բացի այդ, դատարանի նախագահի պաշտոնակատարը մեկ այլ պատճառ էլ է մատնանշել՝ դատավորն ընտրվել է պատահականության և դատավորների ծանրաբեռնվածության սկզբունքի հիման վրա։
«Սա արդեն հակասական է՝ եթե պատահականության սկզբունքով է որոշվել, ուրեմն ծանրաբեռնվածությունը չէր կարող հաշվի առնված լինել, եթե ծանրաբեռնվածությունն է հաշվի առնվել, ապա պատահականություն չի կարող լինել», - նկատեց փաստաբանը։
Ալումյանի պնդմամբ, չկա այնպիսի օրենք, որով սահմանվում է դատավորների ընտրության նման ընթացակարգ։
Փաստաբանական խմբի ներկայացրած միջնորդությանը մեղադրող կողմը, որն այս գործով ներկայանում է դատախազական 6 հոգանոց կազմով՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, չի առարկել ներկայացված միջնորդությանը և ցուցաբերել է չեզոք դիրքորոշում։
«Զարմանալիորեն քննիչը ևս հայտարարեց, որ դատավորը չի կարող քննել այդ գործը։ Իմ կարծիքով, նրանք պատրանք են ստեղծում, թե իբր երկու կողմերն էլ դատավորից դժգոհ են», - նշեց Ալումյանը։
Ինչ վերաբերում է Քոչարյանին երկրորդ անգամ կալանավորելու հնարավարությանը, Ալումյանը նկատեց, որ այս քրեական գործով ի սկզբանե մի շարք խախտումներ են տեղի ունեցել, հետևաբար դրական ելքի ակնկալիք չունեն։
«Եթե այս գործի քննությունը սկսվել է օրենքի կոպիտ խախտմամբ, ապա մենք որևէ ակնկալիք չունենք, որ այս գործի ելքը կլինի օրինական, որովհետև հիմքն այս ամենն է։ Դրա համար մենք որոշեցինք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որպեսզի սահմանված կարգով ընթանա քննությունը», - նշեց Ալումյանը։
Դատավորի որոշոոմը կհրապարակվի ժամը 17։00-ին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ