ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«200 000 անապահով, ցածր աշխատավարձ ստացող մարդկանց աշխատավարձի բարձրացում չի լինելու. Բարձրանալու է 500.000-2 մլն դրամ ստացողների աշխատավարձը». Արփինե Հովհաննիսյան 11/28/2018 13:57 | ԼՐԱՀՈՍ
«Մի քանի օր առաջ երբ լայվ էի մտել, վարչապետ Փաշինյանի դուրը դա այնքան էլ չէր եկել, բայց այսօր կրկին խիզախել եմ. Ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենալով, միևնույն է, որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված։ Այս մասին հայտնել է Արփինե Հովհաննիսյանը ֆեկսբուքյան իր էջում:
Խոսքը այն մասին է, որ մի քանի օր առաջ վարչապետը հայտարարեց, որ 350.000 անձի աշխատավարձ է բարձրանալու, և նշեց նաև այդ աշխատավարձի բարձրացման աղբյուրը, այն է՝ եկամտահարկի իջեցման մտադրությունը, այսինքն՝ եկամտահարկը պետք է դառնա 23 տոկոս»,- աշխատավարձերի բարձրացման հետ կապված վարչապետի հայտարարությունը մեկնաբանելիս մասնավորապես նշեց ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այստեղ կա մեծ շփոթ, որովհետև իրականում բարձրանալու է այն 350.000-ի աշխատավարձը, ովքեր, ըստ վարչապետի՝ «ճռռում են, որ պահեն 800.000 մարդու»։
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ մեխանիզմն այնպիսին է, որ այսօրվա դրությամբ կան մոտ 200.000 քաղաքացիներ, ովքեր ստանում են մինչև 150.000 դրամ աշխատավարձ, այդ մարդիկ այսօր վճարում են 23 տոկոս եկամտահարկ, և նրանց աշխատավարձը չի բարձրանալու նաև այդ փոփոխությունը կատարելուց հետո, որովհետև նրանք ինչպես վճարում էին այդ 23 տոկոսը, նույնկերպ էլ շարունակելու են վճարել։
«Իսկ ո՞ւմ մոտ է տեղի ունենալու աշխատավարձի բարելավում։ Իրականում դա տեղի է ունենալու 150.000-2.000.000 դրամ աշխատավարձ ստացողների մոտ, որոնք այսօր վճարում են 28 տոկոս եկամտահարկ և 23-ի դեպքում էական բարձրացում են ունենալու։ Իսկ էլ ավելի լավ վիճակում կգտնվեն այժմ 36 տոկոս եկամտահարկ վճարող, 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք՝ 36-ի փոխարեն վճարելով 23 տոկոս եկամտահարկ։ Փաստորեն անապահով խավն ու ցածր աշխատավարձ ստացողներն աշխատավարձի բարձրացում չեն ունենալու»,- հավելեց Արփինե Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց նաև, որ սա կարևորվում է այն համատեքստում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իր ՀՀԿ գործընկերները ներկայացրել էին մի նախագիծ, որով առաջարկվում էր ոչ թե՝ համահարթեցնող մոտեցում, այլ՝ տարբերակված։ Էությունն այն էր, որ, եթե մարդիկ ստանում են մինչև 500.000 աշխատավարձ, վճարեն 20 տոկոս եկամտահարկ և այդ դեպքում կզգային տարբերությունը, իսկ եթե կես միլիոնից ավելի էին ստանում, ապա եկամտահարկը, ըստ իրենց առաջարկի, պետք է լիներ 25 տոկոս։ Բայց Կառավարությունը նախընտրեց այլ տարբերակ, և արդյունքում՝ 200.000 անապահովներ աշխատավարձի բարձրացում չեն ունենա։
«Սրա պատճառն այն է, որ, թեև հայտարարվում է հարկային աննախադեպ հավաքագրման մասին, բայց դա իրականությանը չի համապատասխանում, ՊԵԿ-ն այդ առումով խնդիր ունի, և դրա համար էլ չընդունեցին 25 և 20 տոկոս հարկման մեխանիզմը։ Նաև այդ պատճառով էր, որ ցանկանում էին անցնել համատարած հայտարարագրման, և որքան էլ վարչապետը, կառավարությունը և ՊԵԿ նախագահը հերքեն այդ գաղափարի առկայությունը, դա անհերքելի է. այդ գաղափարը եղել է»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ