ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Երդվում եմ՝ կնոջս, դստերս և որդուս անուններով, ոչինչ չունեմ, չի էլ լինելու». Ստեփան Գրիգորյանը՝ արմավիրցիներին 11/28/2018 17:52 | Քաղաքական
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է Արմավիրի մարզում։
Տանձուտ համայնքում բնակիչների հետ հանդիպման ընթացքում կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը վստահեցրեց, որ ընտրություններին մասնակցում են, որպեսզի անցնեն խորհրդարան և վերահսկեն կառավարությանը, ինչպես նաև հանդես գան առաջարկներով։ Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից:
Ստեփան Գրիգորյանը հավաքվածներին հիշեցրեց, որ նոյեմբերին կեսերին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Նորքի զանգվածում քանդվեց հսկա շինություն։
«Ջահել տղերք էին, ինչ-որ շինություն էին կառուցել, քանի որ սա դուր չէր եկել օլիգարխներին, փող տվեցին, քաղաքապետարանը եկավ քանդեց, սա մենք թույլ չենք տա, թույլ չենք տալու, որ հայի տունը քանդեն»,- նշեց Ստեփան Գրիգորյանը։
Ըստ նրա, այս ընտրություններով է որոշվելու՝ երկիրը երկիր կդառնա՞, թե՞ ոչ։
«Եթե խորհրդարան անցնի մի ուժ, սակայն դրան չլինի հակակշիռ ուժ, ապա կլինի նույն վիճակը, ինչ ունեինք նախկինում։ Մենք ձեզ ասում ենք՝ ուշադիր կարդացեք մեր ծրագիրը, ամեն ինչ շատ կոնկրետ է, սոցիալական հարցեր կան, գյուղտնտեսություն։ Ծրագրից էլ զատ, մեզ ճանաչում եք, Ժիրայր Սէֆիլյանին գիտեք, ինձ էլ ասեմ, որ իմանաք՝ Գերագույն խորհրդի պատգամավոր եմ եղել, դեսպան, այնպես չէ, որ խելոք տղա եմ, բայց այսօր ապրում եմ այն նույն բնակարանում, ինչ 1990 թվականին։ Ունեմ մեկ մեքենա, ավտոտնակ, ինչպես 90-ականներին, և ուրիշ ոչինչ։ Երդվում եմ՝ կնոջս, դստերս և որդուս անուններով, ոչինչ չունեմ, չի էլ լինելու»,- հայտարարեց Ստեփան Գրիգորյանը։
Նա նաև ասաց, որ կողմ է, որպեսզի երիտասարդներին տեղ տան, բայց, ըստ նրա՝ տեղ տալ էլ կա, տեղ տալ էլ, քանի որ այսօր որոշ երիտասարդների այնքան առաջ տարան, որ նշանակեցին նախարար։
Նրա այս խոսքերից հետո տանձուտցիներից մեկը նկատեց, որ այդ երիտասարդները մինչև դառնան նախարար, իրենք կմեռնեն։
Ստեփան Գրիգորյանը խոսեց նաև Արցախի հարցից և նշեց, որ հարցի լուծման համար բոլորը սկսում են առաջ բերել փոխզիջումների տարբերակը, «Մադրիդյան սկզբունքները», և այլն։
«Տպավորություն է, որ ձեզ խաբում են, Ալիևը թքած ունի այդ սկզբունքների վրա, հիմա ինչու են ժողովրդին խաբում։ Հարցի հետ կապված՝ մենք ասում ենք, որ Արցախը պետք է միավորվի Հայաստանին։ Մենք պայքարել ենք միացման համար, այլ ոչ թե՝ անորոշ վիճակի»,- նշեց Ս. Գրիգորյանը։
Բնակիչներից մեկը հարց ուղղեց նրան, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, Ստեփան Գրիգորյանն էլ պատասխանեց, որ «Սասնա ծռերը» գալիս են նման ծրագրով, որ Արցախը միացնեն Հայաստանին, և կոչ արեց բոլորին աջակցել իրենց։
Մեծամոր քաղաքում «Սասնա ծռերը» նույնպես հորդորեցին ընտրել իրենց, քանի որ 1990 թվականից սկսած պահել ու պահպանել են հայի արժանապատվությունը և այսօր էլ անշահ ծառայում են ազգին և պետությանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից