ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում. քննարկվել են ընտրախախտումների դեմ քրեաիրավական պայքարին առնչվող հարցեր 11/27/2018 19:11 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազություն է այցելել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին նախապատրաստման և անցկացման ընթացքի դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող Անկախ Պետություններ Համագործակցության (ԱՊՀ) դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան: Այս մասին հայտնում են՝ ՀՀ դատախազությունից:
Վերջինս հանդիպում ունեցավ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի ու զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները, ահազանգերը գրանցելու, հաշվառելու, ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման և դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրախախտումների հանցավոր դրսևորումների կանխարգելման, նման դեպքերի արձանագրման պարագայում դատախազական ներգործության միջոցներ կիրառելուն առնչվող հարցեր:
Հայկ Ասլանյանը կարևորել է ընտրությունների դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվող բոլոր դիտորդական առաքելությունների գործունեությունը՝ նշելով, որ ՀՀ դատախազության աշխատանքային խումբը պատրաստ է ԱՊՀ դիտորդական խմբի շտաբի հետ ակտիվ համագործակցության: Աշխատանքային խմբի ղեկավարը հավաստիացրել է, որ ՀՀ իրավապահ մարմիններն ունեն բավարար ռեսուրսներ և կամք ինչպես նախընտրական քարոզարշավի ընթացիկ փուլում, այնպես էլ դեկտեմբերի 9-ին կայանալիք քվեարկության և քվեների հաշվարկի գործընթացների բնականոնությունն ապահովելու համար: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը հավելել է, որ ներկայումս աշխատանքային խմբի կողմից իրականացվում է նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների, ահազանգերի համակողմանի մշտադիտարկում: Եվ անհապաղ ձեռնարկվում են միջոցներ՝ առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ քիչ թե շատ որոշակի տվյալներ պարունակող հրապարակումներում, ինչպես նաև քաղաքացիներից ստացված տեկություններում ներկայացվող հանգամանքներն ստուգելու նպատակով: Կախված դրանց արդյունքներից՝ որոշվում է այդ դեպքերով քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու հարցը:
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարն իր հերթին նշել է, որ իրենց նախնական դիտարկումներով առկա են բոլոր նախադրյալները՝ ընտրական օրենսգրքի ընթացակարգերին լիարժեք համապատասխան, հավասար մեկնարկային պայմաններում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Այս տեսանկյունից նա կարևոր է համարել նաև իրավապահ մարմինների կողմից ահազանգերին արագ և կոշտ արձագանքելու ուղղությամբ հղվող ազդակները:
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են դիտորդական առաքելության ժամանակահատվածում գործակցել ընտրախախտումների և դրանց դեմ տարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ