Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին

«Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում». Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին 11/27/2018   16:24  |  Քաղաքական

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը, ինչպես և ակնկալվում էր, կրկին անցնում է սև-սպիտակի ակնհայտ բաժանարար գծի տրամաբանության շրջանակներում։ Այսպիսի մեկնաբանություն է արել 168.am-ը:

Վարչապետի պաշտոնակատարի թե երեկ Թալինում, Արթիկում և Գյումրիում հնչած ելույթները, թե երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերը, թե այսօր Սպիտակում արված արտահայտություններն ու դրանց արձագանքները վկայում են այն մասին, որ, թերևս, այս հռետորաբանությանն ենք ականատես լինելու քարոզարշավի ողջ ընթացքում։

Մասնավորապես, այսօր Սպիտակում իր նախընտրական ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով դեռևս պաշտոնավարող ՀՀԿ-ական գյուղապետերին՝ ասել է, որ, եթե հանկարծ նրանք մտքով անցկացնեն ընտրությունների կամ այլ առիթով վախեցնել գյուղացիներին, անձամբ է գնալու նրանց հետևից.

«Վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու կաբինետներից, վզներիցդ բռնած։ Ո՞նց, էս երկրում մարդ կա, որ փորձում ա քաղաքացուն վախեցնե՞լ։ Տո, այո, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին, ու տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից»։

Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարը զբաղեցնող Էդուարդ Շարմազանովից։

«Վարչապետի պաշտոնակատարին ասեք՝ այ ընկեր, դու վարչապետի պաշտոնակատար ե՞ս, թե՞ ասֆալտ փռող։ Հերիք է աննպատակ, անկապ ու հիմնազուրկ հայտարարություններ անես։ Եթե փաստ ունես, որ ինչ-որ մեկն ինչ-որ մեկի նկատմամբ անօրինականություն է արել, ուրեմն հրահանգիր, թող իրավապահ մարմիններն աշխատեն, իսկ եթե փաստ չունես, քո էդ գոռգոռոցից ու ճղճղոցից ոչ ոք չի վախենում»,- վարչապետի պաշտոնակատարի հայտարարություններին արձագանքեց ՀՀԿ մամլո խոսնակը։

Է. Շարմազանովը նշեց, որ ինքն էլ, որպես ընդդիմադիր պատգամավոր, ասում է, որ, եթե որևէ մի քաղաքացու նկատմամբ, կլինի գյուղապետ թե ՀՀԿ շարքային անդամ կամ նրան սատարող որևէ մեկը, փորձ արվի վախի մթնոլորտ սերմանել, ապա թող վարչապետի պաշտոնակատարն իմանա, որ իրենք վախեցող չեն ու գնալու են մինչև վերջ։

«Թող Փաշինյանի մտքով չանցնի, որ իր գոռգոռոցներով կարող է Հանրապետականին վախեցնել։ Նա երևի տեսավ, որ 7 ամիս, գոռալուց բացի, ինքը ոչինչ չի արել։ Բնականաբար, թե երթը, թե միգուցե ունի տվյալներ և զգում է, որ էյֆորիան աստիճանաբար իջնում է, դրա համար էլ էլի սկսել է գոռալ։ Բայց նա երկրի վարչապետ է, և ժողովուրդը տեսել է, որ նա, բացի քայլերթ անելուց ու աննպատակ գոռալուց, այլ բան չի արել։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ արջն իր ահից է գոռում։ Ինչքան ինքը նյարդայնանում է, ուրեմն այնքան մենք ճիշտ ենք աշխատում»,- ի պատասխան 168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ է իշխող ուժի կողմից այժմ էլ ընտրվել նման մարտավարություն ու հռետորաբանություն, ասաց ԱԺ փոխխոսնակը։

Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ սպառնաց զինվորականներին, ՀՀԿ-ին, որոնք Ս. Միքայելյանի հայտնի հայտարարության վերաբերյալ հանդես էին եկել հրապարակային քննադատությամբ, ասելով՝ հանգիստ նստեք ձեր տեղը, իսկ ՀՀԿ-ին կրկին սպառնաց ուղարկել «պատմության աղբանոցը», և ևս մեկ անգամ զգուշացրեց, որ քրեական գործեր են հարուցվելու բանակից «հաց գողացողների» դեմ, Էդուարդ Շարմազանովն ասաց.

«Հերիք է վարչապետն ուլտիմատումներով խոսի։ Իրենից վախեցող չկա։ Կոնկրետ ես ու իմ գործընկերները։ Ու հերիք է մատ թափ տա ՀՀԿ-ի վրա։ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կմնա, իսկ իր նման գործիչները միշտ ունեցել են թիթեռի կյանք քաղաքականության մեջ։ Մի հոգի էլ կար իր նման կողքի պետությունում, անունն էլ՝ Սահակաշվիլի։ Տեսաք, թե հետո ժողովուրդը ոնց ճամփեց։ Ինքը վարչապետ է դարձել ժողովրդի խնդիրները լուծելու համար, այլ ոչ թե մատ թափ տալու։ Կոնկրետ իրեն բան եմ ասում՝ իր գոռգոռոցից որևէ Հանրապետական չի վախենում։ Մենք թուրքից չենք վախեցել, Սովետի Գուլագից չենք վախեցել, հիմա Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը քեզնից պիտի վախենա՞։ Գնա, քարոզարշավդ արա, ի՞նչ ես կպել Հանրապետականից»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 27/11/2018  |  ՔաղաքականՓաշինյանի կառավարությունը պատրաստվում է նոր մակարդակ հաղորդել ՌԴ հետ հարաբերություններին
13:47 27/11/2018  |  ՔաղաքականԸնտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանը պատրաստվում է 5 տարում նվազեցնել ծայրահեղ աղքատությունը
13:14 27/11/2018  |  ՔաղաքականՈւ հիմա ես ոստիկանությանը ասում եմ՝ չփորձի որևէ մեկը թպրտալ, բոլորին կպառկըցնենք ասֆալտներին. Փաշինյանի սպառնալից ելույթը՝ Սպիտակում
10:56 27/11/2018  |  Քաղաքական«Սասնա ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արթիկում հնչեցրած հայտարարության մասին
09:13 27/11/2018  |  ՄամուլՔաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային բանավեճը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին. «Հրապարակ»
18:16 26/11/2018  |  ՔաղաքականՄենք այս երկրի զարգացման մոդելը եվրոպական մոդելի վրա ենք տեսնում. Արամ Սարգսյան
17:24 26/11/2018  |  Քաղաքական«Եթե ՀՀ քաղաքացիները սառը ցնցուղ ընդունեն, ապա անպայման կընտրեն Հանրապետականին». Արփինե Հովհաննիսյան
17:20 26/11/2018  |  ՔաղաքականՀարգում ենք մեր բոլոր մրցակիներին, չենք գնալու ցեխ շպրտելու. Միքայել Մելքումյան
17:16 26/11/2018  |  ՔաղաքականԸստ Աշոտյանի՝ Փաշինյանը քաղաքական դիակներով է շրջապատված
16:11 26/11/2018  |  ՔաղաքականՀանկարծ չշշկռվեք. Նիկոլ Փաշինյանը՝ «Սասնա ծռերին»

Արխիվ

[]