ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, բանավեճի ձևաչափով հաղորդումներ 11/26/2018 11:37 | Ընտրական իրավունք
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի օրերին Հանրային հեռուստատեսության եթերում կլինեն ամենօրյա հարցազրույցներ քաղաքական առաջնորդների հետ, ինչպես նաև բանավեճի ձևաչափով հաղորդումներ՝ քաղաքական ուժերի ծրագրերը հանրությանն ավելի մանրամասն ու հասանելի ներկայացնելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային հեռուստաընկերությունից, համաձայն ԿԸՀ սահմանած կարգի՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի հավասար պայմաններով եթերաժամ:
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությունը կիրականացնի հետևյալ հարթակներով՝ Լրատվական ծառայություն, Նախընտրական բանավեճ, «Այսօր իրականում», Նախընտրական մեծ բանավեճ լիդերների մասնակցությամբ և «Խաղի կաննոններ»:
«Այսօր իրականում» հաղորդաշարի շրջանակում, որն եթեր է հեռարձակվում «Լուրեր» լրատվականի հիմնական թողարկումից անմիջապես հետո, հաղորդավար Պետրոս Ղազարյանը կհյուրընկալի ԱԺ արտահերթ ընտրություններին գրանցված քաղաքական ուժերի համապետական ցուցակների առաջին համարներին:
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը քաղաքական 11 ուժերի ներկայացուցիչներ կհյուրընկալվեն 45-50 րոպե տևողությամբ նախընտրական բանավեճի, որը հնարավորություն կտա ուժերին ներկայացնել իրենց ծրագրերն ու խոսել պոտենցիալ ընտրողի հետ: Ամեն օր 4 քաղաքական ուժ կբանավիճի Հանրային հեռուստաընկերության նախատեսած թեմաների շուրջ՝ կրթություն և մշակույթ, սոցիալ-տնտեսական քաղաքականություն (հարկային քաղաքականություն, բյուջետային միջոցների կարգավորում, տնտեսական զարգացում) և առողջապահություն, կոռուպցիա, ներքին քաղաքականություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորում, անվտանգություն և մարդու իրավունքների պաշտպանություն: Բոլոր ուժերը քարոզարշավի ընթացքում 3-4 անգամ կմասնակցեն բանավեճի։ Նախընտրական բանավեճի մոդերատորներն են Պետրոս Ղազարյանն ու Արաքսյա Թադևոսյանը:
Քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում մեկ օր, եթերում կկազմակերպվի Նախընտրական մեծ բանավեճ՝ 11 քաղաքական ուժերի առաջին համարների մակարդակով։ Նախըտրական մեծ բանավեճը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Բանավեճի մոդերատորներն են Արմեն Դուլյանն ու Քրիստինե Մելքոնյանը:
Արմեն Դուլյանի «Խաղի կանոնները» քաղաքական հաղորդաշարի ընթացքում ևս նախատեսվում են բանավեճեր. հաղորդաշարին կհյուրընկալվեն ոլորտի էքսպերտներն ու կբանավիճեն առաջարկվող թեմաների շուրջ:
Բանավեճերի և հարցազրույցների վերաբերյալ հրավերներ ուղարկվել են բոլոր քաղաքական ուժերին։ Որոշ լիդերներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը նախընտրական գլխավոր բանավեճին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից