ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան. Արփինե Հովհաննիսյան 11/26/2018 13:46 | Ընտրական իրավունք
Այսօր քարոզարշավի մեկնարկին լրագրողների հետ հանդիպման Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով Վերջին 6-7 ամիսներին, ասաց, որ այս ժամանակահատվածում տեղի են ունենում իրադարձություններ և կատարվել են քայլեր, որոնք իրապես պետք է մտահոգվելու առիթ տան:
«Ես չեմ ուզում տագնապի զգացում առաջացնել, չեմ ուզում ավելորդ երեսպաշտություն անել։ Մտահոգության առարկան պետք է լինի հետևյալը՝ ի՞նչ ենք տեսնում մենք վերջին 6-7 ամսվա ընթացքում։ Տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից ուղղակի փառահեղ քննադատություն՝ ուղղված Հանրապետականի հասցեին։ Ամեն ինչի մասին, եթե Հանրապետականի ինչ-որ լավ քայլ է, այդ մասին չի խոսվում, կարծես դա չի եղել, ինքնին ստեղծված մի երևույթ է։ Եթե թերություն է, պետք է սևացնել, չափազանցնել ու ծայրահեղացնել։ Սա է քաղաքականությունը», - ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ իշխող ուժի կողմից նկատվող երկրորդ երևույթն «ապագայի մասին շենշող խոստումներ տալն է»։
«Խոստումներ՝ լավ եք ապրելու, աշխատավարձեր եմ բարձրացնելու, թոշակներ եմ բարձրացնելու, իհարկե, դրանք երկու մասի կարելի է բաժանել։ Խոստումներ, որոնք տրվել են ու արդեն իսկ չեն կատարվել ու չեն էլ կատարվելու՝ արագաչափեր, կարմիր գծեր, կուտակային կենսաթոշակներ և այլն։ Եվ երկրորդ խումբը, որոնք բացառապես հնչում են բարի ցանկության պես։ Չկա ուղի այդ խոստումների կատարման», - ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Նա նշեց՝ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն վստահության քվե է ակնկալում ժողովրդի կողմից մի քանի պատճաներով:
«Մենք մեզ պատասխանատու ենք զգում, որովհետև մարդը պատասխանատու է նաև այն դեպքում, երբ չի փորձում խոչընդոտել այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Երբ դու դիտորդի կարգավիճակում ես, էլի պատասխանատու ես։ Չենք ուզում դիտորդի կարգավիճակում լինել։ Մենք ամբողջությամբ գիտակցել ենք մեր քաղաքական ուղին, այն բացթողումներն ու ձեռքբերումները, որ ունեցել ենք։ Մենք ցանկանում ենք թույլ տալ մեզ բարձրաձայնել այն խնդիրները, որ տեսնում ենք թե մեր արածի, թե չարածի ուժով», - ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից