ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարուժան Հոկտանյանը հրապարակում է Նիկոլ Փաշինյանի պահանջած միջազգային չափորոշիչները. 168.am 11/24/2018 17:18 | Ընտրական իրավունք
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն օրերս հայտարարել էր, որ նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները միջազգային չափանիշերով՝ վարչական ռեսուրսի չարաշահում է։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, այդպես չի համարում։
«Միջազգային չափորոշիչը ո՞րն է, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը պետք է սենյակից դուրս չգա՞»,- հայտարարել է նա՝ պահանջելով հրապարակել միջազգային չափորոշիչները։
168.am-ի հետ զրույցում«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց միջազգային այն փաստաթղթերը, որոնց հիման վրա նման հայտարարություն է արել։
«Նախ՝ կա ԵԱՀԿ-ի կոպենհագենյան փաստաթուղթը (1990թ.), որի 5.4 պարագրաֆում նշված է, որ պետք է լինի հստակ տարանջատում պետության և քաղաքական կուսակցությունների միջև, կուսակցությունները չպետք է սերտաճեն պետության հետ։ Սրա հիմքի վրա հետագայում սահմանվել է՝ ինչ բան է պետական (վարչական) միջոցների չարաշահումն ընտրությունների ժամանակ: Դա իշխող կուսացությունների կամ թեկնածուների կողմից հանրային (պետական, համայնքային) միջոցների չարաշահումն է՝ ստանալու համար ոչ հիմնավոր առավելություն ընտրությունների ժամանակ։ Իշխող կուսակցություններն արդեն իսկ ունեն առավելություն վարչական միջոցների (ռեսուրսի) կիրառման տեսանկյունից (քանի որ միայն նրանք են այդպիսի ռեսուրսի տիրապետում), և դրա համար ընդունված է տարանջատել դրա չարաշահումն օգտագործումից»,- պարզաբանեց նա։
Վարուժան Հոկտանյանը նաև հղում կատարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից 2015թ. (Handbook for the Observation of Campaign Finance. @OSCE/ODIHR 2015. ISBN 978-92-9234-903-5) հրապարակված «Նախընտրական քարոզչության դիտարկման ձեռնարկի» 2-րդ գլխի G բաժնին (22-23-րդ էջեր), որը նվիրված է վարչական ռեսուրսի չարաշահմանը.
«Այնտեղ մասնավորապես նշված է. «Ընդհանուր հիմնախնդիրները, որոնք պետք է ենթարկվեն դիտարկման, ներառում են պետական հիմնարկությունների և մեքենաների օգտագործումը՝ քարոզչություն անելու նպատակով, հանրային ծառայողների ներգրավումը քարոզչության մեջ նրանց աշխատանքային ժամերին»:
Այստեղ հիմնական խնդիրը սա է. ես հիմնվել էի նրա վրա, որ Մարտունիում դպրոցի բացում էր եղել, որին ներկա էին հանրային ծառայողներ, պետական հիմնարկների աշխատողներ, դա տեղի էր ունենում աշխատանքային ժամին, և այդ միջոցառման ժամանակ` լսելով, թե ինչ է ասել Փաշինյանը, կարող եմ արձանագրել, որ իրականացվել է նաև քարոզչություն։ Ես հիմնական շեշտը դնում եմ նրա վրա, որ դա եղել է աշխատանքային ժամին։ Ասել եմ ու կասեմ, որ կոնկրետ այդ էպիզոդը չարաշահում էր։
ԿԸՀ-ն երեկ պարզաբանում հրապարակեց, որ քարոզարշավից դուրս (որն իրականացվելու է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը) այլ ժամկետների մասով Ընտրական օրենսգրքով ոչ մի կարգավորում չկա, և, հետևաբար, ինչ կատարվում է նշված ժամկետից առաջ՝ չպետք է դիտվի՝ որպես քարոզչություն»։
ԿԸՀ-ն պարզաբանում է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանել է հստակ ժամանակահատված, որն անվանվում է նախընտրական քարոզչության ժամանակահատված, և որի նկատմամբ կիրառելի են Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնները։
«2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է նոյեմբերի 26-ից և ավարտվում դեկտեմբերի 7-ին: Հենց սա է այն ժամանակահատվածը, որի ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցություններին, թեկնածուներին հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու` օրենսգրքով սահմանված կանոնները»,- ասված է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց Վարուժան Հոկտանյանը, միջազգայնորեն ընդունված լավ գործելակերպերի (good practices) համաձայն` այդպիսի չարաշահում չպետք է լինի նաև նախընտրական քարոզչության` օրենքով սահմանված ժամանակահատվածից դուրս, ներառյալ՝ մինչև պաշտոնական քարոզչության սկիզբը` սկսած ընտրությունների անցկացման մասին իրավական ակտի (մեր դեպքում` ՀՀ նախագահի հրամանագրի) հրապարակման օրվանից։
Նա ասաց, որ, թեև մեր օրենսդրությամբ «վարչական ռեսուրսի չարաշահում» կոնցեպտը սահմանված չէ, բայց վերոնշյալ միջազգային չափանիշերով՝ նախընտրական շրջանում Փաշինյանի մարզային այցերը կարելի է դիտել՝ որպես վարչական ռեսուրսի չարաշահում, եթե այդ այցերի ժամանակ աշխատանքային ժամերին նա իրականացրել է քարոզչություն.
«Ես չեմ զարմանա, որ հետագայում ասեն՝ վարչապետի աշխատանքային օրը նորմավորված չէ, երբ կուզի՝ քարոզչություն կանի։ Այսօրվա երթը, որը շաբաթ օրով է, չի կարող դիտվել՝ որպես պետական ռեսուրսների չարաշահում»։
Ինչ վերաբերում է արդեն տեղադրված նախընտրական պաստառներին, նա ասաց, որ այդտեղ վարչական ռեսուրսի չարաշահում չկա։
«Հ/կ-ների համար կա նախընտրական քարոզչության ֆինանսավորման մոնիտորինգի ձեռնարկ, որի 98-րդ էջում ինստիտուցիոնալ վարչական ռեսուրսների չարաշահման օրինակներ են բերված: Դրանցից են աշխատանքային ժամերին քարոզչություն անելը, պետական կառույցների մեքենաները քարոզչության համար օգտագործելը, և այլն: Նշված է նաև ընտրությունների հետ առնչություն չունեցող միջոցառումների ժամանակ քարոզչություն անելը։ Փաշինյանը կարող է ասել, որ այդպես չէ, բայց ես դա այդպես եմ համարում: Քարոզչության մի տեսակն էլ հակաքարոզչությունն է։ Որոշ հանրապետականներ իրենց իշխանության տարիներին ասում էին՝ մենք չենք ասում՝ գնացեք, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին, բայց դա կարելի է ոչ ուղղակի ասել, կամ սևացնել մյուս կուսակցություններին»,- նկատեց Վարուժան Հոկտանյանը։
«Երբ ՔՊ-ն էր ընդդիմություն, իսկ մեր կազմակերպությունը դրա մասին բարձրաձայնում էր, մեզ քաջալերում էին, ասում էին՝ չպետք է աշխատանքային ժամերին քարոզչություն անցկացնել»,- ընդգծեց նա։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք պաշտոնական քարոզարշավի մեկնարկից մինչ դրա ավարտը վարչապետի պաշտոնակատարը պարտավոր չէ՞ գտնվել արձակուրդում, ասել է, որ ՀՀ նախագահը, ԱԺ պատգամավորները և կառավարության անդամները նախընտրական շրջանում կարող են համատեղել քարոզչության գործընթացը իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ:
Վարուժան Հոկտանյանը, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ձեռնարկին հղում անելով (տե՛ս ձեռնարկի 22-րդ էջը)՝ նշեց, որ վարչապետի պաշտոնակատարի և այլ պաշտոնատար անձանց արձակուրդ գնալը կկանխարգելեր վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորումները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը