ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանի երթը չունի գործառութային կոնկրետ նշանակություն. «Փաստ» 11/24/2018 09:57 | Մամուլ
«Փաստ» թերթը գրում է, որ այսօր կայանալիք երթը Երևանի փողոցներով, որ նախօրեին ազդարարվեց Փաշինյանի կողմից ուղիղ եթերով, ըստ էության, չունի գործառութային կոնկրետ նշանակություն: Այն ավելի շատ ծիսական, արարողակարգային բնույթ ունի:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, օրինակ, հայտարարում են, թե երթի նպատակը ընտրակաշառքը մերժելն է: Սա, իհարկե, թույլ փաստարկ է՝ հաշվի առնելով, որ անհնար է մերժել մի բան, որն այլևս չկա, կամ առնվազն իշխանությունը երաշխավորել է, որ չկա:
Ավելին՝ իշխանությունն ունի բոլոր պաշտոնական լծակները ընտրակաշառքը բացառելու համար, և երթը չէ, որ պետք է դառնա ընտրակաշառքի մերժման հիմնական գործոն:
«Հոկտեմբերի 2-ի հանրահավաքն, օրինակ, ուներ շատ կոնկրետ գործառույթ՝ դիմադրություն ցույց տալ ԱԺ-ում քննարկվող կանոնակարգ օրենքին ու առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը: Այս երթը, սակայն, տեղի է ունենում մի իրավիճակում, իրերի այնպիսի դասավորության պայմաններում, որ որևէ գործառութային նշանակություն գտնելը դժվար է: Առավելապես գործ ունենք հեղափոխության ծիսականացման հետ: Ինքը՝ Փաշինյանը, ուղերձում նույնիսկ նշեց, որ կարոտել է բոլորին ու երթը լավ առիթ է հիշելու հեղափոխության ժամանակները:
Ընդհանրապես ծիսականությունը չի առաջանում հենց այնպես, օդից: Ծեսը, հիշողությունը, վերապրումը անցյալում որևէ գործառույթի, առօրեական որևէ գործողության մասին մեր հիշողություններն են: Ինչպես, օրինակ, խաշ ուտելը: Հիմա է, որ խաշը դարձել է ծես:
Նախկինում այն աղքատների համար կենցաղավարման ձևերից մեկն էր, երբ առավել հարուստները ուտում էին կովի միսը, իսկ ոտքերը մնում էին աղքատներին: Ժամանակի հետ, սակայն, խաշի գործառութային, կենցաղային նշանակությունն ու անհրաժեշտությունը դուրս է եկել, մնացել է միայն ծիսականությունը: Մոտավորապես նույնն է, երբ մենք հիշում ենք 90–ականները ռոմանտիկ երանգներով: Մոմի լույսի տակ գիրք կարդալը, փայտե վառարանի շուրջ հավաքվելը, սակայն, հիմա են, որ հիշվում են գունավոր, ռոմանտիկ երանգներով: Նախկինում դրանք իրավիճակից բխող ծանր դրսևորումներ էին:
Մոտավորապես հենց այս համեմատությունների կոնտեքստում էլ կարող ենք պատկերացնել այսօր սպասվող մեծ երթը: Հեղափոխական գործիքակազմն այլևս մտնում է ծիսականացման փուլ, ինչը ոչ թե լավ է կամ վատ, այլ տրամաբանական է: Այդ գործիքակազմը սպառել է իր թիրախները, իրականացրել է հեղափոխություն, հասել է արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի բավարարմանը:
Հենց այստեղ, այս ջրբաժանին է, որ որոշվում է՝ հեղափոխությունն ամբողջությամբ է ծիսականացվում, ամբողջությամբ է ավարտում իր գործառութային նշանակությունը, թե ավարտվում է դրա միայն մի փուլը:
Այսքանով հանդերձ, պետք է նշենք, որ չնայած այսօրվա երթը կրում է առավել ծիսական բնույթ, այնուամենայնիվ կա, այսպես ասած, գործառութային փոքրիկ թիրախ: Խոսքը եղած ռեսուրսը մոբիլիզացնելու մասին է, հասկանալու այդ ռեսուրսի սահմանները, շոշափելու հանրության տրամադրությունները»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ ««Փաստ»-ի՝ 24.11.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան