ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում պետական և գերատեսչական բուհերի բաժանում չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան 11/23/2018 15:06 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանում ի հայտ է եկել պետական բուհերի և գերատեսչական բուհերի անհասկանալի ինստիտուտ՝ շեշտելով, որ սա պետական կառավարման արդյունավետության թեմային առնչվող խնդիր է:
Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ունեցած ելույթում:
«Մենք այսօր նայում ենք, թե կրթության վրա որքան գումար ենք ծախսում: Մենք բյուջեով նայում ենք, որ կրթության վրա ծախսում ենք այսքան գումար, բայց իրականում մենք ծախսում ենք ավելի շատ, որովհետև կան գերատեսչություններ, որոնք իրենց ֆինանսավորման հետ իրենք իրենց հերթին ֆինանսավորում են բուհեր: Մենք ունենք մի իրավիճակ, որ ուսանողը բուհն ավարտում է, գնում է որևէ պետական գերատեսչություն աշխատանքի ընդունվելու, ասում են դե այդ քո դիպլոմը մեզ ոչինչ չի ասում: Ասում են դու պետք է գաս մի հատ էլ մեր գերատեսչության բուհում սովորես, մենք քեզ դիպլոմ կտանք ու այն ժամանակ կհամարենք, որ դու կարող ես աշխատանքի ընդունվել: Ես չեմ ուզում հիմա անդրադառնալ այն թեմային, թե այս կողմերից ով է ճիշտ»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ իր համար էական է, որ գերատեսչական և պետական բուհերի այսպիսի կառուցվածք և բաժանում չպետք է լինի: «Օրինակ, կարող է պարզվել, որ մի տեղ գերատեսչական բուհն ավելի հզոր բազա ունի, այդ դեպքում այդ գերատեսչական բուհն ուղղակի պետք է վերցնել, տանել ու դնել բուհական համակարգի մեջ: Մեխանիկական գործողությունները, երևի, այդտեղ այդքան էլ ճիշտ չէ, բայց մենք պետք է կոնսոլիդացնենք գիտությունը, կրթությունը, հետազոտությունը: Ժամանակակից աշխարհում բազմաթիվ մեծ հայտնագործություններ և առաջընթացներ արվել են ուսանողական ռեֆերատներում արձանագրված գաղափարների վրա: Իսկ մեր ուսանողների քա՞նի տոկոս է ռեֆերատ գրում: Քաղաքի կենտրոնում՝ երիտասարդական մետրոյի մերձակայքում քայլում ես, տեսնում ես, որ ավելի շատ ռեֆերատ վաճառող կա, քան ծխախոտ վաճառող: Եվ մենք ամեն օր քայլում ենք դրա կողքով, մեղմ ժպտալով, կարծես, դա մեզ չի առնչվում: Բայց ո՞նց չի առնչվում: Հենց դա է առնչվում, քայքայումն այդտեղից է սկսվում»,- ասաց նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարևորեց նաև հայաստանյան բուհերի միջազգայնացումը: «Մենք պետք է սկսենք այլ երկրներից ուսանողներ բերել մեր երկրում ուսանելու: Մենք պետք է այսպիսի չափանիշներ սահմանենք: Սա առաջինն հերթի մեզ նոր նշաձող դնելու հնարավորություն է տալիս: Դա նաև մեր կրթական, բուհական համակարգը ճգնաժամից հանելու հնարավորություն է տալիս»,- ընդգծեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ