ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եղել է խախտում, թե ոչ. ընտրական օրենսգրքի սահմանումը հստակ է 11/23/2018 17:02 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերը նրա ընդդիմախոսները դիտարկեցին որպես վարչական ռեսուրսի չարաշահում՝ նախընտրական քարոզչության տեսնակյունից: Այդպիսի տեսակետ են հնչեցրել ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը: Թեմային անդրադարձել է «Արմենպրես»-ը:
Ս.թ. նոյեմբերի 20-ին ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց, որտեղ Փաշինյանի այցերը որակում էր «բոլոր միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում»:
ՀՀԿ հայտարարության մեջ մեջբերված են հատվածներ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումներից»՝ հիմնավորելու վարչապետի պաշտոնակատարի գործողությունների վերաբերյալ իրենց հնչեցրած գնահատականը:
Նույն օրը «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ասել է, որ չի ողջունում Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ, քանի որ այդպես անհավասար պայմաններ են ստեղծվում: Իսկ նոյեմբերի 21-ին ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Ռուստամյանը հարցազրույցում նկատել է, թե վարչապետի պաշտոնակատարը նախընտրական քարոզչություն է իրականացնում:
Հարկ է արձանագրել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին վարչական ռեսուրսը չարաշահելով նախընտրական քարոզչությամբ զբաղվելու մեջ մեղադրելիս ընդդիմախոսներից որևէ մեկը չի մատնանշել ՀՀ Ընտրական օրենսգրքի որևէ խախտված հոդված: Այսինքն՝ Փաշինյանի հասցեին ընդդիմախոսների հնչեցրած քննադատությունները ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական բնույթ ունեն, ինչը նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի խախտել ընտրական որևէ օրենք:
Փորձենք պարզել, թե նախընտրական քարոզչության վերաբերյալ ի՞նչ է սահմանում ՀՀ օրենսդրությունը: ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդված, որը վերաբերվում է նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքներին, ունի հետևյալ սահմանումը. «Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի սահմանված լինելը չի սահմանափակում սույն օրենսգրքով չարգելված այլ ժամանակահատվածում քարոզչության իրականացումը: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների, թեկնածուների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը և ավարտվում քվեարկության օրվանից մեկ օր առաջ: Այդ ժամանակահատվածում քարոզչությունը ստորև անվանվում է նախընտրական քարոզչություն»:
Միաժամանակ, ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը, որ սահմանում է նախընտրական քարոզչության սահմանափակումները, նախատեսում է. «Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցները, տարածքները, տրանսպորտային և կապի միջոցները, նյութական ու մարդկային ռեսուրսները, բացառությամբ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների, օգտագործելը»:
Նկատենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ի պաշտոնե հանրային ուշադրության կենտրոնում է, և նրա ցանկացած քայլ կարող է ընդդիմախոսների կողմից տարբեր մեկնաբանությունների ու գնահատականների արժանանալ, ինչի մասին էլ վկայում են հնչած տեսակետները: Բայց և այնպես, նախընտրական քարոզարշավի սահմանված լինելը չի սահմանափակում քարոզչությամբ զբաղվելը, այն առավելապես նախատեսված է քարոզչությունը կանոնակարգված դարձնելու համար՝ հավասար պայմաններ ապահովելով մասնակից բոլոր ուժերի համար։ Ուստի վարչապետի պաշտոնակատարը, աշխատանքային այցեր կատարելով մարզեր, օրենսդրությամբ սահմանված որևէ նորմ չի խախտել, նախընտրական քարոզչություն չի իրականացրել, քանի որ քարոզարշավը, որպես այդպիսին, նույնիսկ չի մեկնարկել։
Արման Գալոյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ