ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննությամբ տվյալներ ձեռք չեն բերվել՝ զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ. Գործը կարճվել է 11/23/2018 18:56 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում տվյալներ ձեռք չեն բերվել՝ բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում հղիության ապօրինի ընդհատումներ կատարելու վերաբերյալ, քրեական գործով վարույթը կարճվել է։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
2017 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ստացվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ղեկավարության կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, բժշկական բարձրագույն կրթություն չունեցող՝ նույն հոսպիտալի արտահաստիքային կոնսուլտանտի կողմից հղիության ապօրինի ընդհատում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով և 122-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննիչին, մշակվել է քննչական պլան, և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննությունն ապահովելու նպատակով ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հարցաքննություններ, նշանակվել փորձաքննություններ, հարցումներ ուղարկվել համապատասխան իրավասու մարմիններին, կատարվել առգրավումներ։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը, ի պատասխան ստացվող բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության արդյունքում քրեական գործի հարուցման առիթ հանդիսացած նախնական տվյալները չեն հիմնավորվել։
Մասնավորապես՝ պարզվել է, որ հոսպիտալի արտահաստիքային կոնսուլտանտն իրականում ունի բարձրագույն բժշկական կրթություն։ Վերջինս 1974 թվականին ավարտել է Դաղստանի պետական բժշկական ինստիտուտը՝ բժշկական գործ մասնագիտությամբ, իսկ 1975թ.՝ Տամբով քաղաքի թիվ 3 հիվանդանոցի բազային ինտերնատուրան՝ մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ, որից հետո նրան շնորհվել է բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում։ 1978 թվականից մասնագիտական գործունեություն է իրականացնում Երևանում. աշխատել է Երևան քաղաքի կլինիկական երկաթգծային հիվանդանոցում՝ որպես մանկաբարձ գինեկոլոգ։
Հետագայում կլինիկան վերակազմավորվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկայի զինվորական հոսպիտալ, որտեղ նա շարունակել է աշխատել մինչև 2005 թվականի հունվարը, ապա ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի հրամանով նշանակվել նույն հոսպիտալում՝ որպես արտահաստիքային կոնսուլտանտ: ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված գրության համաձայն՝ բժշկուհին ունեցել է ՀՀ-ում բժշկական մասնագիտացված գործունեություն իրականացնելու լիցենզիա և իրավասու եղել իրականացնել ինքնուրույն գինեկոլոգիական գործունեություն, այդ թվում՝ կատարել հղիության արհեստական ընդհատումներ։ Հոսպիտալում կոնսուլտանտի կողմից կատարված հղիության արհեստական ընդհատումները եղել են թույլատրելի, դրանցից յուրաքանչյուրը չի ունեցել հակացուցումներ և հղիության ընդհատումներից հետո չեն եղել բացասական հետևանքներ։
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ դատախազը որոշում է կայացրել՝ արտահաստիքային կոնսուլտանտի և զորամասի կարգավիճակ ունեցող հոսպիտալի հրամանատարության նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործով վարույթը կարճել։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից