ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ-ն խորացրել է համագործակցությունը քաղհասարակության հետ, աննախադեպ պայմաններ է ստեղծել ԶԼՄ-ների համար. Արա Սաղաթելյան 11/22/2018 17:25 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը հանդես է եկել ողջույնի խոսքով Երեւանում ընթացող «ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը ֆինանսական վերահսկողության հարցերի շուրջ» թեմայով միջազգային կոնֆերանսում, որը կազմակերպել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ-GIZ) հայաստանյան գրասենյակը՝ Վեսթմինսթերյան հիմնադրամի (WFD) օժանդակությամբ: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Արա Սաղաթելյանը փաստել է, որ Հայաստանում կիսանախագահականից խորհրդարանական համակարգի անցման արդյունքում խորհրդարանի դերի բարձրացմանը զուգընթաց Ազգային ժողովի գործունեության մեջ ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատշաճ եւ ավելի ակտիվ ներգրավվածության հետ կապված խնդիրները առավել քան արդիական են:
«Կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման արդյունքում մեծացել է Ազգային ժողովի դերը որոշումների կայացման գործընթացում, ինչպես նաեւ ավելացել է պատասխանատվության բեռը՝ արտաքին եւ ներքին քաղաքական օրակարգերի ձեւավորման ու նոր մարտահրավերների դիմակայման հարցում: Բնականաբար, խորհրդարանի գործունեության արդյունավետությունն այս ադապտացիոն փուլում ուղղակիորեն պայմանավորված է լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ արդյունավետ փոխգործակցությամբ՝ համագործակցությունից մինչեւ տրամագծորեն հակառակ տեսակետների արտահայտում եւ հիմնավորում բոլոր այն իրավիճակներում, որտեղ առանցքային է հանրային շահը»,-ասել է Արա Սաղաթելյանը:
Ըստ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարի՝ ակնառու է, որ Հայաստանի խորհրդարանի աշխատանքներում քաղհասարակության ինստիտուտի ներգրավվածությունն աճում է:
«Փոխգործակցության սերտացման մասին է վկայում վիճակագրությունը, ըստ որի՝ այս տարի նախորդ տարվա համեմատ Հայաստանի խորհրդարանում կտրուկ աճել է հանրային լսումների թիվը, միաժամանակ շարունակվում է հասարակական կազմակերպությունների ակտիվ համագործակցությունը ԱԺ ոլորտային հանձնաժողովների հետ: Ազգային ժողովում հստակ գիտակցում են ինստիտուցիոնալ գործակցման կարեւորությունը, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու մամուլը բարձրացնում են խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է պետության բնականոն գործունեության եւ անհատի, հասարակության ու պետության շահերի հավասարակշռության ապահովման համար: Մամուլն ու քաղհասարակությունը եւս մեկ կարեւոր գործառույթ են իրականացնում. արձանագրում են՝ ընդունված օրենքներն ինչ ազդեցություն են ունենում հանրային կյանքում եւ հետադարձ կապ են ապահովում»,-ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
Արա Սաղաթելյանը նշել է, որ լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում աշխատակազմի սկզբունքը հետեւյալն է՝ «Մի հարցրու, թե ինչ են արել լրատվամիջոցները քեզ համար, այլ հարցրու՝ ինչ ես արել դու նրանց համար»:
«Այս տարի խորհրդանում ԶԼՄ ներկայացուցիչների համար մամուլի օթյակի հարակից տարածքներում հատուկ միջավայրեր են ձեւավորվել, բացի այդ՝ ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով հագեցած մամուլի ակումբ է ստեղծվել, որտեղ մեր լրագրողները կարող են աշխատել, հանգստանալ, անցկացնել քննարկումներ եւ դասընթացներ՝ ոչ ֆորմալ միջավայրում: Մի խոսքով՝ ստեղծվել են պայմաններ, որոնք երբեւէ չեն եղել: Խորհրդարանի տարածքում լրագրողների աշխատանքի տեխնիկական պայմանների ապահովման եւ ԱԺ մամուլի ծառայության ստորաբաժանումների արդիականացման համար 2017թ.-ին ԱԺ խնայողությունների հաշվին 8 մլն 500 հազար դրամ է ծախսվել, իսկ 2018թ.-ին՝ 12 մլն դրամ: Այդ գումարներն օգտագործվել են լրագրողների համար նախատեսված մամուլի ակումբի շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերազինման համար: Առաջիկայում դարձյալ խնայողությունների հաշվին նախատեսում ենք եւս 19 մլն դրամ հատկացնել՝ մամուլի ծառայության համար նոր տեխնիկայի ձեռքբերման համար»,-ասել է Սաղաթելյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավարը հիշեցրել է, որ հանրային միջոցների կառավարման եւ դրանց ծախսերի վերահսկման հիմնական սկզբունքներից մեկը վերահսկողություն իրականացնող կառույցների ոչ միայն լավ աշխատանքն է, այլեւ այդ լավ աշխատանքի մասին պատշաճ հանրային իրազեկումն է, իսկ հանրությանը տեղեկացնելու եւ պրոցեսներում ներգրավվելու լավագույն մեխանիզմը թափանցիկությունն ու ակտիվ համագործակցությունն Է ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության հետ:
«Վերջերս ես Ուկրաինայում մասնակցում էի Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների մարտահրավերների եւ վերլուծական կենտրոնների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ GIZ-ի կոնֆերանսին, որտեղ հանդիպեցի ավագ գործընկերոջս՝ հաղորդակցման տեսության առաջատար ուկրաինացի փորձագետի հետ: Ինչպես նա նշեց շատ բան է փոխվել սոցիալական գիտակցության եւ վարքի կառավարման ոլորտում, բայց մի բան մնում է անփոփոխ՝ եթե ուզում ես փոխել իրականությունը, նախ պետք է փոխես դրա մասնակիցների մտածողությունը: Նման միջոցառումները, իմ կարծիքով, ուղղված են մտածողության մոդեռնիզացմանն ու թարմացմանը, նոր գիտելիքների ձեռքբերմանը, դրանց կարեւորության գիտակցմանը, փորձի փոխանակմանը եւ գործնական կիրառությանը: Վստահ եմ, որ այստեղ լավագույն փորձի փոխանակումը կհանգեցնի խորհրդարանների գործունեության ակտիվացմանը՝ մեդիաների եւ քաղհասարակության հետ»,-նշել է Արա Սաղաթելյանը:
Ամփոփելով խոսքը՝ ՀՀ ԱԺ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին Հայաստանում հանրային ֆինանսների վերահսկողության զարգացմանն ուղղված ջանքերի համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ի բարօրություն մեր երկրների խորհրդարանների եւ հասարակությունների:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից