ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն. Դավիթ Անանյան 11/20/2018 23:57 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն երբևիցե տրանսֆերտները հարկելու գաղափար չի արտահայտել, խոսք է գնացել ընդհանրապես տարեկան եկամուտների հայտարարագրման մասին, իսկ հայտարարագրումը դեռևս չի նշանակում, որ եկամուտը պետք է հարկվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը ըված հարցազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ-ը որոշել է հարկել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանեց. «Դուք շատ լավ առանձնացրեցիք խնդիրը: Դուք հարցրեցիք, թե ինչո՞ւ տպավորություն ստեղծվեց, որ մենք որոշել ենք հարկել արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների եկամուտները, այլ ոչ թե տրանսֆերտները: Դրա մեջ շատ էական տարբերություն կա, որովհետև մենք երբևիցե տրանսֆերտները հարկելու վերաբերյալ նույնիսկ գաղափար չենք արտահայտել, որովհետև տրանսգերտները չի կարելի հարկել, դրանք եկամուտներ չեն, դրանք հոսքեր են: Մենք միշտ խոսել ենք ընդհանրապես եկամուտների հայտարարագրման մասին: Եվ հիպոթետիկ կարող էր նաև քննարկվել նաև այն եկամուտներ, որոնք ստացել են եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ համարվող մեր քաղաքացիներն արտասահմանում: Եվ այդ եկամուտները կարող էին հիպոթետիկ քննարկվել որպես տարեկան եկամուտների հայտարարագում ներառման ենթակա գումարներ: Այնինչ, փոփոխվել է կամ այլ կերպ է ընկալվել մեր արտահայտած մտքերը: Մենք որևէ անգամ չենք ասել, որ պատրաստվում ենք հարկել տրանսֆերտները»:
ՀՀ ՊԵԿ նախագահը բացատրեց նաև, թե ինչում է կայանում տարբերությունը: «Ենթադրենք մեր հայրենակիցն աշխատանք է կատարել դրսում, ստացել է եկամուտ, այդ եկամուտը կամ հարկվել է եկամուտ վճարողի կողմից կամ չի հարկվել: Եթե այդ եկամուտ ստացողը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է, այսօր էլ կա օրենքի պահանջ, որ ինքն այդ եկամուտները պետք է հայտարարագրի՝ տարեկան հաշվարկն ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Անանյանը՝ համաձայնելով դիտարկմանը, որ հայտարարագրելը մեկ այլ բան է, հարկելը ուրիշ:
Նա մանրամասնեց, որ եկամուտները հայտարարագրում ներառելը դեռևս չի նշանակում, որ այդ եկամուտը պետք է հարկվի, որովհետև այդ եկամուտը կարող է այլ երկրում ավելի բարձր դրույքաչափով հարկված լինել, մեր տարեկան դրույքաչափն ավելի ցածր լինի, ինչի արդյունքում որևէ պարտավորություն չառաջանա: «Բայց տարեկան հայտարարագրում այդ եկամուտը ներառելը դեռ պետք է քննարկվի և խելամիտ է, որ պետք է ներառվի: Մենք երբրև չենք ասել, որ տրասֆրենտրեը պետք է հարկվեն»,- նշեց Դավիթ Անանյանը:
Հարցին՝ ի՞նչ է նշանակում եկամուտ, ենթադրենք՝ բարեկամը Մոսկվայից 100 դոլար է ուղարկում մարդուն, դա նրա եկամո՞ւտն է, Անանյանը պատասխանեց. «Եթե ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ գումարը, դա կարող է ձեզ համար որպես եկամուտ չդիտվել, որովհետև ընտանիքի անդամը, ստանալով եկամուտ, ըստ էության, բաշխում է իր եկամուտը ընտանիքի անդամների մեջ: Դա նույնն է, որ մենք մեր ամսեկան աշխատավարձի մի մասը մեր ընտանիքի անդամին տանք այս կամ այն գնումն անելու համար: Մեր ընտանիքի անդամի համար մեր եկամուտների բաշխված այդ մասը չի համարվում եկամուտ: Բայց եթե դուք ստանում եք ձեր բարեկամի կողմից ուղարկված ինչ-որ գումար, ով ձեր ընտանիքի անդամը չէ, այսինքն ընտանեկան բաշխման ենթակա զամբյուղի մասին չէ խոսքը, հնարավոր է, որ այդ գումարը ձեզ համար դիտվի եկամուտ: Բայց նորից եմ ասում՝ ես Ձեր հիպոթետիկ հարցին տվեցի հիպոթետիկ պատասխան: Բայց երբևիցե չի քննարկվել, որ այդ ձեր հիպոթետիկ տրանսֆերտը կարող է հանկարծ հանդիսանալ հայտարարագրման ենթակա եկամուտ»:
Անդրադառնալով հարցին, եթե մարդը աշխատում է Ռուսաստանում, և հայտնի չէ՝ նրա աշխատավարձը սև է՞, թե՞ սպիտակ, ինչպես է որոշվում այդ մարդը համարվո՞ւմ է եկամտային հարկի տեսանկյունից ռեզիդենտ, թե՞ ոչ:՝ Դավիթ Անանյանն ասաց. «Հարկային օրենսգրքով հստակ կանոն կա, թե ինչպես է որոշվում ռեզիդենտը: Եկամտային հարկի իմաստով ռեզիդենտությունը քաղաքացիության հետ կապ չունի: Դա, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում 180 օր և ավելի գտնվելու հանգամանքն է կամ կենսական շահերի կենտրոնի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը: Ի՞նչ բան է կենսական շահերի կենտրոն: Կենսական շահերի կենտրոնն այն վայրն է, որտեղ տվյալ անձը իրականացնում է իր պրոֆեսիոնալ գործունեությունը, այնտեղ է իր ընտանիքը, հիմնական գույքը: Այսինքն, այս երկու կոմպոնենտով հարկային օրենսդրությամբ բնորոշվում է՝ տվյալ անձը եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ է՞, թե՞ ոչ: Եվ, եթե մեր հայրենակիցները տարվա ընթացքում 3-4 ամիս արտագնա աշխատանքի են, նշանակում է, որ նրանք ավելի քան 180 օր գտնվել են Հայաստանում, իսկ եթե չեն գտնվել, նշանակում է, որ նրանք չեն համարվում ռեզիդենտ»:
Անանյանն անդրադարձավ նաև հարցին, եթե, օրինակ, անձը բնակվում է Երևանում, բայց Մոսկվայում ունի բնակարան, որը տվել է վարձով և այդպես եկամուտ է ստանում, այդ եկամուտը Մոսկվայո՞ւմ պետք է հարկվի, թե Երևանում: ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ ակդ եկամուտը Մոսկվայում էլ պետք է հարկվի, Հայաստանում էլ պետք է հարկվի: «Ես պարտավոր եմ այս նախադասությունը բացատրել, որպեսզի շահարկումների առարկա չդառնա: Դա կհամարվի պասիվ եկամուտ, և Ռուսաստնաի օրենսդրությամբ՝ դրա մի մասը որպես եկամտահարկ կգանձվի ռուսաստանյան բյուջե: Բայց անձը, ով ռեզիդենտ է և ունի պասիվ եկամուտ, իսկ ռեզիդենտության նորմն այն է, որ ռեզիդենտը պարտավոր է հայտարարագրել իր համընդհանուր եկամուտները՝ անկախ նրանից՝ դրանք ստացվել են հայաստանյան աղբյուրներից, թե արտերկրում: Հետևաբար, այսօրվա օրենսդրությամբ նա պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվարկ, ներառել այդ եկամուտը իր տարեկան հաշվարկում և հաշվարկի հարկը մեր օրենսդրությամբ և հանի այն հարկը, որը վճարել է Ռուսաստանում: Այսինքն, միևնույն հարկման օբյեկտը երկու անգամ երբեք չի հարկվում: Այսինքն, հարկվում է, հանվում է արտասահմանում վճարված հարկերը»,- պարզաբանեց Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահը նաև նշեց, որ իրենք առաջինը չեն, որ առաջարկում են ընդհանուր եկամուտների տարեկան հայտարարագրման մեխանիզմ: «Մենք առաջինն ենք, որ հիմա հայտարարում ենք, որ այդ գաղափարը տեխնիկապես իրագործելի է: Մենք հիմա տեղեկատվական տեխնոլոգիաների առումով այնքան ենք զարգացրել մեր հարկային համակարգը, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել այդ գաղափարը, որի մասին ավելի քան 20 տարի բոլորս երազում ենք: Վերջիվերջո, ինչո՞ւ ենք մենք ուզում գնալ սրան: Մենք ուզում ենք, որ ֆիզիկական անձանց եկամուտները ոչ թե հարկվեն հարկային գործակալի ինստիտուտի միջոցով, այլ ուղղակիորեն տարեկան հայտարարագիր ներկայացնելու միջոցով: Դրանով մենք ստվերի դեմ պայքարում շատ մեծ առաջընթաց կունենանք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ