ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքրը դառնում է միջին, միջինը՝ խոշոր. Նիկոլ Փաշինյան 11/21/2018 14:13 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպել է մեր երկրի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող գործարարներին: Հանդիպումն անցկացվել է «Բիզնես միջավայր և ներդրումներ. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով: Իր ելույթում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին և տնտեսական զարգացման հեռանկարներին:
Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
հարգելի գործարարներ,
հարգելի հյուրեր,
ՀՀ նախագահը շատ ճիշտ նկատեց, որ մենք, ըստ էության, գտնվում ենք մեր երկրի զարգացման մի շատ կարևոր փուլում, երբ քաղաքական հեղափոխությունը պետք է տրանսֆորմացվի, կամ ավելի ճիշտ զուգորդվի տնտեսական հեղափոխությամբ: Եվ իհարկե, այս գործում մեր մեծագույն դաշնակիցը, Հայաստանի մեծագույն դաշնակիցը, գործարար խավն է, և մենք հույս ենք դնում մեր գործարար մարդկանց տաղանդի վրա, որովհետև մի քանի անգամ ասել եմ, որ ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ստեղծել արվեստի գլուխգործոց, ինչպես ամեն մարդ չէ, որ կարող է ճեղքում իրականացնել գիտության մեջ, այդպես էլ գործարարությունը հատուկ տաղանդի կարիք և անհրաժեշտություն ունի: Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում և, ընդհանրապես, հայ ժողովրդի բազմաթիվ ներկայացուցիչներ տիրապետում են այդ տաղանդին, ընդ որում, ոչ միայն նրանք, ովքեր այսօր արդեն զբաղվում են դրանով, այլև մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով ձեռնպահ են մնացել Հայաստանում նման գործունեության ծավալելուց: Մեր դերն է, որպեսզի քաջալերենք այդ մարդկանց, աջակցենք, նպաստենք, որպեսզի այդ տաղանդը լիարժեք բացահայտված լինի:
Հիմա այդ նոր փուլը թևակոխելուց առաջ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ և տեղյակ եք, որ այս ընտրություններում պատգամավորի թեկնածուների թիվը, ովքեր նաև համարվում են գործարար, էականորեն նվազել է, և դա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների արդյունք է: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չի կարելի մեկնաբանել որպես Հայաստանում գործարարի կարգավիճակի նսեմացմանը նպաստող կամ գործարարի կարգավիճակը նսեմացնող գործընթաց: Հակառակը, մենք համոզված ենք և ուզում ենք, ու հասնելու ենք դրան, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն շատ ավելի մեծ թվով գործարարներ, այսինքն՝ արդյունք ստեղծող մարդիկ, որոնց կարգավիճակն ավելին է, քան օրինակ՝ պատգամավորինը, նախարարինը և պետական որևէ պաշտոնյայինը:
Ընդհանուր առմամբ, չեմ ուզում, որ սա էլ մեկնաբանվի որպես պետական պաշտոնյայի կարգավիճակի նսեմացում, ուղղակի կարծում եմ, որ մեր երկրի ապագան կառուցելու գործում շատ ճիշտ դերաբաշխում պետք է արվի և, ընդհանրապես, բիզնեսը, տնտեսությունը չպետք է քաղաքականացվի և դա, կարծում եմ, բխում է բոլորի շահերից՝ և՛ հանրության, և՛ գործարար խավի, և՛ արդյունավետ կառավարման: Ուզում եմ ընդգծել, որ այն պրոցեսները, որոնց մասին ես առիթ ունեցա խոսել նախորդ ամիս՝ Հայաստանի Հանրապետության ԱԺ-ում, սկսել են իրենց դրսևորել: Եթե հիշում եք, շատ էր քննարկվում, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշը սեպտեմբերին անկում է ապրել, և ըստ էության, կառավարության մեկնաբանությունը հետևյալն է. տեղի են ունենում բնականոն գործընթացներ, երկրի տնտեսությունը տրանսֆորմացիայի գործընթաց է ապրում և տեղի է ունենում տնտեսական կառուցվածքի փոփոխություն: Արդեն հոկտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշները գալիս են վկայելու, որ իրավիճակի նման մեկնաբանությունը հիմնավոր է, որովհետև սեպտեմբերի անկումից հետո մենք հոկտեմբերին 3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք ունեցել: Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության և հանքարդյունաբերության մասին է: Մենք հոկտեմբերին ունենք արդյունաբերության 8,1 տոկոսանոց աճ, որը տեղի է ունեցել արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության հաշվին: Սա մեզ համար բավականին լավատեսական և ուրախացնող ցուցանիշ է, միևնույն ժամանակ, ի տարբերություն սեպտեմբերի՝ հոկտեմբերին ունեցել ենք արտահանման 12 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մեր կանխատեսած և բարձրաձայնած առողջացման պրոցեսները մեր երկրում տեղի են ունենում:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե մենք մտադիր ենք անտեսել հանքարդյունաբերությունը, կամ մենք չենք կարևորում գյուղատնտեսությունը, բայց մեր առաջ հստակ խնդիր է դրված, որ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը պետք է տեղի ունենա միջազգային լավագույն բարձր չափանիշներին համապատասխան և կանխատեսելի լինի շրջակա միջավայրի և մեր երկրի ազգային ու տնտեսական շահերի պաշտպանության առումով: Եվ գյուղատնտեսության մեջ մենք մտադիր ենք լրջորեն աջակցել նոր տեխնոլոգիաների ներդրմանը, այնպիսի տեխնոլոգիաների, որոնք որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա մեր գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիական առումով մաքրության և ընդունելիության վրա, բայց միևնույն ժամանակ մեր գյուղատնտեսությունն այդպիսի մեծ կախվածություն չի ունենա, օրինակ՝ եղանակային պայմաններից և գաղտնի կերպով Հայաստան սպրդած վնասատուներից:
Մեզ համար շատ կարևոր է նաև հետևյալը. վերջին ամիսներին շատ է խոսվում ներդրումների և ներդրումային ծրագրերի մասին: Անկեղծ ասած, ես այդ թեմային խուսափում էի անդրադառնալ և հիմա էլ առանձնապես գոհ չեմ, որ պետք է անդրադառնամ, որովհետև չեմ ուզում այս խնդրի մասին խոսել, քանի դեռ կոնկրետ ներդրումներն իրականություն չեն դարձել: Բայց հիմա, քանի որ մենք նոր փուլ ենք մտնում, ուզում եմ վստահորեն արձանագրել, որ եթե այն տնտեսական ներդրումային ծրագրերը, որոնց վերաբերյալ այս պահին արդեն կան շատ կոնկրետ պայմանավորվածություններ և պարտավորություններ, մեր պայմանավորված ժամկետներում իրականություն դառնան, ապա արդեն հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը տնտեսական առումով բոլորովին նոր կարգավիճակ կունենա, որովհետև այդ մի քանի խոշոր ներդրումային ծրագրերն ի վիճակի կլինեն ոչ միայն ամբողջությամբ փոխել Հայաստանի տնտեսության կերպարը, այլ նաև նոր հորիզոններ կբացեն մեր հետագա տնտեսական զարգացման համար:
Եվ ես ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանում և Հայաստանից դուրս հայության շրջանում այս ուղերձը շատ հստակ կտարածվի: Մենք ուզում ենք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում սեփականության վերաբաշխում չի լինելու, սեփականության իրավունքը երաշխավորված է, ներդրումների անվտանգությունը երաշխավորված է: Մենք հույս ունենք, որ քաղաքական գործընթացները մեր գործարարներին կքաջալերեն անելու նորանոր ներդրումներ, որովհետև, իսկապես, ինչպես քաղաքական հեղափոխության դեպքում, այդպես էլ տնտեսական հեղափոխության դեպքում մեր ամենակարևոր և աշխատող բանաձևը ներառումն է, մասնակցությունը յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր գործարարի շահագրգռվածությունն այդ հեղափոխությունն իրականացնելու գործին: Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ոք, ով քայլ ունի անելու, անպայման կանի այդ քայլը, ընդ որում մենք հույս ունենք, որ այդ պրոցեսին կներգրավվեն նոր մարդիկ, նոր ուժեր և, Հայաստանի Հանրապետությունն իսկապես կդառնա մի երկիր, որտեղ ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանում է, այլ փոքր բիզնեսը դառնում է միջին, միջինը՝ խոշոր և այդպես շարունակ: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ մենք, պայքարելով հանուն փոքր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ այն հավերժ մնա փոքր և, պայքարելով ընդդեմ խոշոր բիզնեսի, ուզում ենք այնպես անել, որ նա հնարավորինս փոքրանա: Մենք ուզում ենք, որ Հայաստանի տնտեսությունն իրոք լինի տեխնոլոգիական, արդյունաբերական տնտեսություն, որն իսկապես համապատասխանում է 21-րդ դարի չափանիշներին, հնարավորություններին, հեռանկարներին և, ինչու չէ, որոշակիորեն արձագանքում է այն մարտահրավերներին, որոնք կան մեր երկրի առաջ ՝ տնտեսական, քաղաքական նաև անվտանգության առումով:
Հարգելի բարեկամներ,
Մեր այս հանդիպումն անցկացվում է համահայկական կարևորագույն միջոցառման նախօրյակին: Ինչպես գիտեք, վաղը Լոս Անջելեսում մեկնարկելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող հերթական հեռուստամարաթոնը: «Հայաստան» համահայկական հիմնադրամը մեր երկրի զարգացման համար ստեղծված կարևոր գործիքներից է: Այն կոչված է միավորել մեր ջանքերը և համախմբել մեզ միասնական ծրագրերի ու նպատակների իրագործման շուրջ:
Անցյալում առկա բացասական երևույթները ստվեր նետեցին հիմնադրամի գործունեության, նրա հիմքում դրված սկզբունքների վրա և խաթարեցին նրա նկատմամբ եղած վստահությունը: Գործադիր տնօրենի փոփոխությունը կոչված էր վերականգնել հասարակության անհրաժեշտ վստահությունը հիմնադրամի նկատմամբ և այն վերստին դարձնել հայ ժողովրդի համախմբմանը ծառայող կառույցի:
Իրականացվելու են սկզբունքային փոփոխություններ հիմնադրամի կառավարման գործընթացում՝ այն դարձնելով առավել թափանցիկ, վերահսկելի, հաշվետու և արդյունավետ: Այս փոփոխությունները շատ շուտով տեսանելի կլինեն և կներկայացվեն հանրությանը:
Վերափոխվելու է հիմնադրամի գործադիր մարմնի կառուցվածքը՝ ծրագրային բովանդակության մաքսիմալ արդյունավետությունը և ծախսերի նպատակայնությունն ապահովելու համար:
Գտնում եմ, որ հիմնադրամը կարող է լուծել առանցքային այնպիսի խնդիրներ, որոնք այս պահին կառավարությունն առկա ռեսուրսներով չի կարող լուծել: Այդ իսկ պատճառով կարևորում եմ գործարար համայնքի աջակցությունը հիմնադրամին:
Այս տարվա հավաքված գումարները ծառայելու են Արցախում խորքային հորերի ու կաթիլային ոռոգման համակարգերի զարգացմանը, Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների արևային էներգիայով սնուցման համար անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանը, բարձր տեխնոլոգիաների ստարտափերի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, երիտասարդական ստեղծարար կենտրոնի հիմնմանը:
Հիմնադրամը գործելու է բացարձակ թափանցիկության և բարձր հաշվետվողականության սկզբունքներով: Մենք անելու ենք հնարավորը, որպեսզի ձեր նվիրաբերած ամեն մի լումա ծառայի իր նպատակին:
Եվ ի վերջո մեր գործողությունները վերջին ամիսներին հենց դրան էլ ուղղված են եղել, որովհետև գիտեք հիմնադրամի տնօրինության շուրջ ստեղծված իրավիճակը, կարծում եմ, բոլորիդ հայտնի է և այդ ժամանակ հնչում էին հարցեր՝ արդյոք պետք էր այդ ամենն անել թափանցիկ, հրապարակային, բոլորին հասանելի ձևով: Կարծում եմ, որ այո, հենց այդպես էլ պետք է անել, որպեսզի բոլորի համար շատ հստակ լինի, որ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը, որովհետև իսկապես «Հայաստան» համահայկական հիմնադրանի գումարները հայության ջանքերով և քրտինքով հավաքված գումարներ են, և այդ գումարները պետք է լինեն միանշանակ վստահելի ձեռքերում: Եվ մեր բոլոր գործողություններն ուղղված են վստահելիության մակարդակը բարձրացնելուն, և որևէ կասկած չկա, որ մենք բոլոր միջոցները կձեռնարկենք հիմնադրամի գործունեությունն առավել արդյունավետ, առավել թափանցիկ դարձնելու համար: Եվ ես հույս ունեմ, որ այս գործողությունները և ընդհանրապես այն մթնոլորտը, որ տիրում է Հայաստանում, իր արձագանքը կգտնի հայության, նաև հայաստանցնիների շրջանում, և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական դրամահավաքը կանցնի բարձր տրամադրությամբ և մեծ արդյունավետությամբ:
Շնորհակալություն»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ