ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Սարգսյանը Հայաստանում ներդրումներ կատարելու լավ նախադրյալ է համարում երկրի ֆինանսատնտեսական և բանկային համակարգի կայունությունը 11/21/2018 12:10 | ԼՐԱՀՈՍ
Այն փաստը, որ Հայաստանում հայտարարված է և իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքար, աշխարհում աննկատ չի անցնում:
Գործարարների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Այդ պայքարն աննկատ չի մնում և ԱՄՆ-ում, և Ռուսաստանում և Եվրոպայում: Սա շատ դրական երևույթ է: Խոսքը ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարի, այլ ընդհանրապես դատաիրավական համակարգը բարելավելու քայլերի մասին է: Մենք ցանկանում ենք ունենալ այն դատարանը, որի մասին մենք երազում ենք, որովհետև չի կարող բիզնեսը զարգանալ, երկրում ներդրումներ չեն կարող լինել, եթե մարդիկ դատարաններին չեն վստահում: Եթե ուշադիր լինենք աշխարհում ամենամեծ ներդրումային ծավալներ ունեցող երկրներն ունեն լավագույն դատաիրավական համակարգը»,- ասաց ՀՀ նախագահը՝ ընդգծելով, որ շատ կցանկանար, որպեսզի Հայաստանում զարգանար նաև արբիտրաժային դատարանի մշակույթը:
ՀՀ նախագահը Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես սկսելու համար լավ նախադրյալ է համարում երկրի բանկային և ֆինանսատնտեսական համակարգի կայունությունը: «Ես ամեն առիթով ասում եմ, որ Հայաստանում հեղափոխություն եղավ, բայց մեր դրամն ու բանկային համակարգը անփոփոխ մնացին: Սա հսկայական առավելություն է մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը կայուն տնտեսական համակարգ ունի, և, եթե Հայաստանում արժույթը և բանկային համակարգը դրամատիկ փոփոխությունների ընթացքում կայուն են մնում, հետևաբար կարելի է երկրին վստահել»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Արմեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այս տարվա ապրիլյան դեպքերը Հայաստանին բարձրացրեցին ամենաբարձր մակարդակի, որովհետև այսօրվա անկայուն աշխարհում մարդկային, գեղեցիկ ձևով տեղի ունեցող գործընթացները դառնում են արժեքավոր: «Հայաստանն այսօր ինչ-որ իմաստով յուրօրինակ, ունիկալ երկիր է, որտեղ մեծ փոփոխություն է տեղի ունեցել, պատմական փոփոխություն, հեղափոխություն է տեղի ունեցել, բայց՝ շատ պարզ և մարդկային ձևով: Եվ մենք ինչ-որ իմաստով յուրօրինակ ենք, որովհետև անկայուն աշխարհում կա մի տեղ, որտեղ իր ձևով հեղափոխություն է կատարվել: Այսինքն, սա ամենաբարձր մակարդակն է գործարար շրջանակներում մարդկանց գիտակցության մեջ, որ Հայաստանը տարբեր է, յուրօրինակ է, հետևաբար Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն է տարբեր»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահը մեր երկրի իմիջի համար դրական համարեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի բարձր մակարդակով անցկացումը Երևանում: Արմեն Սարգսյանն այդ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու համար աշխատանքներ տարած դիվանագետներին, ինչպես նաև կառավարությանը՝ միջոցառումը փայլուն կազմակերպելու և անցկացնելու համար: Արմեն Սարգսյանը հայտնեց, որ հրամանագրեր է ստորագրել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու գործում ներդրում ունեցած մի խումբ անհատների պարգևատրելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ