ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փոխանակ իրական ստվերը հայտնաբերեն, գնում են տրանսֆերտները վերահսկելու ճանապարհով. «Փաստ» 11/20/2018 09:18 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու հարցը, այնպես էլ դրսից ստացվող տրանսֆերտները հարկման դաշտ բերելը վերջին օրերին նույնքան աղմուկ բարձրացրեցին: Այստեղ զավեշտն այն է, որ նման համակարգեր ներդնելու համար դեռ երկար ու տանջալի աշխատանք պետք է իրականացնել: Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, որ եթե, օրինակ, ցանկություն կա մի կողմից միկրոբիզնեսը 100 %–ով ազատել հարկերից, ապա ինչպե՞ս յուրաքանչյուր անհատ չի կարող դառնալ միկրոբիզնեսով զբաղվող սուբյեկտ և, բնականաբար, ազատվել հարկերից: Այլ կերպ ասած, դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է իրենց պարզաբանումները ստանան, հակառակ դեպքում այն կհանգեցնի բազմաթիվ բացասական հետևանքների, որոնց մասին այս պահին կարծես թե ոչ ոք ոչինչ չի ասում:
Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հարցերին, նշեց, որ այս պահին դժվար է որևէ սպառիչ պատասխան տալ, սակայն հարցերին տրամաբանության տեսանկյունից դիտարելը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք ճիշտ քայլեր չեն կարող լինել:
«Մեծ հաշվով տրանսֆերտների սոցիալական բնույթի ուսումնասիրությունից հանգում ենք այն եզրակացության, որ այն ճոխ ապրելակերպ ապահովելու գրավական չէ: Հայաստանում գտնվող խիստ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար են նման գումարներ ուղարկվում արտերկրից: Եվ այդ գումարները հարկելը ոչ հիմնավոր քայլ է»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Այլ հարց է, համոզված է Բոստանջյանը, որ եթե երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում և դրանով պայմանավորված երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում նոր հոսքեր ապահովել, ապա հարկ լինի նման քայլի գնալ: Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, նման համակարգերի ներդրումն անհավասար պայմաններ կստեղծի և կհանգեցնի երկրի համար ոչ ցանկալի զարգացումների:
«Առաջին հերթին դրսից եկող գումարների ծավալը կփոքրանա: Մյուս կողմից՝ այն կսկսի կրել ստվերային բնույթ, որն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը: Նման պայմաններում, ոչ ճակատային, բայց որոշակիորեն կավելանա նաև արտագաղթը:
Մինչդեռ այսօր ամենակարևոր հարցն այն է, որ ցանկացած ֆիզիկական անձ ի վիճակի լինի գործունեություն ծավալել և դրա արդյունքում եկամուտ ստանալ: Ու եթե մեր երկիրը տարբեր սուբյեկտիվ պատճառների հետևանքով հայտնվել է բավականաչափ վատ վիճակում, ուստի այս պարագայում ինչ-որ ձևով գումար հայթայթելու և բյուջեն լցնելու մասին մտածելը նշանակում է դժվարության մեջ գտնվող ֆիզիկական անձի դժվարություններն է՛լ ավելի մեծացնել»,- ասաց Վ. Բոստանջյանը:
Ամենից առաջ հարկավոր է այնպիսի քաղաքականություն մշակել, համոզված է տնտեսագետը, որի պարագայում անձն ի զորու լինի և՛ գումար աշխատել, և՛ իր աշխատանքի արդյունքում եկամուտ ստանալ: Եվ այդ եկամուտը, ըստ Բոստանջյանի, պետք է այնպիսին լինի, որը մոտ լինի արժանավայել ապրելու նվազագույն շեմին:
«Ամենևին էլ այնպես չէ, որ բոլոր առաջարկներն անպայման պետք է 100 %-ով ընդունվեն: Դրանք պետք է դեռ համակողմանի ուսումնասիրության և խորը վերլուծության ենթարկվեն: Չի կարելի հանպատրաստից նման քայլեր ձեռնարկել: Ոչ պատշաճ կերպով ուսումնասիրված նման առաջարկները ներդնելը կարող է ավելի կործանարար լինել»,– ասաց Վ. Բոստանջյանը:
Տնտեսագետի կարծիքով, եթե իշխանությունները նման քայլեր են փորձում իրականացնել ստվերը կրճատելու համար, ապա դրա դեմ պայքարելու շատ այլ ճանապարհներ կան, որոնք բոլորովին կապ չունեն տրանսֆերտների հետ:
«Իշխանությունները տնտեսական կայուն քաղաքականություն իրականացնելու համար պետք է մի պահ մտածեն, որ դրսից նման գումարներ չեն գալիս: Եվ իսկապես էլ հնարավոր է, որ հայ քաղաքացիները գումար վաստակելու համար երկրից դուրս եկած չլինեին: Այդ դեպքում ի՞նչ հարկերի մասին կատակը ստվերի կրճատումն է, ապա պետք է նաև հիշել, որ իրական ստվերն այդ տրանսֆերտները չեն: Իրական ստվերը Հայաստանի տնտեսական գործունեության դաշտում է գտնվում: Եվ փոխանակ դա հայտնաբերեն, գնում են մասնավոր տրանսֆերտների վրա վերահսկողական մեխանիզմներ ներդնելու և դրանց շրջանակները մեծացնելու ճանապարհով: Առավել ևս, երբ տրասֆերտային գումարներն ուղղվում են մարդկանց առաջնային և անհետաձգելի ծախսերը հոգալու համար»,– ասաց Վ. Բոստանջյանը:
Հ.Գ. Չնայած ՊԵԿ–ն արդեն իսկ պարզաբանում է տարածել, համաձայն որի նախքան նման նախագծի ներդրումը այն պետք է հանրային լայն քննարկում անցնի, սակայն հարցն այնքան կարևոր է, որ դրա մասին սկսել են իրենց տեսակետն արտահայտել տնտեսագետները: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա թեև ՊԵԿ–ից տեղեկացնում են, որ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, բայցև հիշեցնենք, որ առանց կրակ ծուխ չի լինում»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 20.11.18թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից