ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Եկամուտների հայտարարգրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է». Դավիթ Անանյան. 168.am 11/20/2018 11:30 | Հարցազրույց
«Հանրային ռադիոյի» եթերում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել էր 2020 թվականից 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների պարտադիր հայտարարագրման և եկամտային հարկի պոտենցիալ վճարող դառնալու մասին: Այդպիսով Հայաստանը փորձում է ներդնել նաև տրանսֆերտների հարկման մեխանիզմ: Թեմային անդրադարձել է 168.am-ը:
«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ տա: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատի, ասի՝ ոնց, տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը գնացել է խոպան, գումար է վաստակել և ուղարկել, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,-ասել էր Անանյանը: Նա նաև ասել էր, որ հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով:
ՊԵԿ նախագահի այս բլից-հարցազրույցը թեժ քննարկումների և քննադատությունների ալիք բարձրացրեց։ Կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել և իր թերացումները, խնդիրները լուծում է ՀՀ քաղաքացու հաշվին: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու այդ նախաձեռնությանը, նշել է, որ առանց լայն հանրային քննարկման հարկային բեռի որևէ ավելացում չի լինի: «Ուզում եմ ընդգծել, որ պետք է հաշվի առնել, որ զանազան գաղափարներ կարող են քննարկվել: Դրանք կարող են չարժանանալ մարդկանց հավանությանը, բայց դրանք միայն հանրային համաձայնության ներքո կարող են իրականություն դառնալ»։ Ապա անդրադառնալով եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին, ասել է՝ «Եթե այս գաղափարը կյանքի կոչվի, պետք է բացառվի որևէ կրկնակի հարկումը: Մինչ այդ պետք է հասկանանք, թե որքանով է Հայաստանը պատրաստ դրան»։
Երեկ ՊԵԿ-ը օրվա ընթացքում հաղորդագրություն տարածեց, որով փորձ արվեց շտկել հատկապես արտահերթ ընտրություններից առաջ ստեղծված լարված իրավիճակը։ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»,-ասված էր հայտարարության մեջ։ Մասնագետները ՊԵԿ այդ արձագանքը համարեցին ոչ թե հերքում, այլ «լղոզված» պատասխան։
168.am-ն այս կապակցությամբ գրավոր հարցեր ուղարկեց ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, որոնց պատասխանները ներկայացնում ենք ստորև.
–Հարկային բարեփոխումների փաթեթն այս անգամ բավականին անաղմուկ հայտնվեց:
Նախքան e-draft.am-ում հրապարակվելը այն աշխատանքային ի՞նչ օղակներով է անցել, և ի՞նչ մակարդակներում է քննարկվել, պետական ո՞ր կառույցները և պաշտոնյաներն են եղել հիմնական դերակատարները:
Արդյոքայն նախքան հրապարակվելը արժանացե՞լ է իշխանության, հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությանը:
–Եկամուտների համատարած հատարարարագրման ինստիտուտի ներդրման որևէ կոնկրետ օրինագիծ կամ փաթեթ շրջանառության մեջ դրված չէ։ Գաղափարի շուրջ համապատասխան քննարկումներ և ուսումնասիրություններ (այդ թվում՝ միջազգային փորձի ուսումնասիրություններ) իրականացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Ուսումնասիրվում են ինչպես միջազգային փորձը, այնպես էլ ՀՀ-ում վերջինիս հիման վրա ձևավորված գործուն համակարգի ներդրման բոլոր, այդ թվում՝ էլեկտրոնային համակարգերի, ներդրման հնարավորությունները։
Աշխատանքները դեռևս կրում են «լոկալ» բնույթ (իրականացվում են միայն ՊԵԿ-ում ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ներքին քննարկումների շրջանակներում), այսինքն՝ կառավարությունում որևէ խորքային քննարկումներ դեռևս չեն իրականացվել։ Այնուամենայնիվ, կապիտալի և եկամուտների հարկման բեռի նվազեցման և սպառման հարկման բեռի ավելացման ուղղությամբ տարվող ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում փոխվարչապետի և վարչապետի մոտ կայացած աշխատանքային զանազան քննարկումների ժամանակ իմ կողմից ներկայացվել են այս թեմային առնչվող և ապագային միտված առանձին գաղափարներ, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել։
–«Ռադիոլուրին» տրված հարցազրույցում Դուք ուղիղ տեքստով նշեցիք, որեկամուտների հայտարարագրումը և հարկումը պետք է տարածվի բոլորֆիզիկական անձանց վրա, որից հետո մեջբերեցիք խոպանչիներին հարկելուսկզբունքը, որը, սակայն, միանշանակ չընկալվեց: Ի վերջո, եթե ավելիհստակեցնենք, ի՞նչ էր Ձեր ասածը և ի՞նչը սխալ հասկացվեց, եթե, իհարկե, կարայդպիսի երևույթ:
– Լրատվությանը տրված հարցազրույցների և ճեպազրույցների ժամանակ ներկայացվել են եկամուտների համատարած հայտարարագրման ընդհանուր ուղենիշային գաղափարները։ Արտագնա աշխատանքի դիմաց մեր հայրենակիցների ստացած եկամուտները հարկելը երբևէ չի «թիրախավորվել» մեր առաջարկվող բարեփոխումների համատեքստում, ուղղակի լրագրողի կողմից հնչեցվել է կոնկրետ հարց, որին տրվել է մասնագիտական պատասխան։
Պատասխանի հիմնական բովանդակությունն այն էր, որ եթե քննարկվի մեր հայրենակիցների՝ արտագնա աշխատանքից ստացված եկամուտները հարկելու հանգամանքը, ապա ակնհայտորեն այդ պարագայում պետք է քննարկել նաև արտերկրում վճարված հհարկերը հետ վերադարձնելու հանգամանքը, քանի որ նույն եկամուտը միևնույն հարկով կրկնակի չի կարելի հարկել։
Այնուամենայնիվ, կրկնում եմ, խոպանչիների եկամուտները, առավել ևս տրանսֆերտները հարկելու որևէ գաղափար թե՛ կառավարությունում, և թե՛ ՊԵԿ-ում ստեղծված աշխատանքային խմբի ֆորմատով չի քննարկվել, ուղղակի լրագրողի հիպոթետիկ տրված հարցին տրվել է մասնագիտական հիպոթետիկ պատասխան։
-Դուք նշում եք, որ այսօր կա տեխնիկական հնարավորություն եկամուտների համատարած հայտարարագրում իրականացնելու համար: Սակայն այստեղ միայն տեխնիկական բաղադրիչը բավարար չէ, և պետք է նաև հասարակության գիտակցությունն ու պատրաստակամությունը: Դուք կարծումեք՝ կստանա՞ք այդ աջակցությունը:
– Միանգամայն համաձայն եմ։ Մենք այս պահին գնահատում ենք ռեֆորմի՝ տեխնիկական իրագործելիության հանգամանքը և գտնում ենք, որ մենք տեխնիկապես, այսինքն՝ առկա տեղեկատվական համակարգերի առկայությամբ պայմանավորված, պատրաստ ենք իրականացնել հիշյալ բարեփոխումները։ Բնականաբար, հանրային աջակցություն ստանալու կամ չստանալու հարցը կպարզվի հանրային քննարկումների ժամանակ, երբ մենք մեր բարեփոխումների փաթեթը կներկայացնենք հանրության դատին։ Սակայն, կրկին հիշեցնում եմ, որ այս պահին մենք դեռևս չունենք նույնիսկ կառավարության դիրքորոշումը, քանի որ բարեփոխումների փաթեթ կառավարություն մեր կողմից դեռևս չի ներկայացվել։
– Ստացվում է, որ հասարակ քաղաքացին պետք է հայտարարագրի իրեկամուտները, դրա դիմաց վճարի 23 տոկոս եկամտահարկ, և այդ ամենն անինրա համար, որ ստանա 3 տոկոս բոնուսային վերադարձ: Չե՞ք կարծում, որքաղաքացուն այդ պարզ փոխանակությունը ձեռնտու չէ և նա կնախընտրիթաքցնել եկամուտները:
– Ընդհանուր առմամբ, եթե կարճ ձևակերպենք, ապա՝ այո, համատարած եկամուտների հայտարարագրման հիմնական էությունը կայանում է հենց Ձեր հարցի մեջ նշված գաղափարի մեջ։ Կարծում եմ, որ համապարփակ ուսումնասիրության արդյունքում հանրությանը ներկայացնելու ենք այնպիսի առաջարկ, որը հանրային-մասնավոր շահի համադրման համատեքստում հանրության կողմից հավանության արժանանալու մեծ հավակնություն է ունենալու։
– Դուք նշում եք, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման ևհարկման հարցն այս պահին գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք էքննարկեն մասնագետները, հետո՝ կառավարությունը, իսկ նախնականնախագծի տեսք ունենալուց հետո այն պետք է դրվի հանրային քննարկման: Դա լինելու է 2019թ. ընթացքում: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որկառավարությունը միտված է 2019 թվականին միս ու արյուն տալ այսգաղաթարին:
– Միանգամայն ճիշտ եք, ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման հարցն այս պահին իրոք, որ սոսկ գաղափար է: Այդ գաղափարը նախ պետք է ՊԵԿ համապատասխան աշխատանքային խմբի կողմից դառնա բարեփոխումների հիմնավորված փաթեթ, այնուհետև դրվի մասնագիտական քննարկման, այնուհետև՝ ներկայացվի կառավարության դատին, իսկ վերջինիս կողմից նախնական հավանության արժանանալուց հետո ստանա իրավական ակտի նախագծի տեսք ու դրվի հանրային քննարկման: Այո, մեր գնահատմամբ, դա իրականացվելու է 2019թ. ընթացքում: Այնուամենայնիվ, վերոհիշյալն ամենևին հիմք չի տալիս մեզ պնդելու, որ կառավարությունը 2019 թվականին այս գաղափարը կյանքի կոչելու հստակ մտադրություն ունի, քանի որ այն դեռևս կառավարության ներսում համապատասխան քննարկումների փուլին մեր նախաձեռնությունը չի հասել:
– Սովորական բիզնեսմենը, երբ իր գործունեության մի մասը ծավալում էայնպիսի երկրում, որի հետ մենք ունենք կրկնակի հարկումը բացառողհամաձայնագիր, պետք է բավականին թղթարարություն և աշխատանքներիրականացնի կրկնակի հարկումից խուսափելու համար: Չե՞ք կարծում, որֆիզիկական անձը չի ցանկանա այս փաստաթղթային քաշքշուկի մեջ հայտնվելև պարզապես կթաքցնի եկամուտները՝ դրանք Հայաստան բերելով զարտուղիճանապարհով:
–Նախևառաջ, կցանկանայի նշել, որ եկամտային հարկը (կամ դրան համարժեք հարկը), որը ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն եկամտային հարկի իմաստով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվել է արտերկրում, ենթակա է հաշվանցման (հանման) ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորության գումարից, անկախ այն հանգամանքից, թե Հայաստանի Հանրապետությունը տվյալ երկրի հետ արդյո՞ք ունի կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր։ Ինչ վերաբերում է մեր քաղաքացիների հնարավոր վարքագծին, չեմ կարող բացառել, որ հնարավոր է, որ մեր հայրենակիցները փորձեն խուսափել փաստաթղթային քաշքշուկներից, սակայն դա ևս հանրային քննարկման արդյունքում մեր երկրում հարկեր վճարելու մշակույթ ձևավորելու ուղղությամբ հանրային պայմանավորվածություններ ձեռք բերելու համատեքստում կարգավորման ենթակա հարց է։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից