Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

Փոխանակ իրական ստվերը հայտնաբերեն, գնում են տրանսֆերտները վերահսկելու ճանապարհով. «Փաստ» 11/20/2018   09:18  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես նույնականացման քարտերով առևտուր իրականացնելու հարցը, այնպես էլ դրսից ստացվող տրանսֆերտները հարկման դաշտ բերելը վերջին օրերին նույնքան աղմուկ բարձրացրեցին: Այստեղ զավեշտն այն է, որ նման համակարգեր ներդնելու համար դեռ երկար ու տանջալի աշխատանք պետք է իրականացնել: Առաջին հերթին նախ պետք է հասկանալ, որ եթե, օրինակ, ցանկություն կա մի կողմից միկրոբիզնեսը 100 %–ով ազատել հարկերից, ապա ինչպե՞ս յուրաքանչյուր անհատ չի կարող դառնալ միկրոբիզնեսով զբաղվող սուբյեկտ և, բնականաբար, ազատվել հարկերից: Այլ կերպ ասած, դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է իրենց պարզաբանումները ստանան, հակառակ դեպքում այն կհանգեցնի բազմաթիվ բացասական հետևանքների, որոնց մասին այս պահին կարծես թե ոչ ոք ոչինչ չի ասում:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով հարցերին, նշեց, որ այս պահին դժվար է որևէ սպառիչ պատասխան տալ, սակայն հարցերին տրամաբանության տեսանկյունից դիտարելը թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք ճիշտ քայլեր չեն կարող լինել:

«Մեծ հաշվով տրանսֆերտների սոցիալական բնույթի ուսումնասիրությունից հանգում ենք այն եզրակացության, որ այն ճոխ ապրելակերպ ապահովելու գրավական չէ: Հայաստանում գտնվող խիստ ցածր եկամուտներ ունեցող մարդկանց առաջին անհրաժեշտության խնդիրները լուծելու համար են նման գումարներ ուղարկվում արտերկրից: Եվ այդ գումարները հարկելը ոչ հիմնավոր քայլ է»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Այլ հարց է, համոզված է Բոստանջյանը, որ եթե երկիրը գտնվում է շատ ծանր վիճակում և դրանով պայմանավորված երկրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինում նոր հոսքեր ապահովել, ապա հարկ լինի նման քայլի գնալ: Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, նման համակարգերի ներդրումն անհավասար պայմաններ կստեղծի և կհանգեցնի երկրի համար ոչ ցանկալի զարգացումների:

«Առաջին հերթին դրսից եկող գումարների ծավալը կփոքրանա: Մյուս կողմից՝ այն կսկսի կրել ստվերային բնույթ, որն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը: Նման պայմաններում, ոչ ճակատային, բայց որոշակիորեն կավելանա նաև արտագաղթը:

Մինչդեռ այսօր ամենակարևոր հարցն այն է, որ ցանկացած ֆիզիկական անձ ի վիճակի լինի գործունեություն ծավալել և դրա արդյունքում եկամուտ ստանալ: Ու եթե մեր երկիրը տարբեր սուբյեկտիվ պատճառների հետևանքով հայտնվել է բավականաչափ վատ վիճակում, ուստի այս պարագայում ինչ-որ ձևով գումար հայթայթելու և բյուջեն լցնելու մասին մտածելը նշանակում է դժվարության մեջ գտնվող ֆիզիկական անձի դժվարություններն է՛լ ավելի մեծացնել»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Ամենից առաջ հարկավոր է այնպիսի քաղաքականություն մշակել, համոզված է տնտեսագետը, որի պարագայում անձն ի զորու լինի և՛ գումար աշխատել, և՛ իր աշխատանքի արդյունքում եկամուտ ստանալ: Եվ այդ եկամուտը, ըստ Բոստանջյանի, պետք է այնպիսին լինի, որը մոտ լինի արժանավայել ապրելու նվազագույն շեմին:

«Ամենևին էլ այնպես չէ, որ բոլոր առաջարկներն անպայման պետք է 100 %-ով ընդունվեն: Դրանք պետք է դեռ համակողմանի ուսումնասիրության և խորը վերլուծության ենթարկվեն: Չի կարելի հանպատրաստից նման քայլեր ձեռնարկել: Ոչ պատշաճ կերպով ուսումնասիրված նման առաջարկները ներդնելը կարող է ավելի կործանարար լինել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետի կարծիքով, եթե իշխանությունները նման քայլեր են փորձում իրականացնել ստվերը կրճատելու համար, ապա դրա դեմ պայքարելու շատ այլ ճանապարհներ կան, որոնք բոլորովին կապ չունեն տրանսֆերտների հետ:

«Իշխանությունները տնտեսական կայուն քաղաքականություն իրականացնելու համար պետք է մի պահ մտածեն, որ դրսից նման գումարներ չեն գալիս: Եվ իսկապես էլ հնարավոր է, որ հայ քաղաքացիները գումար վաստակելու համար երկրից դուրս եկած չլինեին: Այդ դեպքում ի՞նչ հարկերի մասին կատակը ստվերի կրճատումն է, ապա պետք է նաև հիշել, որ իրական ստվերն այդ տրանսֆերտները չեն: Իրական ստվերը Հայաստանի տնտեսական գործունեության դաշտում է գտնվում: Եվ փոխանակ դա հայտնաբերեն, գնում են մասնավոր տրանսֆերտների վրա վերահսկողական մեխանիզմներ ներդնելու և դրանց շրջանակները մեծացնելու ճանապարհով: Առավել ևս, երբ տրասֆերտային գումարներն ուղղվում են մարդկանց առաջնային և անհետաձգելի ծախսերը հոգալու համար»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Հ.Գ. Չնայած ՊԵԿ–ն արդեն իսկ պարզաբանում է տարածել, համաձայն որի նախքան նման նախագծի ներդրումը այն պետք է հանրային լայն քննարկում անցնի, սակայն հարցն այնքան կարևոր է, որ դրա մասին սկսել են իրենց տեսակետն արտահայտել տնտեսագետները: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա թեև ՊԵԿ–ից տեղեկացնում են, որ որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ, բայցև հիշեցնենք, որ առանց կրակ ծուխ չի լինում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 20.11.18թ. համարում:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԵրբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին. Արփինե Հովհաննիսյան
17:32 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնչու է «խոպանչիների հարկման» գաղափարը շրջանառվում նախընտրական շրջանում. Հովհաննես Մանուկյան
15:27 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԱռանց հանրային համաձայնության որևէ հարկային բեռի ավելացում չի լինելու. Արարատ Միրզոյան
13:41 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Այս ձևաչափով, այս գործիքակազմով նախաձեռնությունը ՀՀ-ում կյանքի կոչվել չի կարող». Արփինե Հովհաննիսյանը՝ ՊԵԿ-ի՝ եկամտահարկի վերաբերյալ նոր նախաձեռնության մասին
10:54 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՈ՞վ է դառնալու 23 տոկոսանոց հարկի նոր վճարող ու ինչպե՞ս. «Ռադիոլուր»
10:50 14/06/2018  |  ԼՐԱՀՈՍԿուտակայինի նախագծով եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու անուղղակի պարտավորություն ենք ստանձնում. Ջանջուղազյան 
15:25 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀԿ ներկայացուցիչները ցանկանում են եկամտային հարկի վերաբերյալ խնդիրները քննարկել ՊԵԿ ներկայացուցիչների հետ
11:04 25/08/2017  |  ԼՐԱՀՈՍՊԵԿ. 2017թվականի ընթացքում վերադարձվել է ավելի քան 1,5 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
16:24 12/01/2015  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻԲնակարանային պայմանների բարելավման նպատակով հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները կվերադարձվեն

Արխիվ

[]