ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արտաքին քաղաքականության մեջ երբեմն ավելի լավ է լռել ու ստանալ ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոն, քան թքել քամու դեմ ու կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը». Վիգեն Սարգսյան 11/20/2018 12:53 | ԼՐԱՀՈՍ
«Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն արտաքին քաղաքականության մեջ պարբերաբար ի հայտ եկող երևույթներից մեկն է, որին պետք է պատրաստ լինել միշտ, սակայն ցանկալի է նախօրոք մտածել և պլանավորել քայլերը, որպեսզի այդպիսի իրավիճակներ չստեղծվեն։ Ես չեմ կարծում, որ վիճակն այնքան դրամատիկ է, որ պետք է կոնսոլիդացվել ու հակադրվել, պարզապես, եթե մենք կորցնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեկտեմբերի 6-ին, դա կլինի լուրջ կորուստ, որովհետև իրականում ՀԱՊԿ-ն մեր անվտանգության համար կարևորագույն կառույցներից մեկն է, և շատ ցանկալի կլիներ, որ, եթե ճգնաժամ է զարգանալու իրական, այնտեղ լինի մարդ, որը խնդիրը պատկերացնում է ոչ տեսականորեն, իսկ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հենց այդպիսի մարդ էր»,- այս մասին երեկ «Այսօր իրականում» ծրագրի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։
Ըստ Վիգեն Սարգսյանի՝ Խաչատուրովի նշանակումն այնտեղ պատահական չէր, և բավականին բարդ էր, և ցավալի կլինի, եթե մենք կորցնենք այդ պաշտոնը և այդ պաշտոնում Հայաստանի քաղաքացի ունենալու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է առհասարակ արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներին տեսության մեջ, ապա, բանախոսի կարծիքով՝ ընդդիմությունն ու իշխանությունը միշտ պետք է գործեն համախմբված, և ինքն այդ մասին արդեն առիթ ունեցել է խոսելու։
«Ես կարծում եմ, որ ելքեր կան, և թե՛ ես, թե՛ իմ բոլոր գործընկերները պատրաստ կլինենք հուշելու, օգնելու, եթե մեր փորձն ու գիտելիքները պետք կլինեն ճգնաժամը հաղթահարելու գործում, իսկ եթե ոչ, մաղթենք հաջողություն իշխանություններին»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը։
Լրագրողի այն հարցին, թե ՀԱՊԿ-ի հետ կապված՝ իշխանություններին ուղղված ՀՀԿ քննադատությունը լսելիս տպավորություն է ստեղծվում, թե եկել է Փաշինյանը, և խնդիրներ են առաջացել, բայց չէ՞ որ իրականում այդ խնդիրները վարչապետը ժառանգել է նրանց իշխանությունից, Վ. Սարգսյանը պատասխանեց, որ արտաքին քաղաքականությունը երբեք վերջնանպատակ չէ, այն միշտ գործընթաց է։ Խնդիրներ միշտ լինում են, բայց այդ խնդիրները միշտ կամ լուծվում են հանգիստ և հարթ, կամ դառնում են պայթյունավտանգ։
«Ինձ մոտ տպավորություն է, որ մեր իշխանությունները փափուկ բարձ են դնում դաշնակիցների գլխի տակ՝ ասելով, թե մենք ոչ մի բան չենք փոխում մեր արտաքին քաղաքականության մեջ, բայց այսպիսի փոքր պայթյուններուվ երկարաժամկետ ռումբեր են դնում մեր կայունության տակ։ Եվ մեր հասարակությունը պետք է իմանա, որ այս դեպքը կամ խոշորագույն ներդրողի մոտ ՊԵԿ-ի՝ ստուգումներ անցկացնելը ու առանց իրենց արդյունքների մասին տեղյակ պահելու՝ մամուլում հրապարակումներ անելը բերելու է հարաբերությունների լարման։ Պետք չէ զարմանալ։ Յուրաքանչյուր դպրոցական լավ գիտի, որ ֆիզիկայի օրենք կա. Երբ թքում ես քամու հակառակ ուղղությամբ, քո երեսը սովորաբար ևս թրջվում է»,- հավելեց ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։
Պատասխանելով այն հարցին, որ երբ ժամանակին՝ Եվրասիական միության ձևավորվելու ժամանակ, Նազարբաևը կարդաց Ալիևի նամակը, Սերժ Սարգսյանը լռեց, ու միգուցե հենց այդ լռությունը նաև ծնեց այսօրվա խնդիրները, Վ. Սարգսյանը շեշտեց, որ արտաքին քաղաքականության մեջ, որը շատ նուրբ արվեստ է, երբեմն ավելի լավ է լռել ու ստանալ ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոն, քան թքել քամու դեմ ու կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից