Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:45 Կարեն Անդրեասյանին հրաժարականի դիմում գրելու՝ վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք․ Նիկոլ Փաշինյան 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացնել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»

Հայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է 11/19/2018   11:07  |  Քաղաքական

Վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին, հատկընդգծեց Արցախի՝ բանակցային գործընթացում անմիջականորեն ներգրավելու անհրաժեշտությունը։ Այնժամ տարբեր մեկնաբանություններ եղան վարչապետի հայտարարության շուրջ, սակայն թերևս ամենակարևոր արձանագրումն այն էր, որ Հայաստանը հրաժարվում էր հարմարվողական, պասիվ և անձայն արտաքին քաղաքականությունից։ Պետության մեջքը հղկելու հերթական առիթը դարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի ընտրությունը։ Այս թեմաների շուրջ վերլուծություն է կատարել «Արմենպրես»-ը, որը ներկայացնում ենք ստորև.

Ինչպես և ակնկալելի էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը վերածվեց կազմակերպության անդամ պետությունների միջև հարաբերությունների պարզմման մի նոր ասպարեզի, որտեղ շահագրգիռ պետությունները փորձում են հասնել իրենց համար առավելագույնին։ Սա արտառոց երևույթ չէ, և, ըստ էության, լիովին օրինաչափ է միջպետական ու միջազգային հարաբերություններում։ Դա պարզապես հայ հանրության համար է որոշակիորեն նորություն՝ հաշվի առնելով նախորդ երկու տասնամյակներում Հայաստանի արտաքին քաղաքականությունում նախաձեռնողականության բացակայությունը, ինչն ինքնաբերաբար պիտի հարվածեր նաև այլ պետությունների շահերին և հանգեցներ նմանօրինակ իրավիճակների։ Ինչևէ, հարկ է փաստել, որ սեփական թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ ՀԱՊԿ անդամ պետությունների հավակնությունները լիովին ընկալելի են։ Այլ հարց է, որ այդ փորձերը պետք է հիմնված լինեն տրամաբանության, կոռեկտության ու փոխադարձության սկզբունքների վրա։ Հատկապես շեշտելի է վերջին հանգամանքը, քանի որ միջազգային հարաբերություններում փոխադարձությունը (reciprocity) կարևորագույն սկզբունք է, և յուրաքանչյուր պետություն կոնկրետ քայլից առաջ պետք է հաշվի առնի, որ դա կարող է բումերանգի էֆեկտով անդրադառնալ իր վրա։

Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո փոխադարձության ու կոռեկտության սկզբունքների պահպանման ու հարգման լավագույն օրինակը թերևս տվեց հենց Հայաստանի իշխանությունը։ Ինչպես գագաթնաժողովի նախընթաց շրջանում, այնպես էլ դրանից հետո ո՛չ ՀՀ վարչապետը, ո՛չ ԱԳ նախարարը իրենց թույլ չտվեցին որևէ հակասական հայտարարություն՝ բավարարվելով դիվանագիտական բավականին կոռեկտ և ինչ-որ տեղ անգամ խստագույնս զուսպ մեկնաբանություններով։ Ի հեճուկս նրա, որ Հայաստանի իրավաչափ ու տրամաբանական առաջարկը նոր թեկնածու առաջադրելու հարցում հանդիպեց ՀԱՊԿ որոշ գործընկերների դիմադրությանը, Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չհանրայնացրին գագաթնաժողովի մանրամասները։ Հայաստանը հրաժարվեց հրապարակավ ներկայացնելու իր դիրքորոշումը՝ հստակորեն հարգանք ցուցաբերելով «բանակցության»՝ որպես դիվանագիտության գործիքի նկատմամբ։ Ավելին՝ հանրային, ինչպես նաև կողմնակի (նկատի ունենալով այլ պետություններին) շրջանակներին ՀԱՊԿ ներքին խնդիրներին մասնակից չդարձնելու ու քաղաքական դիվիդենտներ չքաղելու միտումով՝ Հայաստանի իշխանությունները գործնական հողի վրա դրեցին հենց փոխադարձության սկզբունքը։

Այդպիսով, ՀԱՊԿ գործընկերներին լռեյայն առաջարկվում էր շարունակել քննարկումները փակ դռների ետևում՝ առանց ավելորդ հասարակական ճնշման, ինչը սովորաբար բարդացնում է բանակցությունները և փակուղի մղում դրանք։ Հետևաբար, եթե որևէ կողմ դիվանագիտական բանակցություններին մասնակից է դարձնում դրանից դուրս դիրքավորված շրջանակներին, կա՛մ այդպիսով փորձում է տորպեդահարել բանակցությունները, կա՛մ դիմացինի նկատմամբ հավելյալ ճնշում է գործադրում։ Հայաստանի իշխանությունը հրաժարվեց այդպիսի հնարավորություններից՝ նախընտրելով պահպանել բանակցության տրամաբանությունը և այդ մեխանիզմով հասնել փոխադարձաբար ընդունելի մի տարբերակի։ Փոխադարձության սկզբունքով՝ Հայաստանն ակնկալում էր նույնպիսի վերբերմունք ՀԱՊԿ գործընկերների կողմից, ինչը դիվանագիտական ասպարեզում ինչպես ընդունված, այնպես էլ հարգարժան կեցվածք էր։

Սակայն ՀԱՊԿ մյուս գործընկերները, մասնավորապես՝ Բելառուսն ու Ղազախստանը, հրաժարվեցին գործել խաղի այդ կանոններով։ Նման վարքագծի փաստական ապացույցը դարձան Ղազախստանի ու Բելառուսի նախագահների հայտարարությունները, որոնք հրապարակային դարձրին փակ նիստի քննարկումները՝ դրանց մասնակից դրաձնելով նաև պաշտոնական Ադրբեջանին։ Իսկ վերջինիս մասնակցությունը չափազանց խորհրդանշական է՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտությունը։ Արձանագրելի է, որ ՀԱՊԿ գործընկեր պետություններն առաջինը հանդես եկան Հայաստանին կշտամբող հայտարարություններով՝ դրա մասին կանխավ չտեղեկացնելով Հայաստանի ղեկավարությանը, ինչը, ըստ էության, դիվանագիտական էթիկետի խախտում էր։ Հրապարակային ձևակերպումներում կոռեկտության պահպանման, քննարկումները չհանրայնացնելու, միմյանց դիրքորոշումները փոխադարձաբար հարգելու ու բանավեճը դիվանագիտական շրջանակներից դուրս չհանելու Հայաստանի լուռ առաջարկը ակներևաբար մերժվեց վերոնշյալ պետությունների կողմից՝ հանգելով Հայաստանի իշխանությունների համարժեք մեկնաբանություններին։

Որքան էլ ՀՀ նախկին իշխանության ներկայացուցիչները կամ ասոցիատիվ շրջանակները ընտրություններին ընդառաջ փորձեն միավորներ վաստակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակում ՀՀ գործող իշխանություններին մեղադրելու միջոցով, այդ փորձերը հազիվ թե հաջողություն ունենան։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ նման մեղադրանքները մեծ մասամբ մտացածին են, այլև նրա համար, որ հասարակությունն իր զգայարաններով է ընկալում իրերի իրական դրությունը։ Միաժամանակ փաստ է, որ Հայաստանի վարչապետի ու ԱԳ նախարարի հստակ ձևակերպումները ՀԱՊԿ անդամ վերոնշյալ պետությունների կողմից փոխադարձության սկզբունքը չընդունելու և բանակցությունները հրապարակայանացման ճանապարհով վտանգի ենթարկելու մոտեցման ուղղակի արձագանքն էին։ Ի դեպ, չի բացառվում, որ ՀԱՊԿ նշյալ գործընկերներն ակնկալում էին, որ 2014թ․ նախադեպով Հայաստանի իշխանությունը պետք է իրենց կարծիքն ընդամենը «տհաճ» որակեր և աչք փակեր դիվանագիտական էթիկետի խախտման վրա։ Սակայն այս մի դրվագով կրկին փաստվեց, որ Հայաստանը վճռականորեն հրաժարվել է կոմֆորմիզմից՝ ընդօրինակելով փոխադարձ հարգանքի վրա հարաբերություններ կառուցելու մարտավարությունը։ Հայաստանը հանձնառություն է վերցնում կատարելու բարեկամական պարտավորություններն իր հանդեպ բարեկամաբար տրամադրված գործընկերների նկատմամբ, միաժամանակ պատասխանատվություն դրսևորում համարժեքորեն արձագանքելու «ոչ բարեկամական» քայլերին։ Փոխադարձության սկզբունքը, այսպիսով, դառնում է Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկը, ինչը խոսում է նոր որակի քաղաքականության մասին՝ հայաստանակենտրոնության հստակ շեշտադրությամբ։ 

Նժդեհ Հովսեփյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան
09:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
16:40 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար
09:18 17/11/2018  |  ՄամուլՈրոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ. «Հրապարակ»
17:35 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան
13:06 13/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետն ավարտելու բավարար ռեսուրս. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը Բելառուսի նախագահին
09:54 13/11/2018  |  Մամուլ«ՀԱՊԿ նախագահությունից հրաժարված Հայաստանը խոսում է պաշտոնը չկորցնելու մասի՞ն». «Ժողովուրդ»
10:53 10/11/2018  |  ՔաղաքականՓաշինյանի ելույթի քոմենթներում իրավիճակ է փոխվել․ Վիգեն Սարգսյան
09:40 10/11/2018  |  ՄամուլՀնարավո՞ր է բարտեր․ մենք թույլ ենք տալիս Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ դիտորդ անդամ, Հայաստանը տարիուկես շարունակում է գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Հրապարակ»
09:19 09/11/2018  |  ՄամուլՈ՞ր երկրի ներկայացուցիչը պետք է լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. անձի փոփոխությունը չպետք է անդրադառնա երկրի փոփոխության վրա. «Ժողովուրդ»

Արխիվ

[]