Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ԼՂ խնդրին քաջածանոթ գեներալի նշանակելու համար մեծ ջանքեր են գործադրվել. ուզում եմ հավատալ, որ իշխանությունը գիտի՝ ինչպես է պահելու այդ պաշտոնը. Վ. Սարգսյան.Tert.am 11/19/2018   23:13  |  Քաղաքական

Երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ շատ են մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը: 

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ներկայիս իշխանությունների վարած կադրային քաղաքականությանը, ընտրություններից հետո քաղծառայողների կրճատմանը, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, ԼԳԲՏ-ը ֆորումին և այլն: «Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս ընտրություններն առաջ բերելու շտապողականությունը: Չեմ կարծում, որ իշխող թիմի վարկանիշը կարող էր այնքան ընկնել, որ նրանք շատ ձայներ չհավաքեին: Հետևաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է նպատակը եղել ընտրություններն ափալ-թափալ առաջ բերելու, կարո՞ղ է ունենալն է հլու-հնազանդ խորհրդարան, որը ցանկացած բերած որոշում, այդ թվում նաև Արցախյան հարցում, կվավերացնի և առաջ կանցնի»,- նշեց նա: 

Ըստ Վ. Սարգսյանի՝ արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները՝ լռություն: «Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Մենք քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը պահելու համար, քանի որ ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել այն ստանալու համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ հայտարարություններին, նա նշեց. «Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելուն»:

- Ինչո՞ւ Հանրապետականը որոշեց մասնակցել ընտրություններին, եթե գրեթե բոլորի համար ընտրությունների ելքը կանխորոշված է: ՀՀԿ-ականները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ իր իրերը դնի թեկնածության,միևնույն է՝ հաղթելու են ընտրություններում: Նման պայմաններում ինչո՞ւ մասնակցել ընտրություններին։

- Իրականում քաղաքական գործընթացը ենթադրում է մրցապայքար՝ հակասություն ունեցող ուժերի միջև գաղափարների և քաղաքականության հարցերի շուրջ: Եվ կուսակցությունները ձևավորվում են, ժամանակի մեջ կայանում են որպես գաղափարական հենքի վրա կառուցված միավորներ, որոնք իշխանությունը դիտում են միջոց՝ իրենց տեսլականը կյանքի կոչելու: ՀՀԿ-ն Հայաստանի անկախության հասակակիցն է և իրականում ձևավորվել է մինչև անկախությունը ձևավորված առանցքի շուրջ, որը ազգային գաղափարների շուրջ հավաքված քաղաքական ինքնություն է, որն ունի ասելիք երկրի ապագայի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով իշխանություն, Հանրապետականը կուտակել է գիտելիք, փորձ և ձևավորել է քաղաքական ուժեղ թիմ, որն ի վիճակի է այդ հարցերի պատասխանների շուրջ մտնել բանավեճի մեջ: Քաղաքականությունը բանավեճ է, կարծիքների բախում է և առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են. հատկապես հաշվի առնելով, որ կա լայնորեն ընդունված ֆավորիտ: Շատ կարևոր է, որ այդ ֆավորիտը մրցապայքարի մեջ մտնի և հակակշռվի այնպիսի ուժի կողմից, որն ունի հակասություն իր հետ մի շարք առանցքային հարցերում: Եվ Հանրապետականը լինելով երկար տարիներ իշխանություն, չէր կարող հենց այնպես, ուղղակի իշխանությունը փոխանցելուց հետո համարեր, որ կատարել է իր գործառույթը, այլևս ասելիք և անելիք չունի: Դա էր պատճառը, որ կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել ընտրություններին: Ընդ որում, մենք հրապարակել ենք բավականին մանրամասն բանաձև, որտեղ մանրամասն նկարագրում ենք այդ որոշմանը վերաբերող իրականությունները և խնդիրները:

 - Երկար տարիներ Հանրապետականն իշխանություն էր, այդ տարիները բավարար չէի՞ն կուսակցության գաղափարները կյանքի կոչելու համար:

- Իհարկե, այդ տարիները եղել են շատ ինտենսիվ աշխատանքի տարիներ և առանցքային մի շարք արդյունքներ կան, որոնք գրանցվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանությունից մինչև Արցախյան հիմնահարց, մեր ներքին կյանքի կազմակերպման խնդիրներից, մինչև անդամակցություն ամենակարևոր միջազգային կազմակերպություններին, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրացումից մինչև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, միաժամանակ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարի և հանձնաժողովի նախագահի պաշտոններ ունենալուց, մինչև ֆրանկոֆոնիայի նախագահության ստանձնում: Սրանք բոլորը ՀՀԿ-ի իշխանության տարիների դրական արդյունքներն են: 

Շատ նորմալ է, որ տարիների ընթացքում դրականն ու արվածը համարվում է բնական և չեմ կարծում, որ որևէ իշխանություն պետք է ակնկալի, որ իրեն պետք է հավերժ շնորհակալ լինեն այս կամ այն ձեռքբերման համար: Շատ բնական է նաև, որ այդ տարիների ընթացքում կուտակվում է կատարված սխալների, բացթողումների, չհասցրած աշխատանքի շուրջ դժգոհություն և այդ դժգոհությունը բնական կերպով բերում է իշխանության փոխանցման: Դա ոչ մեր երկրում եղած հայտնագործություն է, ոչ էլ առաջին անգամ աշխարհում տեղի ունեցող երևույթ, ինչպես երբեմն վարչապետ Փաշինյանը սիրում է ասել, որ սա աննախադեպ երևույթ էր և այլն: Իրականում, սա շատ ստանդարտ երևույթ է: Կայունության համար շատ կարևոր է, որ հիմնական դերակատարները երկրում՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ, անցնեն իրենց կայացման ուղին և յուրաքանչյուր իշխանություն փոխանցելուց հետո զրոյացնել դաշտը, նշանակում է կորցնել առաջընթացի մեծ հնարավորություններ: Հատկապես, երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Չի կարող լինել ուժեղ երկիր, առանց ուժեղ ընդդիմության:

 

- Դուք և և շատ այլ Հանրապետականներ քննադատում եք ներկայիս իշխանություններին արտաքին քաղաքականության ոլորտում վարած քաղաքականության համար: Բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակվելու է նախորդ իշխանությունների քաղաքական գիծը։ Այս դեպքում, երբ Փաշինյանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը, այստեղ ձեր անելիքը որպես ընդդիմություն ո՞րն է լինելու:

- Կարծում եմ՝ առաջին հարցը, որ պետք է տալ այդ պարագայում՝ ինչու այդքան արդյունավետ արտաքին քաղաքական վեկտորը, որը պետք է չփոխվեր, սուր քննադատության էր ենթարկվում, երբ պարոն Փաշինյանը ընդդիմություն էր, և ինչպես է ստացվում, որ այն առանցքային խնդիրները, որոնք բարձրացվում էին այն ժամանակ, պարզվեց, որ ՀՀ շահերից բխող քաղաքականության արդյունք են և պետք է պահպանվեր եղած տեսքով: Բայց մենք երբևէ չենք քննադատել քաղաքական գիծը, եղել են անդրադարձեր վարած քաղաքականության հմտության և արդյունավետության տեսանկյունից: Առհասարակ, արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները սիրում են լռություն: Իհարկե, արդյունք ձևավորելով շատ կարևոր է ճիշտ մատուցել այդ արդյունքը հանրությանը և դրա վրա կառուցել երկրի առաջընթացի հաջորդ քայլերը: Բայց թաքուն և գաղտնի բանակցությունները դրանք տարբեր բաներ են, որևէ մեկը 21-րդ դարում չի խոսում թաքուն բանակցությունների մասին: Բանակցությունների գաղտնիությունը, գործընթացների փակ ձևաչափը շատ կարևոր են շատ հարցերի համար: Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Եվ մենք եթե քննադատել ենք, քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել:

Խոսքը չի վերաբերում միայն Արցախի հարցին, բայց նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջազգային տնտեսական կապերը և դրանց պոտենցիալ ներազդեցությունը մեր բնակչության առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ պահանջվում են ավելի նուրբ և զգույշ մոտեցում:

- Որպես պաշտպանության նախկին նախարար  ի՞նչ եք կարծում, Հայաստանը ՀԱՊԿ-ում կշարունակի՞ ղեկավարել և ի՞նչ մեսիջ է Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումն ու դրա հրապարակայնացումը։ 

- Ամեն ինչ պետք է արվի այդ պաշտոնը պահելու համար: Այդ պաշտոնը ստանալու համար ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել: Այդ պաշտոնում Ղարաբաղի խնդրին և մանրամասներին քաջածանոթ մարտական գեներալի նշանակելու համար ևս մեծ ջանքեր են գործադրվել: Ուզում եմ հավատալ, որ մեր այսօրվա իշխանությունը գիտի՝ ինչ է անում, ինչպես է պահելու այդ պաշտոնը դեկտեմբերի 6-ին: Եթե դա տեղի չունենա, կհամարեմ, որ իրոք մեծ բացթողում է և դրա համար պետք է հասկանալ, թե ով է պատասխանատու կայացված որոշումների, ձեռնարկած քայլերի, անհեռատես մոտեցումների համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, կարծում եմ՝ դաշնակիցները պետք է կարողանան զատել իրարից հարաբերությունները գործընկերների և դաշնակիցների հետ և պետք է կարողանան առաջնայնություններ սահմանել: Այլ բան է, թե որքանով այդ հարցերը պետք է ևս լուծել հանրային դաշտում՝ հնչեցնելով մեղադրանքներ, սուր հայտարարություններ: Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելու և նոր խուսանավման հնարավորություններ տալու դաշնակցին, ում ուղղված են այդ խոսքերը:

- Վերադառնալով ընտրություններին, ինչո՞ւ պետք է ընտրեն ՀՀԿ-ին, հասարակության ո՞ր մասից եք սպասում ձայների:

- Կարծում եմ, որ կա մարդկանց բավականին մեծ խումբ, ովքեր այսօր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը: Կարծում եմ՝ շատ են մարդիկ, ովքեր խորապես մտահոգ են այն նոր զարգացումներով, որ վերջին ամիսներին ի հայտ եկան՝ սկսած կադրային քաղաքականությունից, երբ պաշտոններին սկսեցին նշանակվել բացարձակ անհասկանալի սկզբունքով մարդիկ, երբ քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն մեծ փորձ, և այսօր անհասկանալի կարգավիճակում նստած սպասում են, թե են 18 նախարարությունները կրճատվելու և դառնան 9-ը, ով է իրենցից հայտնվելու փողոցում, ով է իրենցից լինելու այն 150 հազար բյուջետային աշխատողների թվում, ում աշխատատեղերը կրճատվելու են ընտրություններից հետո: Դրա մեջ մտնում են բժիշկներ, մանկավարժներ, պետական և համայնքային ծառայողներ: 

Կարծում եմ՝ սա շատ սուր և լուրջ հարց է հանրության համար:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:31 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Բելառուսը  ներողություն խնդրի». Արտակ Զաքարյան
16:03 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍԻնձ ավելի շատ հուզում է նախագահ Արմեն Սարգսյանի դերը. նա միշտ գլուխ էր գովում, որ արտակարգ հարաբերություններ ունի Նազարբաևների ընտանիքի հետ. Հրանտ Բագրատյան
11:07 19/11/2018  |  ՔաղաքականՀայաստանի արտաքին քաղաքականությունը որակապես վերափոխվում է
10:14 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք». Վիգեն Սարգսյան
10:04 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«Եթե Նիկոլին չէր կարելի, հաստատ չէր կարելի նաև Բելառուսի ու Ղազախստանի ստաժավոր նախագահներին». Հովհաննես Մանուկյան
09:59 19/11/2018  |  ԼՐԱՀՈՍՍեմերիկովը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցերը
16:40 17/11/2018  |  ԼՐԱՀՈՍ«ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել, որը պատժելու կամ ներելու լիազորություն ունի». Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար
10:20 17/11/2018  |  ՔաղաքականԱնցած ամիսները խոր անհանգստություն են առաջացնում. Վիգեն Սարգսյան
09:18 17/11/2018  |  ՄամուլՈրոշել է ՀԱՊԿ քարտուղարի հարցում ձախողումները «կոտրել» Շավարշ Քոչարյանի վրա և նրան դարձնել քավության նոխազ. «Հրապարակ»
17:35 16/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պետք է պահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. Զոհրաբ Մնացականյան

Արխիվ

[]