ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ Բելառուսը ներողություն խնդրի». Արտակ Զաքարյան 11/19/2018 16:31 | ԼՐԱՀՈՍ
ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է Երևանում, թիվ 2 ընտրատարածքում: Այս մասին տեղեկանում ենք 168.am-ից:
«Իշխանափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումներն առաջ բերեցին մի շարք խնդիրներ նոր իշխանության կողմից: Սրա արդյունքում՝ ցանկացած կայացած քաղաքական գործիչ իրեն հարց կտար. եթե չմասնակցենք ընտրություններին, կարո՞ղ ենք հետագայում ինքներս մեզ ապացուցել, որ ընտրություններին չմասնակցելը ճիշտ էր: Արդար չէր լինի զերծ մնալ քաղաքական գործընթացներից ու ասել՝ թող գնան, ինչ ուզում են՝ անեն: Քիչ չեն մարդիկ, ովքեր նույնպես ոգևորված են փոփոխություններից, բայց ունեն մտահոգություններ: Փոփոխությունները պետք է երաշխավորված լինեն, ոչ թե վտանգված: Ընտրություններին ՀՀԿ մասնակցությունը կշռադատված է, չնայած եղել են նաև չմասնակցելու, դադար վերցնելու առաջարկներ:
Մենք առանձնացրել ենք այն խնդիրները, որոնք լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Դրանցից մեկն Արցախի հիմնախնդիրն է: Արցախյան խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն ունի որոշակի տրամաբանություն, որը երկար տարիներ իրեն արդարացրել է՝ հատկապես ստատուս-քվոյի պահպանման գործընթացում: Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության նկատմամբ ճնշումներ լինեն, մենք լինելով խորհրդարանում՝ օգնելու ենք, որ զերծ մնան դրանցից:
Կա նաև անվտնագության հարցը: Այս առումով շատ ասելիք ու անելիք ունենք՝ ելնելով մեր փորձից: Հաջորդ իշխանություններին կօգնենք ճիշտ ճանապարհներ, լուծումներ գտնել՝ հավասարակշռելով տարածաշրջանային ուժերի կառուցվածքը: Վտանգված է նաև արժեքային համակարգը: Որոշակի հոսանքներ, խմբեր հայկական ավանդական պատկերացումներին, ընտանիքի մոդելին, եկեղեցու դեմ որոշակի ոտնձգություններ են կատարում: Որպես ազգային պահպանողական ուժ՝ այս առումով ևս խորհրդարանում ունենք անելիք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակ Զաքարյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին՝ Արտակ Զաքարյանը նշեց.
«ՀԱՊԿ-ում արդյունքները միշտ եղել են գոհացուցիչ, չնայած եղել են հակասություններ՝ պետությունների ներսում: Այսօր որդեգրված քաղաքականության արդյունքում տեսնում ենք, որ առկա տարբեր մոտեցումները կարող են վերածվել կոշտ հակասությունների, ինչն անդրադառնալու է ոչ միայն ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, այլև ԵԱՏՄ-ում մեր հնարավորությունները սահմանափակելուն:
Չեմ բացառում, որ շատ խնդիրներ տեղափոխվեն ՄԱԿ-ի հարթակ: Իսկ այն, ինչ հայտարարվեց Բելառուսի կողմից, անընդունելի է, մեր իշխանությունները պետք է հասնեն նրան, որ ներողություն խնդրեն կամ վերանայեն իրենց մոտեցումները: Ճիշտ չէ փակ քննարկման արդյունքում տեղի ունեցածը ներկայացնել Ադրբեջանի դեսպանին, չնայած մեզ համար գաղտնիք չեն այդ երկու երկրների հարաբերությունները: Պետք է հնարավորություն ունենանք մինչև վերջ շարունակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ունենալու մեր իրավունքը: Քանի որ սխալի մեծ մասը մերն է, անհարկի շտապողականություն է եղել Խաչատուրովին հետ կանչելու առումով, հուսամ, որ իշխանությունները դասեր կքաղեն: Արտաքին քաղաքականությունը Հայաստանում հրապարակային ելույթ ունենալը չէ, այն քիչ խոսելու և շատ աշխատելու մեջ է»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
- 11/25/2024 19:43 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանի մոտ, բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը