ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես է «փակվել» Միհրան Պողոսյանի օֆշորի գործը․ ՀՔԾ-ն տրամադրել է կարճման որոշումը. Hetq.am 11/19/2018 17:28 | Քրեական խրոնիկոն
Միհրան Պողոսյանի օֆշորի գործի կարճումից 1 տարի 10 ամիս անց Հատուկ քննչական ծառայությունը «Հետք»-ին տրամադրեց գործի կարճման որոշումը:
«Հետք»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը «Թավշա հեղափոխություն»-ից հետո ևս մեկ անգամ դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի գործով կայացրած կարճման որոշումը տրամադրելու խնդրանքով: ՀՔԾ-ն այս անգամ այն տրամադրել է:
Հիշեցնենք՝ «Հետքը», մասնակցելով Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի համատեղ (ICIJ) նախագծին, 2016թ. ապրիլի 4-ին հրապարակել էր «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հետաքննությունը և ներկայացրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի` օֆշորային ընկերությունների միջոցով ծավալած գործունեությունը։ Պանամայում գրանցած ընկերությունների միջոցով Միհրան Պողոսյանն իր պաշտոնն օգտագործել էր սեփական բիզնեսի զարգացման համար և թաքցրել եկամուտները:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր էր Պանամայում գրանցված երեք ընկերությունների՝ «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» (Sigtem Real Estates Incorporated), «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթինգ» (Hopkinten Trading Incorporated), «Բանջիո ինվեստ» ԲԸ (BANGIO INVEST S.A.):
Միհրան Պողոսյանն առաջին երկու ընկերությունների բաժնեմասը ստանձնել էր 2011թ. մարտին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ արդեն զբաղեցնում էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը: Իսկ «Բանջիո ինվեստ»-ի հետ առնչություն ունեցել է դեռևս 2005-ից: Առաջին երկու ընկերությունները Հայաստանում հիմնադրել և հավասարապես կիսում էին Հայաստանում գրանցված «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ի բաժնեմասը: «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն «կցված էր» ԴԱՀԿ-ին և անշարժ ու շարժական գույքի գնահատում էր իրականացնում ԴԱՀԿԾ-ի վարույթների շրջանակներում:
Հրապարակումից հետո Միհրան Պողոսյանը հրաժարական տվեց, իսկ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցեց ՀՀ Քրեական օրենսգրքի՝ «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը» հոդվածի հատկանիշներով: Միհրան Պողոսյանի՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելուց առաջ՝ 2017թ. հունվարի 23-ին, գործը կարճվեց: Մայիսին նա իշխող Հանրապետական կուսակցության ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։
«Հետքը» դիմեց ՀՔԾ-ին` խնդրելով տրամադրել կարճման որոշումը։ Սակայն ՀՔԾ-ն հրաժարվեց տրամադրել։ «Հետք»-ը դատական երկու ատյաններում բողոքարկել էր քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը չտրամադրելու` քննիչի գործողությունները և չէր կարողացել ստանալ այն: Այժմ այն մեր տրամադրության տակ է:
Կարճման որոշումից պարզ է դառնում, որ բացի Միհրան Պողոսյանին և նրա հարազատներին հարցաքննելուց, ՀՔԾ-ն որևէ այլ գործողություն չի իրականացրել, և քննիչը որոշել է կարճել գործը՝ բացառապես հիմնվելով այդ ցուցմունքների վրա: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանը հալած յուղի պես է ընդունել Միհրան Պողսյանի ասածները եւ որոշել կարճել գործը։ Այժմ ներկայացնենք, թե ինչպես են դասավորել գործը կարճելու համար անհրաժեշտ ցուցմունքները։
Նախ նշենք, որ Միհրան Պողոսյանը ցուցմունք է տվել վկայի կարգավիճակում: Նա հայտնել է, որ 2011թ. իր հեռավոր բարեկամ Էդուարդ Հարությունյանը խնդրել է օգնել միջազգային կազմակերպություններ հիմնադրելու հարցում, քանի որ ցանկություն է ունեցել Հայաստանում հիմնել ընկերություն, որի հիմնադիրները կհանդիսանան միջազգային կազմակերպություններ՝ Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունը հեղինակավոր դարձնելու համար: Եվ Միհրան Պողոսյանը, բարեկամի խնդրանքը չմերժելու համար, կապ է հաստատել օֆշորային գոտում կազմակերպություններ հիմնադրելու իրավասություն ունեցող Ռիչարդ Վառչուկի հետ և միջնորդել, որ Պանամայում ստեղծվեն միջազգային կազմակերպություններ Էդուարդ Հարությունյանի անունով: Ռ. Վառչուկն իր խնդրանքը կատարել է, բայց քանի որ դիմողն ինքն է եղել, թյուրիմացաբար ընկերությունները գրանցվել են ոչ թե Էդուարդ Հարությունյանի, այլ իր անվամբ: Այդ մասին Միհրան Պողոսյանը, ըստ իր ցուցմունքի, տեղեկացված չի եղել, քանի որ նշված կազմակերպությունները գործունեություն չեն իրականացրել, նույնիսկ դրանց անվանումներն իրեն հայտնի չեն եղել:
Ռ. Վառչուկի հետ խոսելուց հետո նրա տվյալները փոխանցել է Էդ. Հարությունյանին, որից հետո Ռ. Վառչուկի հետ կապ է հաստատել Էդ. Հարությունյանը: Պանամայի օֆշորային գոտում գրանցված «Սիգթեմ ռեալ իսթեյթ ինքորփորեյթիդ» և «Հոփքինթեն թրեյդինգ ինքորփորեյթիդ» ընկերությունների հետ, ըստ ցուցմունքի, Միհրան Պողոսյանն առնչություն չի ունեցել, դրանց գործունեությանը չի միջամտել, շվեյցարական LCT BANK (Suise) SA կամ որևէ այլ բանկում նշված ընկերությունները հաշիվներ չեն ունեցել: Միայն hetq.am-ի հրապարակումից հետո է տեղեկացել, որ արտասահմանյան ընկերությունները թյուրիմացաբար գրանցվել են իր անվամբ: Նրա ցուցմունքները հաստատել է հարազատը՝ Էդուարդ Հարությունյանը:
ՀՔԾ որոշումից պարզ է դառնում, որ ՀԿՔ ավագ քննիչ, արդարադատության մայոր Դ. Կոստանդյանը որևէ քայլ չի կատարել և գաղտնազերծած փաստաթղթերի առաջնային աղբյուր հանդիսացող ICIJ-ից կամ «Հետք»-ից չի փորձել պարզել, թե, օրինակ, ինչպես է Միհրան Պողոսյանի 100 տոկոս բաժնետոմս ունենալու սերտիֆիկատը ձևավորվել և ապա հայտնվել համացանցում: Եթե քննիչը հարցում կատարեր և փորձեր ICIJ-ից այլ փաստաթղթեր կամ հիմնավորումներ պահանջել, ապա կկարողանար մի շարք էլեկտրոնային նամակագրությունների ծանոթանալ, որտեղ երևում է, թե ինչ բանակցություններ են վարել Mosac Fonseca-ի իրավաբանները և ինչ փաստաթղթեր են ուղարկվել Հայաստանից այդ ընկերությունները գրանցելու համար: Այդ փաստաթղթերի մեջ կան նաև հոդվածում նշված անձանց անձնագրերի «սկան» տարբերակներ, որոնք առանց անձի, հատկապես՝ Միհրան Պողոսյանի գիտության դժվար թե ուղարկվեին իրավաբանական ընկերությանը: Ավելին, իրավաբանական այս ծառայությունների համար գումարներ են փոխանցվել, որոնց մուտքի ու ելքի մասին տվյալներ ՀՔԾ-ն կարող էր ձեռք բերել համապատասխան մարմիններից:
Օֆշորային ընկերությունների վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու համար քննիչը համապատասխան հարցումներ է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, սակայն ԿԲ-ն պատասխանել է, որ գործելով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝ իրավասու չէ տրամադրել հայցվող բանկային գաղտնիք կազմող տեղեկությունը: Քննիչն ի սկզբանե սխալ ճանապարհով է գնացել, այսինքն` ի սկզբանե որոշված էր գործը կարճելու ճանապարհը։ Որովհետեւ Միհրան Պողոսյանին պարտավոր էր մեղադրանք առաջադրել փողերի լվացման հոդվածով։ Այդ դեպքում ԿԲ-ն պարտավորված կլիներ տրամադրել տեղեկատվությունը։
Քննիչը որոշման մեջ ամբողջությամբ խեղաթյուրել է Շվեյցարիայից ստացած պատասխանը: Այսպիսով, նշվում է, որ օֆշորային գոտում գրանցված ընկերությունների կողմից շվեյցարական բանկում հաշիվներ ունենալու և դրանք Միհրան Պողոսյանի կողմից կառավարվելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև այդ ընկերությունների գործունեության վերաբերյալ քրեական գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու նպատակով կազմվել են իրավական օգնություն հայցելու մասին միջնորդություններ և ուղարկվել Շվեյցարիայի Համադաշնության և Պանամայի Հանրապետության իրավասու մարմիններին, սակայն «ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ. Պողոսյանի կողմից այդ ընկերությունների գործունեությանն ապօրինի միջամտելու, դրանց հետ առնչություն ունենալու հանգամանքը հիմնավորող տվյալներ ձեռք չեն բերվել»:
Մանրամասները՝ սկազբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից