ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին. Արփինե Հովհաննիսյան 11/19/2018 18:04 | ԼՐԱՀՈՍ
Ինչպես արդեն խոստացել էի առավել մանրամասն ներկայացնում եմ իմ մտահոգությունները տրանսֆերտների հարկման մասին։ Կառավարության նման մտադրությունը կամ գաղափարը (որտեղից է նման միտք ծագել առհասարակ!!) առաջացնում է մի շարք հարցադրումներ.
• Պետության հարկային եւ մաքսային վարչարարության անադյունավետության բեռը փոխանցվում է քաղաքացուն։ Երբ կառավարությունը չի կարողանում տնտեսությունը զարգացնել և հարկ հավաքել, չպետք է իր բացթողումները լուծի ՀՀ քաղաքացու հաշվին:
Փաստորեն փորձ է արվելու քրեական եւ վարչական պատասխանատվության սպառնալիքի ուժով քաղաքացուն ստիպել հայտարարագրել իր նույնիսկ չնչին եկամուտները։ Ավելին նման քաղաքականությամբ պետությունը իր քաղաքացուն ստիպելու է գործել անբարեխիղճ, թաքցնել իր եկամուտները, հրաժարվել բանկային գործառնություններից, փնտրել դրամական փոխանցումների զարտուղի ճանապարհներ։ Ի վերջո քաղաքացին այդքան բարդություններից, քաշքշուկներից խուսափելու համար ընտրելու է ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղափոխել իր ընտանիքն այն վայր, որտեղ ինքն է աշխատում։
• Պարզ չէ, թե ինչպես է գործելու այդ համակարգը, եթե ողջ երկիրը չի անցել անկանխիկ շրջանառության,
• Պարզ չէ, թե քաղաքացիներին հարկելու համար ինչպե՞ս է վերահսկվելու նրանց դրամական հոսքերը, և արդյոք չի ստացվի մի պատկեր, որ դրամական հոսքերի վերահսկողությունը լինի ընտրանքային։
• Պարզ չէ, թե ինչպես է գործելու համակարգը, երբ ամբողջ երկրում ներդրված չէ էլեկտրոնային ստորագրության համակարգը։ Ինչը նշանակում է, որ քաղաքացու վրա դրվելու է եւս մեկ պարտականություն, ունենալ էլեկտրոնային ստորագրություն այն պարագայում, երբ այդ ստորագրությունը իրեն առօրյայում ընդհանարապես պետք չի լինելու։
• Հայաստանը տարիներ շարունակ եղել է գրավիչ երկիր ինքնաշխատ մարդկանց համար (freelancer)։ Նման նախաձեռնությունը ուղղակի հարված է մի երկրի համար, որը իր առաջնայնություն է համարում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը։
• Ու այս ամենը` 100 հազարից ավել պետական ծառայողների առաջիկա կրճատման, նպաստ ստացող քաղաքացիների նպաստների կրճատման, բյուջեի դեֆիցիտի ավելացման և այլ մտահոգիչ զարգացումների ֆոնին:
Միաժամանակ ես չեմ բացառում, որ նման անհեթեթ առաջարկությունը նախընտրական շրջանում ներկայացվել է որպես նախըտրական հնարք: Պատկերացրեք, թե ժողովուրդը ինչքան թեթևացած շունչ կքաշի, ինչքան երախտապարտ կլինի վարչապետին, եթե նա մի քանի օրից ֆեյսբուքյան հերթական լայվով հայտարարի, որ այս ամենը ստոր հերյուրանք է, հանրապետականների տարածած լկտի սուտ, կամ էլ, օրինակ ասի, որ դա ՊԵԿ ղեկավարի անձնական կարծիքն է և ինքը դրան դեմ է:
Եթե այդպես եղավ, ապա հաշվարկը ծայր աստիճան պարզունակ է և ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկել է նշանակում: Իսկ եթե առաջարկությունը կյանքի կոչվեց` աղետալի կլինի:
Հ.Գ. Երբ գրում էի այս գրառումը, պարզվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ասել է, որ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու ոչ մի նախագիծ չի ընդունվի, հանրային քննարկում կլինի և այլն: Ուզում եմ մի բան հասկանալ կարծիքը հաշվի կառնենք այնպես ինչպես արագաչափերի՞, կարմիր գծերի՞, կուտակային կենսաթոշակայինի՞ (խոստացել էին հանել) , թե՞, ասենք, աշխատանքից ազատման մասին արդեն ծանուցված հազարավոր պետական ծառայողների կարծիքի պես թե՞ այլ կերպ:
Եթե նման գաղափար ունեք (ակնհայտ է, որ ունեք) ներառեք այն ձեր նախընտրական ծրագրում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից