ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազատությունից զրկման համակարգը քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդում 11/19/2018 20:43 | ԼՐԱՀՈՍ
Խորհրդատվական խորհրդի ընդլայնված նիստում այսօր քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորմանն առնչվող արդիական խնդիրներ: Այս մասին տեղեկացանք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել պայմանական վաղաժամկետ ազատման նոր ընթացակարգին առնչվող այնպիսի հիմնարար խնդիրներ, ինչպիսիք են՝ Պրոբացիայի ծառայության և Քրեակատարողական ծառայության զեկույցների կամ դրանցից մեկի բացասական լինելու դեպքում դատարանի մատչելիության իրավունքի ապահովումը, դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար դիմում ներկայացնելու կարգի, պայմանական վաղաժամկետ ազատման հարցը քննարկելիս իր իրավունքների, ինչպես նաև հարցը դատարան ներկայացնելուն գրավոր համաձայնություն տալու կամ չտալու իրավական հետևանքների մասին պատշաճ իրազեկվածության գործնական երաշխավորումը: Բացի այդ, ընդգծվել է, որ առկա են Պրոբացիայի պետական ծառայության կողմից զեկույցների կազմման օրենսդրական, մեթոդաբանական և կազմակերպական, այդ թվում՝ նյութատեխնիկական համալիր միջոցառումների ապահովման հետ կապված խնդիրներ:
Միջոցառման ընթացքում արձանագրվել է, որ խնդրահարույց են օրենսդրական կարգավորումները պատժախուց տեղափոխված կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ապահովման տեսանկյունից: Մասնավորապես, գործող կարգավորումների պայմաններում դատապարտյալի կամ կալանավորված անձի նկատմամբ կիրառվում է պատժախուց տեղափոխելը՝ որպես տույժի միջոց, և անձը մեխանիկորեն՝ անկախ որևէ հանգամանքից, բացառություն չնախատեսող արգելքի ուժով զրկվում էարտաքին աշխարհի հետ կապի միջոցներից: Արդյունքում, տույժի այդ միջոցն ունենում է լրացուցիչ զրկանքներ պատճառելու բնույթ: Ստեղծված պայմաններում չի ցուցաբերվում նաև անհատական մոտեցում, ու չի գնահատվում ազատությունից զրկված անձի վարքագծի ռիսկայնությունը: Ավելին, առանձին դեպքերում չի բացառվում նաև կատարած արարքի և կիրառվող սահմանափակման միջև անհամաչափությունը: Խորհրդի նիստում նշվել է, որ անհատական դիմումների քննարկման և Պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունքների հաշվառմամբ՝ Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով քրեակատարողական օրենսդրության համապատասխան կարգավորումների սահմանադրականության հարցը:
Բարձրացվել են նաև հոգեբուժական կազմակերպություններում ոչ հոժարակամ կամ հարկադիր բուժման հետ կապված օրենսդրական և պրակտիկ խնդիրներ: Դրանք համակարգային բնույթի խնդիրներ են: Այսպես, գործնականում չի ապահովվում հոսպիտալացման և բուժման վերաբերյալ անձի իրազեկված համաձայնությունը: Պաշտպանի գործունեության արդյունքում վեր են հանվել առանց իրավական հիմքերի անձանց հոգեբուժական հիվանդանոցում պահելու, ինչպես նաև հարկադիր կամ ոչ հոժարակամ բուժման՝ օրենքով սահմանված ընթացակարգերի և դրանց ժամկետների չպահպանման դեպքեր: Ներկայացվել են նաև համակարգային այս խնդիրների լուծման ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերն ու մոտեցումները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ