ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Շահնազարյան. «Եթե բարոյական են, «առնետներին» ինչո՞ւ են ընդունում ՔՊ». (Տեսանյութ) 11/17/2018 17:45 | Քաղաքական
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հեռացող քաղաքական ուժը ընդունում է իր սխալները եւ պատասխանատվություն է վերցնում իր սխալների համար», նշում է Դավիթ Շահնազարյանը
Նոյեմբերի 16-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում Արամ Աբրահամյանի՝ «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում քաղաքական եւ պետական գործիչ Դավիթ Շահնազարյանն ընդգծեց, որ հարձակում է սկսվել պետական կառույցների, ինստիտուտների, կարեւորագույն արժեքների վրա.
«Առաջին հերթին եկեղեցին նկատի ունեմ, անընդհատ եկեղեցու վրա հարձակումներ են, կաթողիկոսի հրաժարական են պահանջում, օրինակ` Ազգային ժողովում քննարկում է գնացել, եւ շատերը դեմ են եղել, որպեսզի կաթողիկոսը պետական պաշտպանության կարիք ունենա, նույնիսկ հայտարարել են, թե «կաթողիկոսին պետք չէ պաշտպանել ժողովրդից»: Իհարկե՝ պետք է: Կաթողիկոսին նախեւառաջ պետք է պաշտպանել իշխանության կողմից հովանավորվող աղանդավորների կողմից: Եվ եթե այդ տրամաբանությամբ ենք գնում՝ «ժողովրդից պետք չէ պաշտպանել կաթողիկոսին», ուրեմն, ընդհանրապես որեւէ կարիք չկա «ժողովրդի վարչապետին» պաշտպանել ժողովրդից: Սա ի՞նչ մոտեցում է, սա ի՞նչ քննարկման հարց է:
Ներկայիս իշխանության ներկայացուցիչները խորհրդարանում, «հեղափոխականները»՝ դեմ են քվեարկում, որպեսզի արգելվի եկեղեցիների տարածքում քաղաքական ցույցեր կազմակերպելը, ասում են՝ «թող անեն»:
Վերջերս դեպքեր եղել են, որ իշխանությունը բացահայտ ձեւով չի ապահովել կաթողիկոսի անվտանգությունը: Համացանցում տեսել եմ, որ եկեղեցիներից մեկի բակում նման աղանդավորներից մեկին հոգեւորականներից մեկը հարվածեց, ես նրան ողջունում են: Նշեմ, որ ես բռնության կողմնակից չեմ, ես ինքնապաշտպանության կողմնակից եմ, բռնությանը դեմ եմ ընդհանրապես: Բայց սա գիտե՞ք ինչի է բերելու, երիտասարդական խմբեր են հայտնվելու, որոնք շատ շուտով բռնությամբ են այդ հարցերը լուծելու, պետությունը դա խրախուսում է: Այսօր ներկայիս իշխանությունները նույնիսկ հարձակումներ են սկսել արվեստի նկատմամբ:
Հիշում եք չէ՞, ինչպես 1918թ.՝ «ամեն ինչ պետք է լինի հեղափոխական…»: «Հեղափոխականությունն» ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ հնի ոչնչացում, նորի ստեղծում: Ոչնչացումն առայժմ ներկայիս իշխանության մոտ ստացվում է»:
Արամ Աբրահամյանի հարցին՝ դուք այս ամենը կարող էիք ասել հարցազրույցներում, ստուդիայում, մամուլով՝ ի՞նչ կարիք կար, այնուամենայնիվ, մտնել որոշ չափով վարկաբեկված քաղաքական ուժի ցուցակի մեջ, Շահնազարյանը պատասխանեց. «Եկեք մի քանի հարցեր դիտարկենք մի քանի կողմից: Առաջինը՝ ՀՀԿ-ում լուրջ վերափոխումներ են կատարվում, հարմար խոսքեր օգտագործեմ, ոչ մեկին չվիրավորելու համար, բալաստը հիմնականում հեռացել է: Հետաքրքիր է, որ բալաստն ամբողջովին անցել է ներկայիս վարչախմբի ազդեցության տակ, այնտեղ են ծառայություններ մատուցում»:
Արամ Աբրահամյանի դիտարկմանը, որ բալաստը՝ գործարարներն են, որոնք միշտ իշխանության կողքը կլինեն, Շահնազարյանը հակադարձեց. «1997-ից նրանց դեպքում ուրիշ խոսքեր էին օգտագործում, որը ես չեմ կրկնի, որովհետեւ չեմ ուզում անձնական վիրավորել, դա իրենց խղճի, իրենց գործն է:
Այդքան աղմուկ է բարձրացել, որ ես հայտնվել եմ ՀՀԿ ցուցակում, որ ընդունել եմ առաջարկ, բայց երբ որ ձեր ասած՝ «վարկաբեկված ուժի» վարկաբեկված գործիչները հայտնվել են այնտեղ, ՔՊ-ի ցուցակում՝ դա համարվում է շատ նորմալ: Եթե նրանք փորձում են ցույց տալ, որ իսկապես բարոյական են, ապա թող ներեն ինձ՝ «առնետներին» ինչո՞ւ են ընդունում, սա վիրավորանք չէ, սա հայտնի է խոսք է, նրանք գնացին, բայց դուք ինչու՞ եք ընդունում: Ո՛չ, որովհետեւ դուք խրախուսում եք դա: Իմիջիայլոց, մեր հասարակության մեջ մի հատված լավ չի պատկերացնում՝ ինչ է նշանակում, երբ «առնետները» լքում են նավը: «Առնետները» որտե՞ղ կարող են հայտնվել նավը լքելուց հետո: Նավից դուրս, եւ չմոռանանք, որ այդ հին անգլիական ասացվածքն ունի նաեւ իր շարունակությունը՝ «երբ առնետները լքում են նավը, նավը դադարում է խորտակվել»:
Եվ, վերջիվերջո, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հեռացող քաղաքական ուժը ընդունում է իր սխալները եւ պատասխանատվություն է վերցնում իր սխալների համար: Պաշտոնապես այդ մասին հայտարարվել է, ՀՀԿ-ից բազմաթիվ գործիչներ են այդ մասին նաեւ խոսել: Ստիպված եմ կրկնել, որ ընդհանրապես Խորհրդային միության տարածքի հանրապետություններում իշխանությունը կորցնելուց հետո քաղաքական ուժերն, ըստ էության, դադարում են գոյություն ունենալ արագ, կամ՝ մի փոքր դանդաղ: Օրինակ հարց ուղղեմ՝ երբ որ ՔՊ-ն իշխանությունը կորցնի (եւ հեռու չեն այդ ժամանակները, որովհետեւ ապագա խորհրդարանը ես համարում եմ անցումային), ՔՊ-ից ի՞նչ կմնա: Կապրենք կտեսնենք»: Այն թեման, որի մասին դուք խոսելու եք ընտրարշավի ժամանակ՝ հիմնական թեման կլինի Արցախի հիմնահա՞րցը, հարցրեց Արամ Աբրահամյանը:
«Արցախի հարցը կլինի կարեւորագույն թեմա, բայց ես խոսելու եմ բոլոր թեմաների մասին եւ գուցե՝ ոչ մեկ անգամ», հավելեց Շահնազարյանը: Ի՞նչն է այս հարցում սխալ գնում, հարցին՝ Շահնազարյանը պատասխանեց. «Ամեն ինչը, դեռեւս որեւէ ճիշտ քայլ չի արվել»: Իսկ հարցին, Արցախի թեման կդառնա՞ նախընտրական պայքարի հիմնական թեմաներից մեկը, քանի որ նախորդ ընտրությունների ժամանակ միայն ՀԱԿ-ն էր դրա մասին խոսում, մյուսները արտաքին քաղաքականության մասին ընդհանրապես չէր խոսում: «Ոչինչ, հիմա ստիպված կլինեն խոսել, կամ ամոթխած լռել, ես կստիպեմ, որ այդ թեմայով խոսեն, խոստանում եմ: Զգացե՞լ եք, որ այդ թեմայի վրա տաբու է դրված՝ իշխանությունների եւ իշխանական, այսպես կոչված «մամուլի» կողմից, ընդհանրապես չի կարելի խոսել: Ոչինչ, կստիպենք խոսել», նշեց Շահնազարյանը: Ինչու՞ եք ասում հեղափոխությունը՝ չակերտներում, հարցրեց Արամ Աբրահամյանը: Ժողովուրդը դուրս եկավ փողոց, քշեց իշխանությանը եւ ընտրեց այն մարդուն, որն իրենց ղեկավարում էր, դա դասական հեղափոխության տարբերակ չէ՞:
Շահնազարյանը պատասխանեց. «Դա ոչ միայն ոչ դասական, այլ, ներեցեք, նույնիսկ ժամանակակից հեղափոխության տարբերակ չէ, դրան կարելի է անվանել՝ իշխանափոխության տարբերակ: Հեղափոխությունն իր ժամանակակից իմաստով նշանակում է՝ ամբողջապես հրաժարվել պետական կառավարման, պետական կառուցվածքի նախկին պարադիգմաներից եւ ստեղծել նորը: Իսկ դասական իմաստով լատիներենից թարգմանաբար՝ նշանակում է հեղաշրջում: Հեղափոխություն առայժմ տեղի չի ունեցել, ինչքան էլ փորձում են մեր պետական ինստիտուտները ոչնչացնել, առայժմ դա հեղափոխություն չի: Ինձ թվում է հեղափոխությունը պատրաստվում են հետո անել: Այ դա հետո կանվանենք հեղափոխություն: Առայժմ եղել է իշխանափոխություն՝ դրա մասին էլ հետո կխոսենք»:
Զրույցն ամբողջությամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան