ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին 11/17/2018 14:26 | ԼՐԱՀՈՍ
Հեղինակավոր Financial Times պարբերականի խմբագիր Լիլա Ռապտոպուլոսը, ով ազգությամբ հայ է, ստվարածավալ հոդված է հրապարակել իր արմատների, պատմական հայրենիք կատարած զգացմունքային ճանապարհորդոության մասին, որը նա երկար տարիներ հետաձգել էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակը հոդվածը վերնագրել է. «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո»:
Ռապտոպուլոսը հոդվածում նշում է, որ Հայաստան այցելելու միտքը միշտ է ունեցել, սակայն շարունակ հետաձգել է այցը:
«Դա մեզ համար ասես այցելություն լիներ դեպի լուսին: Սակայն մյուսներն արդեն եղել էին այնտեղ: Ուստի ես էլ թռիչքի տոմսեր պատվիրեցի ինձ և ծնողներիս համար»,- պատմում է նա:
Հեղինակը գրում է, որ Հայաստանում գտնվելու առաջին օրերին իրենք չէին կարողանում հավատալ, որ ի վերջո իրենց հայրենիքում են: «Երևանը նման է փոքր, հարավային եվրոպական մի քաղաքի՝ բացօթյա սրճարաններով, գինու բարերով, յուրահատուկ թանգարաններով և սիմետրիկ կենտրոնական հրապարակով: Ձնապատ Արարատ լեռը, որտեղ ըստ Աստվածաշնչի կանգ էր առել Նոյի տապանը, մշտապես քո տեսադաշտում է»,- գրում է Լիլա Ռապտոպուլոսը: Նա պատմում է, որ Հայաստանում մայրը վերհիշել է հայերեն արտահայտություններ, որոնք ժամանակին նրան սովորեցրել էր իր մայրը:
Հայաստանում գտնվելու օրերին նրանք եղել են երկրի բոլոր տեսարժան վայրերում՝ հիանալով հայկական բնապատկերներով:
«Մորս հայրը՝ Մանուել Բոզբեքյանը, 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերապրած է: Հայոց ցեղասպանությունն իրականացվել էր Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ Թալեաթ փաշայի և ազգայնական երիտթուրքերի կուսակցության կողմից: Ես Բոզբեքյանների պատմությունը հաճախ եմ պատմում: Թվում է՝ դա պատմությունը ողջ պահելու միակ ճանապարհն է»,- գրում է հեղինակը: Ինչպես շատ հայեր, այնպես էլ նրա նախնիները մահվան երթի են տարվում սիրիական անապատներում, սակայն այն քիչ երջանիկներից են լինում, ովքեր կարողանում են փրկվել:
«Ցեղասպանությունը դեռ կենդանի հարց է: Թուրքիան շարունակում է ժխտել այն, և շնորհիվ լոբբիստական գործունեության ու ռազմավարական գործընկերների վրա գործադրվող ճնշումների՝ այն դեռևս չեն ճանաչել Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Իսրայելը և բոլոր մյուս երկրները՝ բացառությամբ 29-ի»,- գրում է Ռապտոպուլոսը:
Հեղինակը վստահ է՝ Հայաստանում ժողովուրդը լի է լավատեսությամբ: Բացի այդ, նա նշում է, որ երկիրն ունի աշխարհում հանցագործությունների ամենացածր մակարդակը:
«Մայիսի հեղափոխությունն այս երկրում իրականացվեց Facebook, Twitter սոցիալական ցանցերի միջոցով, մի սերնդի կողմից, որը չէր հիշում խորհրդային վարչակարգը, ունի բարձր կրթություն»,- նշում է նա: Ռապտոպուլոսը գրում է, որ Հայաստանում դեկտեմբերին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք ակնկալվում է, որ լինելու են ազատ և արդար:
«Մեր վերջին օրը Հայաստանում նշեցինք մորս ծննդյան 69 ամյակը: Դա Երևանում մեր վերջին ընթրիքն էր. քյուֆթա, դոլմա, թուրշի, մանթի: Հայրս դիմեց մորս՝ հարցնելով. «Դեբի, դու զգո՞ւմ ես, որ սա քո երկիրն է»: Մի քանի վայրկյան մտածելուց հետո նա պատասխանեց. «Ես զգում եմ, որ ունեմ մշակույթ, և այդ մշակույթն ունի երկիր»,- եզրափակել է հոդվածը Լիլա Ռապտոպուլոսը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից