ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորը ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան 11/16/2018 12:32 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիեւում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արեւելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարեւորության, ինչպես նաեւ բարձրագույն վերաքննիչ հաստատությունների եւ խորհրդարանների միջեւ ավելի ամուր համագործակցության հարցերը:
«Շնորհակալ եմ GIZ-ին հրավերի եւ հետաքրքիր քննարկման հնարավորության համար: Խորհրդարանների աշխատակազմերի բարեփոխումներն առաջ մղելու, փորձի փոխանակման եւ նոր ու հետաքրքիր մոտեցումների ծանոթանալու տեսանկյունից նման քննարկումներն իսկապես կարեւոր են եւ օգտակար:
Շատ կարեւոր է նաեւ այստեղ ծավալվող քննարկումների արդյունքում ձեռք բերվող նոր գաղափարների գործնական կիրառությունը՝ խորհրդարանների վերլուծական պոտենցիալի մեծացման, միջգերատեսչական համագործակցության խորացման եւ աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացման ուղղություններով:
Հայաստանում այս հարցերն այժմ առավել քան արդիական են, քանի որ, ինչպես գիտեք, 2018թ.-ին մեր երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական մոդելի եւ այժմ գտնվում է կառավարման նոր համակարգին ադապտացվելու փուլում, որը ենթադրում է որոշումների կայացման, ներքաղաքական օրակարգերի ձեւավորման գործում խորհրդարանի դերի վերարժեւորում ու նոր մարտահրավերներին դիմակայելու պարտաստվածության մակարդակի բարձրացում:
Միաժամանակ, խորհրդարանական համակարգին անցումը հանգեցրեց գործող Ազգային ժողովի պատասխանատվության բեռի ավելացմանը, ուստի լայնածավալ բարեփոխումներն, այդ թվում՝ աշխատակազմում, դարձան անհրաժեշտ եւ անխուսափելի:
Խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների գործընթացն անընդհատություն է պահանջում, քանի որ մշտապես անհրաժեշտ է ապահովել խորհրդարանական ենթակառուցվածքների գործունեության համապատասխանությունը՝ պատգամավորների ընթացիկ կարիքներին եւ ակնկալիքներին, ինչպես նաեւ երաշխավորել խորհրդարանի oրենսդրական, ներկայացուցչական, վերահսկողական (այդ թվում՝ բյուջեի ձեւավորման) եւ մի շարք այլ գործառույթների իրականացման լիարժեք եւ համահունչ լինելը:
Հայաստանի Ազգային ժողովում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների եւ գործառույթների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է: Բարենպաստ պայմաններ ասելով՝ նկատի ունենք ԱԺ աշխատակազմի կողմից խորհրդարանի եւ դրա առանձին մարմինների՝ ԱԺ խոսնակի, փոխխոսնակների, պատգամավորների, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքային կարիքների համակարգված եւ արդյունավետ սպասարկումը:
Ցավոք, բարեփոխումների գործընթացը հարթ եւ միատարր չէ, եւ հաճախ ծագում են մի շարք խնդիրներ ու մարտահարվերներ, որոնք որոշակիորեն դանդաղեցնում են բուն գործընթացը:
Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների սկզբնական փուլում հանդիպող մեծագույն խնդիրը խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքի ռացիոնալացումն ու դրա համապատասխանեցումն է փոփոխվող քաղաքական պահանջներին եւ սոցիալ-տնտեսական պայմաններին, ինչպես նաեւ՝ խորհրդարանականների ու հանրության ակնկալիքներին: Այս փուլում, որպես կանոն, դրսեւորվում է ներքին դիմադրություն բարեփոխումն իրականացնողների եւ այն աշխատակիցների միջեւ, ովքեր չեն ցանկանում դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» եւ դժվարություններ են ունենում նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հարցում: Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ աշխատակազմի ոչ լիարժեք համակարգման, գործառույթների կրկնման եւ այլնի տեսքով, որոնք պետք է լուծել իրականացվող բարեփոխումների համատեքստում:
Մեկ այլ կարեւոր խնդիր է կադրերի կոմպետենտության եւ բարձրորակ փորձագետների ներգրավվածության հարցը: Հաշվի առնելով բյուջետային միջոցների անբավարարությունը՝ դժվար է մրցակցել մասնավոր հատվածի հետ: Պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նախընտրում են հենց մասնավոր հատվածում աշխատել, քանի որ լավ մասնագետը աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն է պահանջում:
Բյուջետային միջոցների սղությունը խոչընդոտում է նաեւ փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը, կամ շատ սահմանափակ է դարձնում դրանք: Այդ պատճառով էլ առաջադեմ փորձի փոխանակման գործընթացի շարունակականության ապահովման եւ վերապատրաստման հարցերը բոլոր աշխատակազմների «Աքիլլեսյան գարշապարն են», եւ այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանց միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության:
Իմ գնահատմամբ՝ հաջորդ խնդիրը խորհրդարանի դերի եւ նշանակության ամբողջական եւ խորքային ընկալման բացակայությունն է, ընդ որում՝ թե՛ իշխանության մյուս ճյուղերի, թե՛ հանրության կողմից. սա, թերեւս, քաղաքական մշակույթի լիարժեք ձեւավորված չլինելու հետեւանք է:
Խնդիրների մյուս խումբը վերաբերում է աշխատակազմի ֆինանսական ապահովմանն ու ֆինանսական անկախությանը: Միաժամանակ, շատ կարեւոր է ֆիսկալ մարմինների հետ ծախսերի հաստատման ընթացակարգերի պարզեցումը: Այս տեսանկյունից, որպես մարտահրավեր, կարելի է մատնանշել նաեւ Կառավարության կողմից պատշաճ մակարդակի երկխոսության հաստատման պատրաստակամությունն ու հաղորդակցման չափանիշների մշակումը, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության ընթացակարգերի շրջանակներում:
Լուրջ խնդիր է նաեւ փորձագիտական հանրույթի հետ ինստիտուցիոնալ համագործակցության պակասը, ինչի մասին խոսվելու է հաջորդ քննարկմանը նախատեսվող ելույթում:
Երեւի շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ թվարկածս խնդիրները մի քիչ ավել, մի քիչ պակաս ներհատուկ են մեր բոլորի երկրների խորհրդարանների աշխատակազմերի զարգացման ընթացքին: Բայց կա մեկ խնդիր, ավելի շուտ մարտահրավեր, որ հաստատապես բոլորինս է եւ ամեն հաջորդ օր ավելի ուժգին է բախում մեր դռները: Դա հենց ժամանակի մարտահրավերն է: Թեթեւ, գերաարագ ինֆորմացվող, գերարագ տրամադրությունը փոխող ու նույնպիսի արագությամբ էլ պահանջներ ներկայացնող տեխնոլոգիական-ինտերնետ-հասարակության եւ մեր ինստիտուցիոնալ, լուրջ ու համակողմանի կշռադատող կառույցների միջեւ ամեն օր ավելի շատ երեւացող խզման մարտահրավերն է: Եթե լրիվ անկեղծ լինենք, բոլորս էլ դա նկատում ենք: Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձեւավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթեւ անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների եւ պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթեւը, ոչ խորը, պարզը ու ամենակարեւորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլեւս պարտադիր ուզում է նաեւ դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին:
Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում: Ես, իհարկե, պարզունակ օրինակներ եմ հիմա բերում ավելի պատկերավոր լինելու համար, բայց ասածս երեւի պարզ է. մենք պիտի կարողանանք պահպանել ավանդականը, ինստիտուցիոնալը, Ռոլս-Ռոյսը, բայց չպետք է շատ հետ մնալ առաջ սլացող չմշկորդից, այլապես կկորցնենք մեր ու իր կապը, ինչը ամենեւին էլ ցանկալի չէ: Սա խնդիր է, որի շուրջ քննարկումների առիթներ դեռ շատ կունենանք, կարծում եմ:
Ավարտելով ելույթս՝ եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին եւ գործընկերներին օգտակար եւ արդյունավետ քննարկման համար», - ելությի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից