ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանրային քննարկում ՄԻՊ գործողությունների ծրագրի վերաբերյալ 11/16/2018 18:12 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վերջինին մասնակցել են նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Քննարկումը կազմակերպվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման կազմակերպության, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին և ՄԱԿ-ին հանրային քննարկման կազմակերպանն աջակցելու համար, կարևորել 2017 թվականին հաստատված ծրագրում հանրային քննարկումների պարբերական անցկացման ինստիտուտը ներդնելու քայլը՝ վստահեցնելով, որ ՄԻՊ ոլորտում հանրային քննարկումները նպաստում են քաղաքացիական հասարակության կողմից պետական մարմինների իրագործած աշխատանքի նկատմամբ վերահսկողության ամրապնդմանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այս տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը անհրաժեշտ է վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների՝ որպես առաջնահերթություն սահմանելով մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
«Այս գործընթացում խիստ կարևորում եմ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և անմիջական մասնակցությունը որոշումների կայացմանը, փոփոխությունների իրականացմանը և համակարգի վերակառուցմանը: Մենք միայն համատեղ ուժերով կարող ենք կյանքի կոչել երազանքի երկիր ունենալու մեր ցանկությունը, որտեղ մարդը իրապես կհանդիսանա բարձրագույն արժեք, իսկ նրա հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը կդիտարկվեն հանրային իշխանության կարևորագույն պարտականություն»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ ընդգծելով, որ Արդարադատության նախարարությունը նախաձեռնել է Գործողությունների ծրագրի վերանայման գործընթաց՝ հնարավորություն ընձեռելով պետական մարմիններին և քաղաքացիական հասարակությանը ներկայացնելու իրենց առաջարկությունները:
Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով նյութականացնել և կյանքի կոչել Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կառավարության տեսլականը:
Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է, որ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդումը, ինչն էլ արտացոլված է ԵՄ-ի և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության ավելի լայն ընդգրկվածություն մոնիթորինգի և գնահատման գործողություններում:
ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցելու Կառավարությանը ՄԻՊ վերանայված ռազմավորության գործողություններն իրագործելու, ոլորտը էապես բարեփոխելու և նոր ՄԻՊ գործողությունների ծրագրի մշակման հարցում:
Այնուհետև, հանրային քննարկման մասնակիցներին են ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի մշտադիտարկման և հաշվետվության համակարգի բարելավմանը վերաբերող զեկույցը, ինչպես նաև Գործողությունների ծրագրի 2017թ. երկրորդ և 2018թ. առաջին կիսամյակների միջոցառումների իրականացման հաշվետվությունները:
Հանրային քննարկումը կշարունակվի նաև նոյեմբերի 17-ին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ