ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պարզաբանում Սամվել Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԶԼՄ մի քանի ղեկավարների բաց նամակի և հրապարակումների վերաբերյալ 11/15/2018 12:58 | Քրեական խրոնիկոն
Մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես էին եկել քրեական գործով Սամվել Մայրապետյանի նկատմամբ, ով նաև հանդիսանում է «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի գլխավոր տնօրենը, որպես խափանման միջոց կիրառված կալանավորումն անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով փոխարինելու՝ ՀՀ վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին ուղղված համատեղ բաց նամակով: Բացի այդ, արդեն տևական ժամանակ է, ինչ «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի լրատվական թողարկումներով հետևողականորեն տարածվում է ինչպես կիրառված խափանման միջոցի, այնպես էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի գույքի նկատմամբ արգելանք դնելու, նրա տեսակցությունները և հեռախոսազանգերն արգելելու որոշումները, ինչպես նաև վերջիններս վերացնելուն ուղղված մեղադրյալի պաշտպանի ներկայացրած միջնորդությունները նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մերժելու վերաբերյալ որոշումներն անհիմն լինելու վերաբերյալ ապատեղեկատվությունը՝ որը երբեմն ձեռք է բերում նաև նշված գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին վարկաբեկելուն միտված երանգավորում՝ ակնհայտորեն վերջինիս նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու նպատակով:
Նկատի ունենալով այն հանգամանքը,որ, օգտագործելով քրեական գործի նյութերից հանրության լայն զանգվածների անտեղյակությունը, հնչող գնահատականների, արվող ենթադրությունների հետևանքով առաջանում է հանրային կարծիքի մանիպուլացման հնարավորություն, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործով Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետովնախատեսված հանրորեն վտանգավոր արարքնառերևույթ կատարելու համար: ՀՀ վերաքննիչ դատարանը,2018թ. հոկտեմբերի 27-ին քննելով քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ներկայացված բողոքը,բավարարել է այն՝ ըստ էության փաստելով, որ Ս. Մայրապետյանն ազատության մեջ հայտնվելու դեպքում, ոչ միայն կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից, այլև մինչդատական վարույթի ընթացքում կխոչընդոտի գործի քննությանը:Այլ կերպ ասած՝ դատարանը հիմնավորված է համարել վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայացված քննիչի միջնորդությունը:
Ինչ վերաբերում է Ս. Մայրապետյանի տեսակցության և հեռախոսային խոսակցությունների վրա դրված արգելքը վերացնելու, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը հանելու պահանջներին և նրա առողջական վիճակի հետ կապված մտահոգություններին, ապա հարկ ենք համարում նշել, որ նախ՝ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում: Սամվել Մայրապետյանին մեղսագրվող արարքի սանկցիան նախատեսում է նաև գույքի բռնագրավում:
Երկրորդ՝ վերոնշյալ բոլոր խնդիրները մանրամասն քննարկվել են դեռևս նոյեմբերի 9-ին, այսինքն լրատվամիջոցների կողմից բաց նամակով հանդես գալուց 4 օր առաջ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ կազմակերպված՝ Սամվել Մայրապետյանի պաշտպանի և «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ի ներկայացուցչի ընդունելության ժամանակ: Ելնելով հանդիպման արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը գրեթե դրանից անմիջապես հետո հանդես է եկել մի քանի նախաձեռնություններով:
Առաջին՝ նկատի ունենալով ավելի վաղ «Հ2» հեռուստաընկերության աշխատակիցների կողմից բարձրացված այն խնդիրը, որ Ս. Մայրապետյանի ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա կալանք դրվելու պատճառով վտանգված է հեռուստաընկերության հետագա ֆինանսավորումը, իսկ վերջինիս աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, նշված ընդունելության ժամանակ պարզաբանվել է, որ եթե վարույթ իրականացվող մարմին կներկայացվի մինչև կալանավորվելը Ս. Մայրապետյանի անձնական միջոցներից համապատասխան պարբերականությամբ «Հ2» հեռուստաընկերությանը իրավաչափ դրամական փոխանցումների հիմնավորումները, ապա կձեռնարկվեն միջոցներ նույն պարբերականությամբ և համաչափությամբ փոխանցումները թույլ տալու ուղղությամբ:
Երկրորդ՝ ելնելով ներկայացվող այն մտահոգություններից, որ Ս. Մայրապետյանը տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք անազատության մեջ գտնվելու պայմաններում սրացման դեպքում կարող են հանգեցնել առողջության կտրուկ՝ կյանքին սպառնացող հետևանքների և, ըստ էության, անհամատեղելի են կալանքի ռեժիմի հետ, գրություն է ուղարկվել վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրյալի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։
Երրորդ՝ հանձնարարվել է քննության կոնկրետ փուլում գնահատելով ռիսկերը՝ լուծել ընտանիքի անդամների հետ Ս. Մայրապետյանի տեսակցությունները բացելու հարցը:
Տարօրինակ է այն հանգամանքը, որ մշտապես քրեական գործերի քննության օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության արդարացի պահանջների դիրքերից հանդես եկող զանգվածային լրատվության միջոցների մեր գործընկերները կոնկրետ նշված գործով կայացված դատավարական որոշումների հիմնավորվածության մասին դատողություններ են հնչեցնում՝ առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու, հիմնվելով բացառապես Ս.Մայրապետյանից «ցուցմունքներ կորզելու» վերաբերյալ անհասկանալի, մտացածին և առանց որևէ փաստարկմանհնչեցվող ենթադրության վրա, որը քրեական գործերն ու դրանցով իրականացվող քննության ընթացքը, վարույթ իրականացնող մարմինների գործողություններին ու դատավարական որոշումներին համընդհանուր ձևով այլ երանգ հաղորդելու, այդ կերպ նախաքննության ընթացքի վրա անուղղակի ազդեցություն գործադրելու մերժելի նախադեպ ստեղծելու ռիսկեր է պարունակում:
Այս համատեքստում նույնքան անհասկանալի և անընդունելի են նաև Ս. Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման, ինչպես նաև այլ արգելանքի միջոցների կիրառումը որպես լրատվամիջոցի, տվյալ դեպքում «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» գործունեության և ազատ խոսքի արտահայտման սահմանադրական իրավունքի նկատմամբ ճնշումների դրսևորում ներկայացնելու փորձերը՝ այն պարզ պատճառով, որ Ս. Մայրապետյանին առաջադրված մեղադրանքն առհասարակ որևէ առնչություն չունի ո՛չ նշված հեռուստաընկերությունում նրա կարգավիճակի և ո՛չ էլ առավելևս հեռուստաընկերության գործունեության հետ: Նման տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարելի է քրեական գործերով դատավարական կարգավիճակ ունեցող՝ լրատվական գործունեության հետ այս կամ այն չափով առնչվող ցանկացած անձի օժտել այսպես կոչված «անձեռնմխելիությամբ»՝ շահարկելով լրատվական գործունեության ազատության սկզբունքն ու սահմանադրական իրավունքը, որը, ի դեպ, նույնչափ արժեքավոր է, որքան արդարադատության շահի ապահովումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից