ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է տրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը.150 մլն դոլարի վարկի պայմանագիրը կասկածի տակ է դրվել 11/15/2018 13:45 | ԼՐԱՀՈՍ
ՊԵԿ հրապարակումներն անհիմն են, ամռան գործունեությունը համեմատել են ձմռան գործունեության հետ։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը՝ անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայում» չարաշահումների հայտնաբերման մասին ՊԵԿ տարածած հաղորդագրությանը։
Նման համեմատություը համարելով ոչ տեղին՝ բանախոսը նկատել է. «Ձմռան ամիսներին կորուստներն անհամեմատ բարձր են, քան ամռան ամիսներին և դա այսպես է ոչ միայն 2018 թվականի համար»։ Ըստ նրա՝ ձմռանը լրացուցիչ կորուստներ են առաջանում և կախված նրանից ցրտաշունչ է ձմեռը, թե ոչ, կորուստների չափերը տարբեր են, ինչը նորմալ է։
««Գազպրոմ Արմենիան» ՀՀ գազաէներգետիկ համակարգի խոշոր ներդրողներից է, եթե ոչ՝ ամենախոշորը։ 2002-2018 թթ. ՓԲԸ-ն 950 մլն դրամի համարժեք կապիտալ ներդրումներ է իրականացրել», - ասաց Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ՓԲԸ-ն ոչ միայն չի ստացել ոչ մի լումա դիվիդենտ, այլ նաև 2017 թ-ի իր իսկ նախաձեռնությամբ նվազեցրել է ՀՀ գազասպառողներին մատակարվող բնական գազի սակագինը։
Նրա խոսքով՝ 2017 թ-ի հունվարի 1-ից առ այսօր «Գազպրոմ Արմենիան» տարեկան կտվածքով 13.4 մլրդ դրամի վնաս է կրել։
Թադևոսյանը հայտարարեց, որ եթե ՊԵԿ-ը կարողանա հիմնավորել իր հրապարակումները գազի կորուստի մասին, ապա իրենք պատրաստ են վերականգնել շեղումները:
«Եթե ՊԵԿ աշխատակցիները ուսումնասիրման արդյունքում հիմնավորվեն, որ 714 հազար բաժանորդները և շուրջ 375 ավոտգազալիցքավորման ճնշումային լիցաքվորման ժամանակ անցյալ տարի ինչ-որ մեկը բնական գազի ծավալների սպառում է թաքցրել, որի դեմ մենք պայքարել ենք, ապա «Գազպրոմ Արմենիան» շնորհակալություն կհայտնի ՊԵԿ-ին և օրենքի շրջանակներում կգանձի ամբողջ գազի գումարը և կկատարի հարկային վճարումներ իրացված գազի ծավալների մասով», - ասաց Թադևոսյանը։
Ըստ նրա՝ սպառման ծավալների ավելացումը պետք է դրական գնահատվեր եւ ոչ թե մեղադրանքներ հղվեր «Գազպրոմ Արմենիայիա» նախկինում ծավալները թաքցնելու համար,երբ վերջինս ինքն է առաջնային շահագրգռված անձը, որ իր արտադրանքի սպառման դիմաց կատարվեն անհրաժեշտ վճարումները։
Նա դժվարացավ ասել, թե ում է ձեռնտու չճշտված տեղեկությունների տարածումը եւ ինչ նպատակ էր հետապնդում, սակայն հայտարարեց, որ ՊԵԿ-ի անհիմն հրապարակումը վտանգի տակ է տրել «Գազպրոմ Արմենիայի» բարի համբավը։
«2016 թվականին Գազպրոմի 254 մլն դոլարի վարկերը 2018 թվականի ավարտին հասցվել է 128 մլնի, իսկ այս օրերին պետք է պայմանագիր կնքեինք խոշոր ռուսական բանկի հետ՝ 6,5 տոկոսով մոտ 150 մլն դոլարի վարկ վերցնելու պայմանով։ Ակնկալում էինք տնտեսել տարեկան 2-4 մլն դոլար, սակայն ՊԵԿ հայտարարությունից հետո, որը նաև տարածվել է ռուսական մամուլում, մենք ստացանք լուրջ անհանգստություն, ահազանգ այդ բանկից, որի հետ ավարտում էինք բանակցությունները: Գործարքի իրականացումը դրվում է լուրջ կասկածի տակ», - ընդգծեց Թադևոսյանը։
Հիշեցնենք ՊԵԿ-ը հայտարարություն էր տարածել, որ հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան