ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այդ խաղի բուն թիրախը Հայաստանը չէ, Հայաստանը շեղող թիրախն է». «Ժամանակ» 11/15/2018 10:16 | Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախօրեին «պատասխան ընդունելությամբ» ընդունել է Ադրբեջանում Բելառուսի դեսպանին: Ասպիսով, Լուկաշենկոն ու Ալիեւը փոխադարձաբար ընդունելով միմյանց դեսպաններին՝ անասելի շռայլությամբ հավատարմության երդումներ են տվել միմյանց, սակայն նրանց միավորողը չի եղել միայն դա: Նրանց միավորողը եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտնի հարցը՝ Աստանայի Վեհաժողովից հետո:
Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին, ըստ էության, հաշվետվություն էր ներկայացրել այդ հարցի վերաբերյալ, թե ինչ է եղել Աստանայում: Նաեւ ասել էր, թե Հայաստանի համար ծանր կլինի ղեկավարել թե՛ ԵՏՄ-ն, թե՛ ՀԱՊԿ-ը: Սա, իհարկե, ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է, սակայն Ալիեւի նախօրեին Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանն արած հայտարարությունները շատ պարզ վերահաստատում են, որ խնդիրը իրականում շատ ավելի խորն է:
Ալիեւը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանը խնդիրներ է ստեղծում, իսկ Բելառուսի հետ իրենք շարունակելու են գործակցել ռազմա-տեխնիկական ոլորտում, ու զարմանում են, որ Հայաստանը դրանից աղմկում է, քանի որ իրենք միայն Բելառուսից չէ, որ զենք են գնում: Եվ Ալիեւը այստեղ հիշեցրել է ՌԴ զենքի մասին՝ ասելով նաեւ, թե իրենք գոհ են բելառուսականից:
Այսպիսով ակնառու է Մինսկի ու Բաքվի, այսպես ասած, խաղը Ռուսաստանի նյարդերի հետ, որի համար փորձում են օգտագործել հայաստանյան քվոտայով գլխավոր քարտուղարի խնդիրը: Երբ տեղի կտան Ռուսաստանի նյարդերը եւ ինչ ձեւով, պարզ չէ, սակայն ակնհայտ է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան եւ ակամայից հայտնվի բելառուսա-ադրբեջանական խաղի մեջ, թեեւ, ըստ էության, ձգտելով հակադրվել դրան:
Պետք է թերեւս ելնել հենց այն արձանագրումից, որ այդ խաղի բուն թիրախը Հայաստանը չէ, Հայաստանը շեղող թիրախն է: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հանգիստ նստի ու նայի, թե ինչպես են Բելառուսն ու Ադրբեջանը փորձում ռուսներին մղել անկյուն:
Ի վերջո՝ պրոցեսն ինքը թիրախավորում է նաեւ Հայաստանը: Պարզապես Հայաստանի, այսպես ասած, հակադարձող, պատասխան գործողությունները պետք է կառուցվեն, մշակվեն ու հաշվարկվեն հենց այն իրողությունից, որ բուն թիրախ, այդուհանդերձ, Ռուսաստանն է:
Դա նշանակում է, որ Հայաստանը պետք է հակադարձի այնպես, որ օգնություն առաջարկի Ռուսաստանին՝ միաժամանակ նաեւ հասկացնելով Մոսկվային, որ առանց Հայաստանի օգնության, եւ առավել եւս Հայաստանի շահերի հաշվին այդ խաղի դեմ որեւէ հակախաղ կառուցելը Մոսկվայի համար կլինի գրեթե անհնարին»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ»-ի՝ 15.11.18թ. համարում:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ