ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Փաստաբանի մասնագիտության բացառիկությունը» խորագրով hամաժողով` Թբիլիսիում 11/14/2018 16:26 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած միջազգային համաժողովին, որը կազմակերպել էին Վրաստանի փաստաբանների միությունը, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Եվրոպայի փաստաբանների միությունը: Այս մասին տեղեկանում ենք ՓՊ պաշտոնական կայքից:
Համաժողովն անցկացվում էր «Փաստաբանի մասնագիտության բացառիկությունը» խորագրով:
Պատվիրակության կազմում էին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, խորհրդի անդամներ՝ Սիմոն Բաբայանը, Սեդրակ Ասատրյանը և Տիգրան Խուրշուդյանը: Համաժողովին մասնակցել են Վրաստանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ավստրիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Թուրքիայի, փաստաբանական միությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Փաստաբանների Եվրոպական ասոցիացիայի նախագահ Մարիա Սլազակը:
Համաժողովին շոշափվել են փաստաբանական ինստիտուտի վերաբերող մի շարք կարևորագույն հարցեր: Մասնավորապես՝
փաստաբանի մասնագիտության բացառիկությունը.
իրավաբանական ծառայությունների պաշտպանությունը.
փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու եվրոպական ստանդարտները և առաջատար փորձը.
փաստաբանական միությունների և անհատ փաստաբանների դերը անվճար իրավաբանական ծառայությունների ապահովման գործընթացում.
փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի ստեղծման տեսլականը:
Նշված հարցերի շրջանակներում հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի և Փաստաբանական դպրոցի փորձը: Հերթական անգամ հատուկ ուշադրության է արժանացել փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու հայաստանյան ընթացակարգերը և Փաստաբանական դպրոցի գործունեությունը: Այս մասով քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև փորձի փոխանակման հնարավորությունը:
Համաժողովի առանցքային հարցն է հանդիսացել փաստաբանի մասնագիտության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի ստեղծման հեռանկարը:
Միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների կողմից ներկայացվել է փաստաբանի մասնագիտության կոնվենցիոն կարգավորման անհրաժեշտությունը: Զուգահեռներ են անցկացվել այլ մասնագիտությունների հետ, որոնք ունեն համապատասխան կարգավորում:
Քննարկումների արդյունքում, համաժողովի ավարտին մասնակիցների միաձայն որոշմամբ ընդունվել է միասնական դիմում-հայտարարություն՝ Փաստաբանի մասնագիտության վերաբերյալ եվրոպական կոնվենցիայի ստեղծմանն օժանդակելու մասին:
Փաստաբանների համաժողովում ընդունվել են նաև հետևյալ հայտարարությունները՝
«Պետությունը իր քաղաքացիներին պարտավոր է ապահովել արդարադատության մատչելիությամբ՝ երաշխավորելով, որ բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն ֆինանսական դժվարություններ պետք է հնարավորություն ունենան փաստաբանի միջոցով ստանալու պրոֆեսիոնալ իրավաբանական խորհրդատվություն և ներկայացուցչություն:
Այսպիսով․
փաստաբանների պալատը պետք է աջակցի կառավարության կողմից իրավաբանական օգնության ծրագրերի ընդլայնմանը
փաստաբանների պալատի կողմից պետք է մշակվեն անվճար իրավաբանական օգնության (pro bono) տրամադրման ձևաչափեր.
փաստաբանների պալատը պետք է կառավարությունում հանդես գա անվճար իրավաբանական ծառայություն մատուցած փաստաբանին փոխհատուցում տրամադրելու նախաձեռնությամբ (օր․ հարկային բեռի թեթևացում):
Վստահորդի լավագույն շահը պահանջում է, որ իրավաբանական օգնությունը տրամադրվի փաստաբանների միջոցով, որովհետև՝
1․ փաստաբանների անկախությունը, մասնագիտական կոնֆիդենցիալությունն (փաստաբանական գաղտնիքը) երաշխավորվում է օրենքով,
2․ փաստաբաններն ունեն մասնագիտական կրթություն և անցնում են պարբերական վերապատրաստումներ,
3․ փաստաբանները գործում են վարքագծի կանոնագրքի համաձայն, որը վերահսկվում է փաստաբանների պալատի կողմից: Վերջինս կարող է կիրառել կարգապահական տույժեր, եթե փաստաբանների կողմից խախտվում են փաստաբանի վարքագծի կանոնագրքի դրույթները,
4․ փաստաբանների մասնագիտական գործունեության պատասխանատվությունը, որպես կանոն երաշխավորվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից