ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախկին կնոջ ծնողների տանից 3 512 700 դրամ ընդհանուր արժեքով գումար և ոսկյա զարդեր է գողացել 11/14/2018 16:06 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության և գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2016թ. աշնանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ս.Մոսոյանը՝ ծնված 1976թ., Քելբաջար քաղաքի «Իստիսու» տաք ջուր կոչվող վայրում հայտնաբերել է ռազմամթերք հանդիսացող «Մակարով» տեսակի ակոսափող ատրճանակների, «ՊՊՇ» տեսակի ատրճանակ-գնդացիրների համար նախատեսված 4 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք նա տարել է տուն և պահել:
Բացի այդ, 42-ամյա տղամարդը 2017թ. աշնանը, առանց իրացնելու նպատակի, իր տան բակում աճեցրած կանեփի բույսերից ապօրինի ձեռք է բերել ու պահել զգալի չափերի՝ 2.94 և 2.500 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Վերը թվարկվածից բացի, Ս.Մոսոյանն իր համաքաղաքացու՝ Ռ.Մաթևոսյանի հետ Մարտունի քաղաքի խանութներից մեկից գողություն կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Պայմանավորվածության համաձայն՝ 2018թ. մայիսի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, նրանք գնացել են նշված վայր: Ըստ դերաբաշխման՝ Ս.Մոսոյանը մնացել է դրսում՝ գողության բարեհաջող ընթացքը և ավարտն ապահովելու համար, իսկ Ռ.Մաթևոսյանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով խանութի պատուհանի ճաղավանդակը, ապօրինի մտել է խանութ և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ և կանխիկ գումար:
Քննությամբ պարզվել է նաև Ռ.Մաթևոսյանի կողմից կատարված հանցագործության ևս մեկ դրվագ: Մասնավորապես՝ 2018թ. հունիսի 24-ին, վերջինս, տեղեկանալով, որ նախկին կինը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, և ծնողները նրան ուղեկցելու են և, հետևաբար, տանը չեն լինելու, մտադրվել է գողություն կատարել նրանց տանից: Իր մտադրությունն իրականացնելու համար նա իր ընկերոջ՝ Ս.Մոսոյանի հետ հունիսի 25-ի գիշերը գնացել նախկին կնոջ՝ Բաղրամյան գյուղում գտնվող հայրական տուն, որտեղից գողացել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 512 700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գումար և ոսկյա զարդեր:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Մոսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ռ.Մաթևոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Նախաքննությունը ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից