ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի ապօրինի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին. Երևանի քաղաքապետարան 11/12/2018 14:36 | ԼՐԱՀՈՍ
Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշել է, որ շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում: Քանդվել է երկրորդ հատվածը:
«Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետեւ կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին՝ սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերեւույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ:
Արձագանքելով մի քանի մեկնաբանությունների,մամուլի խոսնակը պարզաբանել է, որ սա ոչ առաջին, ոչ էլ միակ ապօրինի շինությունն է, որը պետք է ապամոնտաժել: Տարբեր վարչական շրջաններում տարբեր մասշտաբի շինություններ են ապամոնտաժվել, շատերն էլ սպասում են իրենց հերթին: «Նոր Նորքի այս կառույցը, թերեւս առանձնանում է նրանով, որ կառուցապատողը ակնհայտ անհարգալից վարք է դրսեւորում օրինականության նկատմամբ եւ, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը: Այնպես որ, որեւէ խտրական, թիրախավորված մոտեցում չկա՝ ապօրինի կառուցապատման վերաբերյալ մոտեցումը ընդհանուր է՝ ապօրինի շինարարություն Երեւանում ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ: Միեւնույն ժամանակ, քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս հայտարարել է, որ օրինական շինարարություն իրականացնելու ընթացակարգը հնարավորինս պարզեցվում է: Ստացեք շինթույլտվություն, համապատասխանեցրեք նորմերին ու կառուցեք, ոչ մի խնդիր չկա»,-գրել է նա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավելի վաղ նշել էր, որ, որ ապօրինի շինարարությունը պետք է դադարեցվի՝ առանց բանակցությունների, խնդրանքների կամ ծանոթությունների:
«Ով էլ ձեզ ասի՝ ես կզանգեմ, կասեմ քաղաքապետին կամ գլխավոր ճարտարապետին, չկա՛ այդպիսի բան, այդպիսի մարդ գոյություն չունի, թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, որ կզանգահարի ինձ և կասի՝ այս ապօրինի շինարարությունը թող լինի: Ես ձեզ վստահեցնում եմ: Ով այդպիսի բան ասի, իմացեք, որ ստում է: Ուզում եմ, որ դուք դրանով լինեք ուժեղ, լինեք վստահ, որ ձեր թիկունքում ոչ մի գործ չի արվելու, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվելու ապօրինի շինարարություն իրականացնողների հետ: Մենք ձեր մեջքին կանգնած ենք, գնացեք առաջ»,- ասել է քաղաքապետը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ