ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Քըխ» ՀՀԿ-ն գնացել է, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, մազեր ունեմ, կապուտաչյա եմ ...գործ արե՛ք, ժողովուրդ. Աշոտյան 11/12/2018 16:50 | Քաղաքական
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանն անդրադարձել է արտահերթ ընտրություններին՝ շեշտելով, որ եթե վարչապետն ուզում է լավ ընտրություններ, նա պարտավոր է օր առաջ ուղերձներ հղել բոլոր այն մարդկանց, որոնք կարծում են, թե այս ընտրությունները պետք է նմանվեն բռնցքամարտի։
«Մենք բռնցքամարտից չենք վախենում, բայց բռնցքամարտում մեկը մեկի հետ է պայքարը, ոչ թե հազարը մեկի վրա, եթե հազարը մեկի վրա է, դա արդեն խուժան կռիվ է», - ասաց նա՝ հավելելով, որ եթե ուզում են քաղաքակիրթ մրցակցություն լինի, ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական բանավեճի։
«Եթե խոսքը գնում է խուժան կռվի մասին, ապա խուժան կռվի արդյունքում մենք կունենանք խուժան խորհրդարան», - ասաց նա։ ՀՀԿ փոխնախագահը միաժամանակ ընդգծել է, որ ՀՀԿ-ն փորձելու է տանել բովանդակային քարոզարշավ։
«ՀՀԿ-ից զատ, շատ քիչ ուժեր կան Հայաստանում, որոնք կարող են քաղաքական օրակարգ առաջարկել», - ասել է նա և ընդգծել, որ նոր իշխանությունը եկել է իշխանության մի կարևոր բան անելով՝ բոլոր բարդ խնդիրներին խոստանալով հեշտ լուծում։
«Ասում էին Սաշիկը 50-50 է, կարմիր գծերը հանելու ենք, տեսախցիկները պետք է վերացնենք, բյուջեն 800 միլիոնով կավելացնենք, ժողովուրդ, մենք գիտենք, որ իրենք սուտ են ասում, էս մեր խեղճ ժողովուրդը չգիտեր, որովհետև ժողովուրդը, հոգնած լինելով ամեն ինչից, մտածում էր, որ կա փրկիչ», - ասաց նա։ ՀՀԿ փոխնախագահը շեշտեց՝ փրկիչ չկա ու չի կարող լինել, որովհետև փրկիչը մի անգամ եկել է, շանսը տվել է փրկելու, գնացել է։
«Բայց դա քաղաքականության հետ կապ չունի, մնացած ամեն ինչը խորամանկություն է, իսկ խորամանկության արդյունքները մենք այսօր տեսնում ենք», - ասաց նա։
Արմեն Աշոտյանի շեշտեց՝ ապրի Նիկոլ Փաշինյանը, որ կարողացել է ժողովրդի մեջ որոշակի հույս առաջացնել։
«Բայց ինքը նզովքի կենթարկվի, եթե այդ հույսերը գահավիժեն ու ես՝ որպես այս երկրի քաղաքացի, մեծապես շահագրգռված եմ, որ իմ ժողովուրդը հերթական անգամ չապրի հիասթափություն», - ասաց նա։
Արմեն Աշոտյանն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքը պետք է ամեն ինչ անի, որ այս ընտրարշավը լինի հավասար հնարավորությունների ընտրարշավ բոլորի համար։
Աշոտյանն ասաց, թե բնակիչների մեծ մասը վարչապետի փսիխոհոգեբանական ազդեցության տակ է։
«Դուք լավ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը կարողնաում է մի LIVE-ով Ազգային ժողով փակել, մի LIVE-ով Ազգային ժողով բացել, այսօր նա այդ մոգականությունն ունի», - ասաց նա։
Նա շեշտեց՝ «Իմ քայլը» դաշինքը պետք է դադարի օգտագործել պետական ռեսուրսը ընտրություններին իրենց ուզած արդյունքը ստանալու համար։
«Տնաշեններ, պետք չի ձեզ 85 տոկոս, ի՞նչ եք անում, դուք հո՞ Նիկոլ բաշի չեք սարքում, իմաստը ո՞րն է, ի՞նչ եք անելու, ոչ կրեդիտ քարտի վրա եք կարողանալու գցել, ոչ կտակելու եք որևէ մեկին», - ասաց նա։
Արմեն Աշոտյանը նշեց, թե իրենք իրենց սխալների համար արդեն պատասխան տվել են։
«Մենք մեր սխալների պատճառով տուժել ենք արդեն, մենք իշխանություն չենք, պըրծ, «քըխ» ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէ, գնացել ենք, եկել է իշխանություն, որն ասում է՝ ես ավելի լավն եմ, ես մազեր ունեմ, ես կապուտաչյա եմ ...գործ արե՚ք, ժողովուրդ», - ասաց Ա. Աշոտյանը։
ՀՀԿ փոխնախագահը հավելեց, թե ժողովուրդը հիմա գիշերը «Հայր մեր»-ի փոխարեն ասում է «Նիկոլ մեր»-ը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից